Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պատերազմում այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի ղեկավարությունը «խաղաղությանը նվիրվածություն» չի ցուցաբերել։

«Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: «Մենք դադարեցնում ենք և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն օգնում է լուծել խնդիրը», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան, որին երեքշաբթի լույս մարտի 4-ի գիշերը մեջբերել են համաշխարհային լրատվական գործակալությունները և ամերիկյան լրատվամիջոցները՝ անանունության պայմանով:

Ինքը՝ Թրամփը, դեռ չի մեկնաբանել այս որոշումը, իսկ Սպիտակ տնից պաշտոնական տեղեկություն չի ստացվել։ «Սա օգնության մշտական ​​ավարտ չէ, սա դադար է»,- պարզաբանել է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նաև հայտարարել է, որ Մեքսիկայից և Կանադայից ապրանքների 25% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրը, ինչը մեծացնում է Հյուսիսային Ամերիկայում այսպես կոչված առևտրային պատերազմի մտավախությունները:

Բացի ԱՄՆ ֆոնդային ինդեքսների անկումից, արժեզրկվել են նաև մեքսիկական պեսոն և կանադական դոլարը։

«Ստիպված են լինելու վճարել։ Այսպիսով, նրանք ստիպված կլինեն կառուցել իրենց ավտոգործարանները և այլ գործարաններ Միացյալ Նահանգներում, և այդ դեպքում մաքսատուրքեր չեն լինի»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Նա հավելել է, որ «տեղ չի մնացել» գործարքի համար, որը կարող է օգնել խուսափել մաքսատուրքերից՝ նվազեցնելով ֆենտանիլի հոսքը ԱՄՆ։

Նաև ապրիլի 2-ից ուժի մեջ կմտնեն «փոխադարձ» մաքսատուրքերը այն երկրների համար, որոնք մաքսատուրքեր են սահմանում ամերիկյան ապրանքների վրա։ Թրամփը հաստատել է, որ կբարձրացնի բոլոր չինական ապրանքների մաքսատուրքերը 10%-ից մինչև 20% այն բանից հետո, երբ Պեկինի գործողությունները չկարողացան դադարեցնել ֆենտանիլի մատակարարումները Միացյալ Նահանգներ։

Վերսկսվել է Արցախի կորուսյալ թանգարանային հավաքածուների կատալոգների վերստեղծման ծրագիրը

Artsakh Tourism & Culture Development Agency-ն հայտնում է․ 

Ուրախությամբ հայտնում ենք, որ վերսկսվել է Արցախի կորուսյալ թանգարանային հավաքածուների կատալոգների վերստեղծման ծրագրի իրականացումը:
Ծրագրի շրջանակներում մեր թիմը, օգտագործելով ԼՂՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պահպանության Պետական Խորհրդի կողմից հավաքագրված նյութերը, ավարտին կհասցնի Շուշի քաղաքի Քանդակի Միջազգային Պուրակի, Երկրաբանության պետական թանգարանի, Արցախյան գորգի թանգարանի եւ Դրամի թանգարանի հավաքածուների թվային կատալոգները: Մեր թիմի առաջին աշխատանքային քննարկման ընթացքում ուսումնասիրվել են առկա նյութերը եւ պլանավորվել են առաջիկա անելիքները:
Աշխատանքներն իրականացվում են «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի կողմից ֆինանսավորված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Ստեփանակերտի թատրոնն էլ են փչացնում․ տեսնես ի՞նչ են սարքում

Ինչ էլ անեն այդ շենքի հետ, մեկ է` փչացնելու են․ այսպես էր ասել ստեփանակերտցի մի դիզայներ, ով հրաշալի լոգոներ էր նկարում ու արվեստի լավ գիտակ էր:

Ստեփանակերտը չի փայլել իր ճարտարապետությամբ: Ով եղել է այնտեղ, տեսել է, որ սովորական սովետական ոճի, բայց մաքուր քաղաք է, թերևս միայն թատրոնի շենքն էր տարբերվում իր արտաքինով:

Բայց ինչպես ասում են, քաղաքը մարդիկ են, հենց մարդիկ էլ գեղեցկացնում ու լավն էին դարձնում այն: Ցանկացած ստեփանակերտցի գյուղ ունի, բոլորը գյուղերից են եկել, ու այդպես 1923թ. քաղաքը կարգավիճակ է ստացել: Օբուվնի, Կարշոլկ, Կարվին ու գնաց…

Մենք էլ թատրոն գնանք: Կներեք, եկեղեցի, կներեք, Մշակույթի տուն, ընտրատեղամաս, կներեք, դիսկոտեկ, կներեք, արվեստի խմբակ, կներեք, այստե՞ղ են շորեր հանձնում կարիքավորների համար: Այս ամենի համար ծառայել է Ստեփանակերտի թատրոնի շենքը, որի դիմաց բարձր պատվանդանի վրա Վահրամ Փափազյանի կիսանդրին էր, որ շատ նման էր Վարդան Օսկանյանին: Փափազյանն ի դեպ իր ժամանակին փայլել է Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնում։

Ես շատ փոքր էի, երբ այնտեղ ներկայացումներ էին լինում: Հավանաբար դեռ սովետ էր: Միայն դահլիճի ծիծաղն ու ներկայացումից հետո մարդկանց առանց իրար հերթ տալու դուրս գալն է տպավորվել իմ հիշողության մեջ:

Շենքը նախկինում եկեղեցի է եղել, բոլորին հայտնի է, թե ինչ էին անում եկեղեցիների հետ խորհրդային տարիներին: Մեր գյուղի (Վաղուհաս, Մարտակերտի շրջան) եկեղեցին , օրինակ, պայթեցրել են: Այնքան ամուր շինություն էր, գյուղում թաղման արարողության ժամանակ պատմում էր տարիքն առած մի պապիկ․ Նարիմանովը հրամայել է ամունալ դնել եւ պայթեցնել:

Ստեփանակերտի եկեղեցու “բախտը բերել է”, այն թատրոնի շենքի է վերածվել: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ այնտեղ սկսվեց պատարագ մատուցվել, միջանքից խնկի ու մոմի հոտ սկսեց բուրել, առաջին անգամ սքեմով քահանա տեսա ու այդտեղ էլ հանդիպեցի Քերոլայն Քոքսին:

Հետո, երբ 2005 օծվեց Սուրբ Հակոբ եկեղեցին (Հեքիմյանի եկեղեցի), թատրոնի շենքի երկրորդ հարկում ինչ-որ պարի, նկարչության խմբակներ սկսեցին գործել, իսկ կարմիր նստարաններով դահլիճը կիսաքանդ, դատարկ ու փոշոտ էր:

Կարծեմ, մի անգամ ընկերներով պահակին խնդրել էինք բացել` լուսանկարելու համար, կարծեմ՝ բեմն էլ կլոր էր ու պտտվում էր: Гримерка-ն չգիտեմ հայերեն ինչպես է թարգմանվում, բայց դռան վրա կարմիր տառերով գրված էր Ժաննա Գալստյանի անունը: Լքված ասելով, ես չեմ ցանկանում այն վատ ներկայացնել: Հակառակը, գուցե առանց ներկայացման այն ավելի լավ վայր էր: Մի տեսակ աուրա կար այդ շենքում:

Երեւի գրաֆիկ դիզայներն էլ էր հենց դա զգում եւ գուցե համարում, որ պետք է այդպես էլ թողնել, ձեռ չտալ: Ֆոտոսեսիա, ցուցահանդեսներ անելու իդեալական վայր:

Բայց նաեւ հիշում եմ (ինքս ինձ հակասելով), որ  ֆեյսբուքում “ջղայն” ստատուսներ էի գրում, թե ինչու քաղաքային իշխանությունները չեն վերանորոգում, ինչու մշակույթի նախարարությունը որեւէ բան չի անում եւ այլն… Ափսո՞ս չէ, եղանակային պայմաններից քայքայվում է: Պատերին արդեն ծառ էր աճում:

Ահա, վերջապես վերանորոգում են …ադրբեջանցիները, ինչպես կասեր մեր արվեստագետը` փչացնում: Եւ ով գիտի, թե տեղը ինչ են սարքում։

Հ.Գ. Ադրբեջանցիների հրապարակած լուսանկարում երեւում է, որ Վահրամ Փափազյանի արձանի հետ նույնն են արել, ինչ Ստեփան Շահումյանի: 

Մարութ Վանյան

Երբ տեղահանվեցինք Նախիջևանիկից ու ապաստան գտանք Մայր Հայաստանում, չէինք կարծում, որ այսպիսի խնդիրներ կլինեն

Մինչև 2023-ի Արցախի հայաթափումն Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում ապրում էր 47 ընտանիք։ Տեղահանությունից հետո՝ այս մեկուկես տարվա ընթացքում, 9 ընտանիք արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն։ Համայնքի նախկին ղեկավար Սևակ Պետրոսյանի խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալկենցաղային բնույթի է։ Կարծում է, որ առաջիկայում ևս սպասվում է մարդկանց արտահոսք։ Սևակ Պետրոսյանը մշտական կապ ունի համայնքի բնակչության հետ։

-Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ցավոք, մեր համագյուղացիներից շատերը չեն կարողանում հարմարվել ստեղծված իրավիճակի հետ։ Կանգնելով սոցիալական մի շարք խնդիրների առաջ՝ մարդիկ հուսահատության մեջ են հայտնվում և չգիտեն որտեղ ապրուստի միջոցներ փնտրել։ Տեղահանվելուց հետո, բացի Վայոց ձորի մարզից, մեր համագյուղացիները բնակություն են հաստատել Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Մարդիկ զբաղվում են շինարարությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով, ոմանք էլ աշխատում են որպես տաքսու վարորդ։ Կարելի է ասել, որ ոչ ոք մշտական աշխատանք չունի։

Երբ տեղահանվեցինք ու ապաստան գտանք Մայր Հայաստանում, չէինք կարծում, որ այսպիսի դժվարություններ ու խնդիրներ կլինեն։ Բնակարանային ապահովման ծրագիրն անհասանելի է մարդկանց համար, որովհետև նախատեսվող գումարներով ոչ մի տեղ հնարավոր չէ տուն ձեռք բերել, ինչպես նաև անհնարին է տան գումարը լրացնել հիփոթեքային վարկով։ Իսկ այն, որ ծրագրից օգտվելու համար կարևոր պայման է ՀՀ քաղաքացիություն ընդունելը, մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում․ մի՞թե մենք ՀՀ քաղաքացի չենք։

Ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել 070 կոդից, որը համարում է իր ինքնության կոդը։ Ապրիլ ամսից 50 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունը և՛ կսրի սոցիալական խնդիրները, և՛ խթան կհանդիսանա արցախցիների արտագաղթին։ Բոլորն են տեղյակ, թե Հայաստանում, առանձնապես՝ Երևան քաղաքում ու մերձակա բնակավայրերում ինչ աստղաբաշխական թվերի են հասնում վարձակալության տրվող տները։  Մեր համագյուղացիները, ովքեր հիմնականում արտագաղթել են ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամաս, տեղեկացնում են, որ այնտեղ գոնե հնարավոր է աշխատանք գտնել, տան վարձ տալ ու ընտանիք պահել։ Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նորմալ աշխատավարձով աշխատանք չես կարող գտնել, այն էլ մարզերում։

Մեր համագյուղացիներն ամբողջ կյանքում աշխատել են հողի հետ, ստեղծել ու իրենց ապրուստի միջոցները հայթայթել սեփական քրտինքով։ Այսօր էլ պատրաստ են նույնը անել Մայր Հայաստանում, եթե ՀՀ կառավարության կողմից ստեղծվեն հնարավորություններ, կյանքի կոչվեն գյուղատնտեսական ծրագրեր։ Մենք նախընտրում ենք ապրել մեր հողում և ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ՌԴ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան,- ասում է Սևակ Պետրոսյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Թյուրքը պահանջել է Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակել

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Վոլքեր Թյուրքը ը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը: Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչությունից։

Մարտի 3-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով,  որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։

Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։

Բեգլարյան․ մեր բացթողումների եւ ձախողումների հետեւանքով է, որ նրանք այնտեղ են

«Այնտեղ՝ Բաքվում դատվում է միջազգային իրավունքը, բայց առաջին հերթին դատվում ենք մենք, դատվում են հայ ժողովուրդը եւ հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, հայ ժողովրդի արժանապատվությունը եւ ամբողջ Արցախի Հանրապետությունը»,- «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բագլարյանը։

Նա նշեց, որ մեր բացթողումների եւ ձախողումների հետեւանքով է, որ նրանք այնտեղ են, բայց մենք բոլորս կրկին պետք է հիշենք, որ սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է, որ պետք է ազատեն ու պաշտպանեն մեր գերիներին։

«Սա առաջին հերթին ՀՀ իշխանութունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են։ Նոր դրանից հետո մենք միջազգային հանրությունից, Կարմիր խաչից եւ այլ միջազգային կազմակերպություններից ունենք պահանջներ ու ակնկալիքներ։ Ուղղակի տեսնում ենք, որ վիճակը գնալով ծանրանում է, այդ պատճաով բոլոր հնարավոր հարթակներում մեր ձայնն ենք բարձրացնում»։

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ Ադրբեջանում «Կարմիր խաչի» եւ ՄԱԿ-ի գրասենյակների գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությանը։ «Սա ի՞նչ է նշանակում, որ Արցախի ժողովրդի ցեղասխանությունից, հայրենազրկումից եւ դա ամբողջովին մարսելուց հետո Ալիեւի բռնապետական ու ցեղասպանական ռեժիմն անցել է միջազգային հանրությանը մեկուսացնելու գործողություններին։ Այսինքն՝ Ալիեւն այլեւս ոչ միայն թքում է միջազգային հանրության երեսին, այլ նաեւ ասում է՝ ես ձեր կարիքը չունեմ, դուրս իմ երկրից։ Եվ սա ինչո՞ւ է արվում, որովհետեւ նույն միջազգային հանրությունը մարսել է, նույնիսկ թույլատրել է, աջակցել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանն ու հայրենազրկմանը։

Միջազգային կառույցների ձախողումը՝ չպաշտպանելու մեզ, հիմա հասել է արդեն նրանց, այս մտրակն արդեն իջնում է նրանց գլխին։ Հերթական այս դրվագը պետք է գոնե վերջին կարմիր գիծը լինի, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրների, պետք է այլեւս շատ ուղիղ կերպով ասեն, թե ինչ է եղել եւ Ալիեւին քարշ տան Միջազգային դատարան՝ պատասխանատվության»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն

2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր – դատավարությունը։ Գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնորեն ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի դատը վերածվել է ստալինյան հաշվեհարդարի։

Դեռևս դատավարությունից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացվող իրավական և դատավարական անօրինությունները։ Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ։

Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով։

Ի նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։ Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։

Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպություններս,

  • դատապարտում ենք Բաքվի կազմակերպած շինծու դատավարությունները,
  • կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, Սփյուռքահայ  բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ-ին, ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմին, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական Միությանը, Եվրոպայի խորհրդին, Մեծ Յոթնյակի անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվի բռնատիրական ռեժիմի հակաօրինական քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ և պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցումը և ազատ արձակումը,
  • դիմում ենք աշխարհի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս ճչացող հանցագործությունների մասին, համատեղ ջանքերով աջակցել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը։

Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր հորդորը։ Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել:

«Ավետիս Պուլուզյան» կազմակերպությանը աջակցուցուն է ցուցաբերել  Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրունին

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությանը աջակցուցուն է ցուցաբերել Ք. Քոքսի անվան Վերականգնողական կենտրունին։

«Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի շահառուների և անձնակազմի անունից ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մեր կենտրոնին ցուցաբերված աջակցության համար:

Ձեր կողմից հատկացած ֆինանսական միջոցները անչափ կարևոր են մեզ համար, քանի որ դրանք ուղղվում են կենտրոնի աշխատանքներին, որոնց նպատակն է՝ շարունակել մեր ծառայությունների մատուցումը Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին, տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ և տակդիր։

Բացի այդ, ցանկանում ենք գնահատել ձեր բարեգործական ծրագրի ազդեցությունը՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցելու գործում։

Մենք համոզված ենք, որ նման նվիրատվությունները և համագործակցությունները կարևոր քայլեր են դեպի արժանապատիվ ապագա։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում  նաև «Ավետիս Պուլուզյան» բարեգործական կազմակերպության ընտանիքին, ողջ անձնակազմին, նվիրատուներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր համատեղ աշխատանքին ու նպատակներին», ասվում է Վերականգնողական կենտրոնի շնորհակալական խոսքում:

Հիշեցնենք որ 2024 թ. դեկտեմբերի վերջին  Ավետիս Պուլուզյան բարեգործական հասարակական կազմակերպությանը հայտարարություն էր տարածել Ստեփանակերտի Ք.Քոքսի վերահանգնողական կենտրոնին աջակցելու նպատակով գումար հատկացնելու մասին: Արցախից բռնի տեղահանվելուց հետո կենտրոնը Հայաստանում շարունակում է գործունեությունը հասարակական  կազմակերպության շրջանակներում, իրականացնելով մի շարք կարևոր ծրագրեր: Այդ  թվում կենտրոնի մասնագետները իրականացնում են տնային այցելույուների ծառայություն, Արցախից տեղահանված առավել խոցելի խմբերին տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ և խորհրդատվություն:

Արսեն Աղաջանյան

Ակցիա «Կարմիր խաչի» մոտ․ փրկեք Ռուբեն Վարդանյանի կյանքը

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները բողոքի ակցիա են իրականացնում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի կյանքը։

«Յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը կարող է ճակատագրական լինել, այսօր դեռ հնարավոր է փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը, վաղն արդեն ուշ է լինելու։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի հստակ պարտավորություններ գերիների պաշտպանության, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների տրամադրման եւ նրանց ընտանիքների հետ կապի ապահովման հարցերում։ Եվ հենց այս հիմնավորմամբ մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին»,- հայտարարեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության ներկայացուցիչ Նարինե Աղբալյանը։

Նա ասաց, որ «Կարմիր խաչը» պետք է նաեւ անհապաղ միջոցներ ձեռնարկի Բաքվում գտնվող բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ են խոշտանգումների փաստերը։

«Բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, ովքեր մանդատ ու իրավասություն ունեն, պետք է անհապաղ միջամտեն՝ հետաքննելու այդ խոշտանգումների փաստը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու»,- ասաց նա։

Աղաբալյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանն արդեն 14 օր է՝ հացադուլի մեջ է, նրա վիճակը կրիտիկական է, պետք է կանխել հնարավոր աղետը։

Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով

Մարտի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և առավոտյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ըստ կանխատեսման՝ մարտի 5-7-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով։

Շիրակում մարտի 3-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի մինչև 3 աստիճան ցուրտ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 6-8, Գեղարքունիքում՝ 1-5 աստիճան ցուրտ։

Լոռիում օդը կտաքանա մինչև 5 աստիճան տաքություն, Տավուշի նախալեռներում կգրանցվի մինչև 4 աստիճան ցուրտ, Արագածոտնում և Սյունիքի նախալեռներում օդանավը կանխատեսում է 2-6, Արարատում՝ 6-9, Արմավիրում և Ձորի նախալեռներում՝ 5-8 աստիճան տաքություն։

Երեւանում մարտի 3-ի երեկոյան եւ 4-ի գիշերը կդիտվի թույլ ձյուն։ Հայաստանի մայրաքաղաքում մարտի 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քաղաքում ջերմաչափը մարտի 3-ին կբարձրանա մինչեւ 7 աստիճան Ցելսիուս։

Ուկրաինայի համար խաչաձև պայմաններ. ԱՄՆ օգնություն, ՆԱՏՕ, Եվրոպա և Զելենսկիի հրաժարական

Ուկրաինական բեմում իրադարձություններ են ծավալվում, որոնք կորոշեն իրադարձությունների հետագա ընթացքը, հնարավոր է, տասնամյակներով: Ուրբաթ օրվա ռեալիթի շոուից և Սպիտակ տան սկանդալից հետո բանավեճ է ընթանում, թե աշխարհը որ ուղղությամբ է գնալու։

Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի հիմնական նպատակը` բրիտանական թագավորի հայրական հայացքի ներքո «պատերազմը դադարեցնելու ծրագիր» մշակելն էր», – ասել է դրա կազմակերպիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել հետևյալ չորս քայլերի շուրջ.

Շարունակել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։

Ցանկացած տեւական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Եթե ​​խաղաղ համաձայնություն ձեռք բերվի, եվրոպացի առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա:

Ուկրաինային պաշտպանելու և երկրում խաղաղություն ապահովելու համար կստեղծվի «կամավորների կոալիցիա».

Պայմաններն այլևս չեն ներառում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի շրջանակներում», և համաշխարհային առաջնորդները կարծես արդեն հրաժեշտ են տվել Դոնբասին և Ղրիմին։ Հարցն այժմ ռազմական գործողությունները դադարեցնելն ու Ռուսաստանին եվրոպական երկրներ ներխուժելուց թույլ չտալն է։

Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենն ասել է. «Այժմ հրամայական է, որ մենք ավելացնենք [անվտանգության] ծախսերը, կարևոր է պատրաստվել վատագույնին»:

Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք ձեզ հետ կանգնել՝ ի պաշտպանություն ժողովրդավարության, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևան երկիր կամ ուժով փոխել սահմանները»: «Մեր ընդհանուր շահերից է բխում ապագա պատերազմները կանխելը»,- հավելել է նա։

Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա Թուրքիային առաջարկել է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների հարթակ, սակայն Թուրքիան, ըստ ամենայնի, այլևս ակտուալ չէ։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեկ ամսով զինադադար հաստատել։ Ֆրանսիական պետության ղեկավար Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Figaro թերթին, որը հրապարակվել է մարտի 2-ին։

Մակրոնն ասել է, որ հրադադարը կարող է տարածվել օդային և ծովային հարվածների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների վրա:

«Առաջիկա շաբաթներին ուկրաինական հողում եվրոպական զորքեր չեն լինի»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն։ Նրա խոսքով, բանակցությունները կարող են տեւել երկար շաբաթներ, իսկ խաղաղապահ կոնտինգենտը կարող է տեղակայվել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը «պատրաստ է ստորագրել» հանքարդյունաբերության պայմանագիրը Կիևի և Վաշինգտոնի միջև և ցանկանում է «կառուցողական երկխոսություն» Միացյալ Նահանգների հետ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Կիևի հետ, երբ Ուկրաինան «պատրաստ լինի խաղաղության»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հասկացրեց, որ առայժմ մի կողմ է դրել Ուկրաինայի հազվագյուտ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը։ Երեկ՝ մարտի 2-ին, «Այս շաբաթ» հաղորդաշարի համար ABC-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճ մեկնաբանություն է տվել ուրբաթ օրվա իրադարձությունների վերաբերյալ։

Մարտի 2-ին Զելենսկին 90 րոպեանոց հարցազրույց է տվել բրիտանական Sky News հեռուստաալիքին Սանդրինգհեմ այցելելուց անմիջապես հետո՝ Մեծ Բրիտանիայի թագավորի հետ հանդիպելուց հետո։ Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է ոչ միայն համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային ռեսուրսների վերաբերյալ, այլև լքել պաշտոնը՝ պայմանով, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, հայտնում է Sky News-ը։

Լրագրող Յալդա Հաքիմին տված հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ իր հիմնական առաքելությունը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հասնելն է։ Եթե ​​Ուկրաինան ընդունվի դաշինք, նա պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից։

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորան» արժանացավ Օսկարի՝ լավագույն ֆիլմ անվանակարգում

Անորան հաղթել է գրեթե բոլոր անվանակարգերում, որով առաջադրվել է՝ լավագույն ֆիլմի, լավագույն օրիգինալ սցենարի և լավագույն մոնտաժի համար, Բեյքերը հաղթել է լավագույն ռեժիսոր, իսկ Մեդիսոնը՝ լավագույն դերասանուհի:

Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարաղուլյանը, արժանացել է «Օսկարի» որպես լավագույն ֆիլմ։

Բեյքերը արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքի Մեդիսոնը, ով խաղում էր ֆիլմի գլխավոր դերը։ «Անորա»-ն հաղթեց նաև լավագույն օրիգինալ սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Լավագույն դերասան – Էդրիեն Բրոդի (Brutalist)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Զոի Սալդանա (Էմիլիա Պերես);
Լավագույն ձայն – Dune. Part II, Դենիս Վիլնյով;
Լավագույն վիզուալ էֆեկտներ – Dune. Part II;
Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ լատվիացի ռեժիսոր Գինց Զիլբալոդիսի «Հոսք»;

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ. Իրանցի ռեժիսորներ Շիրին Սոհանիի և Հոսեյն Մոլայեմիի «Կիպարիսի ստվերում»;
Լավագույն միջազգային ֆիլմ. Բրազիլական «Ես դեռ այստեղ եմ»՝ Վալտեր Սալես;
Լավագույն օպերատորական աշխատանք՝ Բրեդի Քորբեթի «Brutalist»;
Կոստյումների լավագույն ձևավորում – Wicked. The Tale of the Witch of the West, մյուզիքլ, Ջոն Չուի;
Լավագույն ադապտացված սցենար. The Conclave, ռեժիսոր Էդվարդ Բերգերի և սցենարի հեղինակ՝ Փիթեր Ստրաուգան;
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում – Սուբստանցիա, ռեժիսոր՝ Քորալի Ֆարգի;
Լավագույն արտադրական դիզայն – Wicked. The Tale of the Witch of the West;
Լավագույն օրիգինալ երաժշտություն. Բրուտալիստ, հեղինակ՝ Դանիել Բլումբերգ;
Լավագույն օրիգինալ երգ՝ Էլ Մալ “Էմիլիա Պերես”-ից;
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ. Նվագախմբի միակ աղջիկը, 1960 թվականին Նյու Յորքի ֆիլհարմոնիկ կոնտրաբասահարի մասին (Մոլլի Օ’Բրայեն և Լիզա Ռեմինգթոն);
Լավագույն վավերագրական ֆիլմ. Պաղեստինա-նորվեգական No Other Land-ը իսրայելական զինվորականների կողմից պաղեստինցիների արտաքսման մասին, իսրայելցի լրագրող Յուվալ Աբրահամի և պաղեստինցի ակտիվիստ Բազել Ադրայի;
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ հոլանդական «Ես ռոբոտ չեմ»՝ Վիկտորյա Ուարմերդամի CAPTCHA մարտահրավերից: