Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից 155 մմ տրամաչափի Trajan քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի, հաղորդում է The Economic Times-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով, այս զինատեսակն արտադրվում է հնդկական Larsen & Toubro կոնցեռնի կողմից՝ ֆրանսիական լիցենզիայով, և հրետանային այդ համակարգի առավելագույն հեռահարությունը 39 կմ է։
Պաշտոնական Երևանն ու Դելին նման գործարքի մասին պաշտոնապես չեն հաղորդել:
Սակայն հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: