Իրանը Պարսից ծոցում գրավել է իսրայելական բեռնատար նավը Պորտուգալիայի դրոշի տակ

  • 17:12 13.04.2024

ВВС

Իրանի հետախուզական ծառայությունները Պարսից ծոցում գրավել են MSC Aries բեռնատար նավը, հայտնում են մերձավորարևելյան լրատվամիջոցները, և այն այժմ շարժվում է դեպի Իրան։

Իրանական Tasnim գործակալությունը առաջինն է հայտնել առգրավման մասին՝ հայտնելով, որ նավը զավթվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից՝ որպես «կապված Սիոնիստական ​​ռեժիմի», այսինքն՝ Իսրայելի հետ:

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ նավը «տարածաշրջանային իշխանությունների կողմից բռնագրավվել է» Օմանի ծոցում՝ Էմիրաթների նավահանգստային Ֆուջեյրա քաղաքի մոտ:

Քիչ անց AP-ն հրապարակեց նավի վրա նկարահանված գրավման տեսանյութը, որի կադրերում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարում։