
Հայաստանի Հանրապետության առանձին հատվածներում հոկտեմբերի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։ «Հայհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ 23-25 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Լոռիում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+21,
Տավուշում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+22,
Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+25,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +21+23: