Վենս. Ուկրաինայում պատերազմը կարող է վերաճել միջուկային պատերազմի

Ուկրաինայում պատերազմը, եթե այն շարունակվի, կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Այդ մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը (Ջ.Դ. Վենս) ասել է ամերիկացի պահպանողական բլոգեր Չարլի Քըրքին, որը նրա հետ հարցազրույցը հրապարակել է երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, YouTube-ում։

«Եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել, և դա կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Սա պետք է դադարեցվի», – ասաց Վենսը։ «Այս վարչակազմի քաղաքականությունն է դադարեցնել սա, և ես երաշխավորում եմ ձեզ, որ նախագահը հրահանգում է իր բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ինձ, շատ քրտնաջան աշխատել այդ նպատակին հասնելու համար», – հավելեց ԱՄՆ փոխնախագահը։

Ջ.Դ. Վենսի խոսքերով՝ լրատվամիջոցներում կա մի տարօրինակ գաղափար, որ եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, Ռուսաստանը կփլուզվի, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, և ամեն ինչ կվերադառնա պատերազմից առաջ եղածին։ «Սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք», – ընդգծեց քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, Վենսը նշեց, որ ինքը «ավելի լավատես է» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հարցում, քան երկու շաբաթ առաջ էր, և նույնիսկ ավելի լավատես, քան երկու ամիս առաջ։

Վաշինգտոնը կհեռանա Ուկրաինայում ընթացող խաղաղության բանակցություններից, եթե Կիևն ու Մոսկվան մերժեն Սպիտակ տան առաջարկած ծրագիրը, ապրիլի 23-ին Հնդկաստանում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Վենսը պնդել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային «շատ հստակ առաջարկ» է արել խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին։ «Ժամանակն է, որ նրանք կամ համաձայնվեն, կամ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից», – ասաց նա։

Վենսը շեշտեց, որ տարածքային զիջումները անհրաժեշտ էին համաձայնության հասնելու համար։ Նա ասաց, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը ստիպված կլինեն հրաժարվել իրենց կողմից ներկայումս վերահսկվող որոշ տարածքներից։ Ավելին, սահմանը կարող է չգծվել ներկայիս առաջնագծի երկայնքով, վստահեցրեց ԱՄՆ փոխնախագահը։ «Երկու կողմերն էլ պետք է «վայր դնեն զենքերը, սառեցնեն այս իրավիճակը և ձեռնամուխ լինեն ավելի լավ Ռուսաստանի և ավելի լավ Ուկրաինայի կառուցմանը», – նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Ազգային պարի օրը Ստեփանակերտում

Այսօր Պարի միջազգային օրն է։ Ամեն տարի այս օրը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում էր փառատոն՝ ամբողջ Արցախից ժամանած խմբերի մասնակցությամբ։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարներում՝  Ազգային պարի օրը Ստեփանակերտում

Մարատ Եգանյանը դատարանում շարունակում է ապացուցել, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են

Արցախից բռնի տղահանված Մարատ Եգանյանը Վարչական դատարանում շարունակում է ապացուցել, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են։

Մարատ Եգանյանը հայց է ներկայացրել ԱԱԾ դեմ, քանի որ ԱԱԾ ծառայողներն իրեն թույլ չեն տվել առանց փախստականի վկայականի հատել հայ-վրացական սահմանը։ Այնինչ, Եգանյանը պնդում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ «070» կոդով անձնագրով իրավունք ունի հատել ՀՀ սահմանը։

«Ես դիմել եմ դատարան, բայց իրենք դատարանում ոչ մի կեպ չեն կարողանում ապացուցել, որ ես Հայաստանի քաղաքացի չեմ։ Ինձ ասացին, որ որպես պաշտպանության տակ գտնվող անձ՝ պետք է ներկայացնեմ երկու փաստաթուղթ, ես ասացի՝ հատում եմ սահմանը ոչ թե որպես պաշտպանության տակ գտնվող անձ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ինչպես գրված է իմ անձնագրում։ Եթե որեւէ մեկն առանց իմ կամքի ինձ այլ կարգավիճակ է շնորհել, դա չի նշանակում, որ ինձ դրանով զրկել են ՀՀ քաղաքացիությունից։ Ինձ ՀՀ քաղաքացիությունից կարող են զրկել միայն անհատական իրավական ակտով՝ հանրապետության նախագահի հրամանով»,- ասաց նա։

Դատարանում Մարատ Եգանյանն ընդգծում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են համարվում։ Վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման դրույթներից մեկով Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

Մարատ Եգանյանի խոսքով՝ կան նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների վճիռներ, ըստ որոնց Արցախի բոլոր քաղաքացիները ճանաչվում են որպես ՀՀ քաղաքացի։ Եվ դատական այդ վճռիները բողոքարկված չեն, ուժի մեջ են մինչ այսօր։

«Եթե ինձ տրամադրել են փախստականի կարգավիճակ, դա դեռ չի նշանակում, որ ինձ զրկել են ՀՀ քաղաքացու կարգավիճակից։ Եթե ինձ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհելով՝ զրկել են քաղաքացիությունից, ինձ պետք է գոնե տեղեկացնեին։ Բայց ես պնդում եմ, որ «070» կոդով անձնագիր ունեցող բոլոր անձինք ՀՀ քաղաքացի են, եւ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որտեղ նշված է հակառակը»,- հավելեց նա։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակից կհանի վրանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակից կհանի վրանը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը եւ իրենց դիրքորոշումը։ Վաղը տեղի է ունենալու կառավարության արտահերթ նիստ, նրանք ոչ միայն երկու ամսով երկարաձգելու են 40 հազար դրամ աջակցությունը, որի մասին բավական երկար ժամանակ է, ինչ խոսել ենք, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ Ասել են՝ պատրաստ են բարելավել ծրագրերը, եւ մենք թղթի վրա ներկայացրել ենք այն բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն»,- ասաց նա։

Անդրադառնալով խորհրդի հետագա գործունեության մասին հարցին՝ Իսկանդարյանն ասաց, որ կընդունեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը եւ կարող են իրենց գործունեությունը ծավալել Արցախի ներկայացուցչության շենքում։

Նա ասաց, որ իրենց պահանջագրի մյուս 11 կետերի շուրջ պայքարը շարունակելու են։ Եթե հանրությանը չգոհացնեն կառավարության որոշումները, կաշկանդված չեն, կարող են հանրահավաքները շարունակել։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ կառավարությունում խոստացել են վերանայել արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ «Գիտեք, որ յուրաքանչյուր անձի համար գործում է 3, 4 եւ 5 մլն դրամ շեմը։ Ընդունել են, որ կարող են շեմը բարձրացնել, նաեւ գոտիների հարցն են քննարկելու։ Միայն նշել են, որ պատրաստ չեն քննարկել մայրաքաղաք Երեւանը, բայց մենք պնդել ենք, որ Չարենցավան ու Աբովյան քաղաքները եւս ներգրավվեն յուրաքանչյուր անձի համար 4 մլն դրամ հատկացնելու որոշման մեջ»,- ասաց նա։

Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ արցախցիների գլխավոր նպատակը հայկական Արցախ վերադառնալն է։ Իսկ դրա համար արցախցիները պետք է արժանապատիվ կյանքով ապրեն Հայաստանում։ «Մենք ասել ենք, որ եթե այս խոստումները ֆարս են, ապա մեկ վրանի փոխարեն հաստատ կունենաք 100 վրան եւ ոչ միայն Ազատության հրապարակում»,- նշեց Ապրես Մարգարյանը։

«Ծերուկ ավազակների» խումբն է 2016 թվականին թալանել Քիմ Քարդաշյանին

Երկուշաբթի օրը Փարիզում սկսվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի դատավարությունը՝ կողոպուտի գործով։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նրանից գողացել են մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանի, որը նվիրել էր նրա այն ժամանակվա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։

Դատավարությունը կտևի մինչև մայիսի 23-ը, իսկ Քարդաշյանը պետք է ցուցմունք տա մայիսի 13-ին։

Ֆրանսիական մամուլը մեղադրյալներին անվանեց «ծերուկ ավազակներ», քանի որ նրանց մեծ մասը ծնվել է 1950-ականներին և ունեցել է քրեական անցյալ։ Սկզբում կային 12 մեղադրյալներ, որոնցից մեկն արդեն մահացել է, իսկ ևս մեկը՝ 81 տարեկան, կարող է ազատ արձակվել դատավարությունից՝ պրոգրեսիվող դեմենցիայի պատճառով։ Այժմ հինգ անձ մեղադրվում է կողոպուտին անմիջական մասնակցության մեջ, իսկ վեցը՝ հանցագործությանը օժանդակելու մեջ։

Գլխավոր մեղադրյալը 68-ամյա Աոմար Այթ Կեդաշն է, որը հայտնի է Ծեր Օմար մականունով։ Հանցագործության վայրից նրա ԴՆԹ-ն օգնեց քննիչներին գտնել նրան և նրա հանցակիցներին։ Հետաքննիչները կարծում են, որ նա հանցավոր խմբի առաջնորդն է, չնայած նա հերքում է դա, բայց խոստովանում է, որ կապել է Քարդաշյանին կողոպուտի պահին։ Նա ասաց, որ իրեն դիմել է մի «հովանավոր», որը սխեմա է առաջարկել աստղին շատ մոտ գտնվող «տեղեկատուի» անունից, ով նրանց «կանաչ լույս» է տվել կողոպուտն իրականացնելու համար։

Ավելին կարդացեք BBC-ում

Pastinfo. Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. Արայիկ Հարությունյանը շենքը 5 տարի առաջ գրավադրել էր

Pastinfo

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։

Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։

Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։

Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում  են կառավարությունը։

Արցախում տեղի ունեցածը մարդկության դեմ ոճիր է․ Թաներ Աքչամ

«Արցախում տեղի ունեցածը մարդկության դեմ ոճիր է, մեծ ոճիր է իրագործվել։ Ես աջակցում եմ այն հարցին, որ ղարաբաղցի հայերը պետք է կարողանան վերադառնալ, չնայած մեծ հույսեր չեմ փայփայում։ Դա շատ է հիշեցնում Հայոց ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերականգնել ձգտող հայերի դեպքը, նաեւ հիշեցնում է բազմաթիվ պաղեստինցիների պատմությունը, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Բայց ամենակարեւոր իրավունքը վերադառնալու իրավունքն է, դա մարդու իրավունք է, որի համար պետք է պայքարել»,- այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը։

Նա ասաց, որ Արցախի դեմ 2020 թվականի պատերազմում Թուրքիան Ադրբեջանի մեծ աջակցին էր։ Ըստ Աքչամի՝ եթե Թուրքիան չներգրավվեր այդ գործընթացում, Ադրբեջանն այսքան հաջողություն չէր ունենա։

Թաներ Աքչամն այսօր ներկայացրեց իր «Ցեղասպան պետության ակունքները․ 1918-1923 թթ․ Թուրքիայի Հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը։ Նա ասաց, որ արխիվներից կարողացել է ձեռք երել փաստաթղթեր, որոնք փաստում են, որ հայերին ցեղասպանելու որոշումն ընդունվել է դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։

Բիթլիսում հայ տաղմարդկանց բռնաճնշման ու ոչնչացման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։ «Բազմաթիվ նահանագապետերից դեպի կենտրոնական իշխանություն ուղղված հեռագրեր կան, որտեղ նշվում է՝ մենք բնաջնջեցինք հայերին։ Սա փաստում է, որ ըստ օսմանյան փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակված է, այսինքն՝ ապացուցված է, որ հենց ցեղասպանության մասին է խոսք գնում»,- նշեց նա։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում Վատիկանին օգնել ազատ արձակել հայ գերիներին

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ և կոչ է արել Վատիկանին շարունակել հանգուցյալ պապի ջանքերը՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։

«Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր խաղալ գերիներին ազատ արձակելու դիվանագիտական ​​ջանքերում՝ այդպիսով հավատարիմ մնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արդարադատության և մարդկային արժանապատվության նկատմամբ հանձնառությանը։ Գերիներին պահելը հակասում է խաղաղության և հաշտեցման սկզբունքներին, որոնք Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հետևողականորեն հետևել է իր պաշտոնավարման ընթացքում», – ասվում է ընտանիքի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Բարերարի ընտանիքը հիշեցրեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը, որ կրոնը չի կարող օգտագործվել պատերազմի համար, միայն խաղաղությունն է սրբազան։ Վարդանյանի հարազատները կոչ արեցին Վատիկանին գործնականում կիրառել պապի խոսքերը՝ աջակցելով հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջին։

«Այս քրիստոնյաները արժանի են պաշտպանության հալածանքներից։ Այսօր նրանք դժվարությունների են բախվում իրենց հավատքի պատճառով։ Հիմա գործելու ժամանակն է։ Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն խիղճ, միանալ մեր կոչին՝ ի պաշտպանություն 23 հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի։ Նրանք գերության մեջ են մնում միայն իրենց համոզմունքների և ժառանգության պատճառով», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Երևանը անտեսում է արցախահայերի մշակույթի և մասնավոր սեփականության պաշտպանության հարցը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջագրի ութերորդ կետը վերաբերում է հայկական հոգևոր և մշակութային ժառանգության, Արցախի պետական ​​և մասնավոր սեփականության պաշտպանությանը։ Խորհուրդը պահանջել է, որ այս հարցերը «հետևողականորեն և հրապարակայնորեն բարձրացվեն միջազգային մարմիններում»։

Խորհրդի ներկայացուցիչ Սաիդա Պողոսյանը նշում է, որ հայկական կողմը այս ուղղությամբ անգործունեություն է ցուցաբերում։

Ալվարդ Գրիգորյան

Հնդկաստանը Ֆրանսիայից կգնի Rafale կործանիչներ

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնուն ստորագրել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերին 26 ֆրանսիական Dassault Rafale կործանիչներ մատակարարելու պայմանագիր։ Այս մասին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր պաշտոնական կայքում երկուշաբթի՝ ապրիլի 28-ին։

640 միլիարդ ռուփի (մոտավորապես 6.58 միլիարդ եվրո) արժողությամբ պայմանագիրը ներառում է 22 Rafale-M մարտական ​​ինքնաթիռի և չորս Rafale-D ուսուցողական ինքնաթիռի մատակարարումը։ Նյու Դելին նախատեսվում է ստանալ կործանիչները մինչև 2030 թվականը: Համաձայնագիրը նաև թույլ է տալիս Հնդկաստանում արտադրել Rafale-ի ֆյուզելյաժներ, ինչպես նաև ստեղծել ինքնաթիռների շարժիչների, սենսորների և զենքի սպասարկման, վերանորոգման և կապիտալ վերանորոգման համար նախատեսված օբյեկտներ:

Ֆրանսիական կործանիչների հետ մեկտեղ, Հնդկաստանը 2009 թվականից ի վեր օգտագործում է ռուսական ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ ինքնաթիռներ, որոնք հիմնված են «Վիկրամադիտյա» ավիակիրի վրա։ 2023 թվականի դրությամբ երկիրը ծառայության մեջ ուներ 42 նման կործանիչ, սակայն դրանց գրեթե կեսը պահեստազորում են, ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները։

Միաժամանակ, ավիակիրներից թռիչքի համար նախատեսված ռուսական ինքնաթիռները մոտենում են իրենց ծառայության ժամկետի ավարտին, գրում է հնդկական Hindu հրատարակությունը։ Հնդկաստանի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի կործանիչների նավատորմի արդիականացման և ընդլայնման հարցը բաց է մնացել 2018 թվականից ի վեր, երբ Նյու Դելին հայտարարեց 114 կործանիչ գնելու ծրագրերի մասին, ինչը կլիներ աշխարհում նմանատիպ խոշորագույն գործարքներից մեկը։

Ռուսաստանը այս մրցույթի հիմնական հավակնորդներից մեկն էր՝ առաջարկելով Հնդկաստանին ՄիԳ-35 կործանիչներ արտադրել սեփական օբյեկտներում։

Ո՞վ է «անջատել» լույսերը Իսպանիայում և Պորտուգալիայում

Իսպանիայի մայրցամաքային մասի գրեթե 90%-ում վերականգնվել է էլեկտրաէներգիան՝ երկուշաբթի օրը Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած զանգվածային անջատումից հետո։

Պորտուգալիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ անջատումը կարող էր պայմանավորված լինել ջերմաստիճանի տատանումների հետ կապված հազվագյուտ մթնոլորտային երևույթով։

Իսպանիայի վարչապետ Սանչեսը նշել է, որ մոտ 15 գիգավատ էլեկտրաէներգիա՝ այդ ժամանակ երկրի էլեկտրամատակարարման կեսից ավելին, «հանկարծակի անհետացավ» հինգ վայրկյանում։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ ներկայումս չկա որևէ ցուցիչ, որ էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված է կիբեռհարձակմամբ։

Խնդիրն նաև այն է, որ էլեկտրաէներգիայի անջատումից գրեթե երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 16-ին, Իսպանիայի էլեկտրաէներգետիկ ցանցը առաջին անգամ գրեթե ամբողջությամբ անցավ վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում՝ քամու, արևային և հիդրոէլեկտրակայանների։

Ով է ազատագրել և հանձնել Շուշին․ ո՞ւր էին ռուսները 1992-ին

Մի քանի օր առաջ արցախատյաց հայտնի իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը պնդել է, որ 2020-ի Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ բերդաքաղաքում էին հայտնվել ռուսական զինվորական մեքենաներ, որոնց մեջ հարյուրավոր ադրբեջանցիներ էին թաքնված։ Նրա խոսքով, հենց դրանով է բացատրվում այն, թե ինչպես են ադրբեջանցիները անարգել հայտնվել բերդ-քաղաքում, երբ այնտեղ դեռ հայկական ուժեր էին։

Այդ պնդումը պաշտոնապես չհերքվեց, միայն առանձին անձինք հայտարարեցին, որ դա սուտ է, քանի որ ռուսները Արցախ են մտել միայն նոյեմբերի 10-ին՝ զինադադարը կնքելուց հետո։ Եւ խնդիրը ՀՀ իշխանությունների սխալ քայլերն էին։

Ռուսների դերը Հադրութի, Շուշիի գրավելու գործում դեռ ուսումնասիրության նյութ կդառնա, բայց ոչ այս իշխանության օրոք։ Չէ՞ որ Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի հայտարարույան տակ, համաձայն որի Արցախ են մտցվել ոչ թե միջազգային, այլ ռուսական ուժեր։ Եւ պատահական չէ, որ Արցախի հանձնման համար իշխանական ուժերը մեղադրում են ոչ թե ռուսներին, այլ արցաղցիներին, որոնք պետք է մնային և նահատակվեին։

Այն, որ 2020-2023 թթ․ իրադարձությունները՝ ռուս-թուրքական համատեղ օպերացիա էր, խոստովանել են և Շոյգուն, և Լավրովը, իսկ Ակնայում տեղադրված ռուս-թուրքական ռազմական կենտրոնը դրա անհերքելի ապացույցն էր։ Իր հերթին, Պուտինն ասել է, որ հրադադարը “պարտադրվել է”, երբ Շուշին արդեն հայկական չէր։

Ինչո՞ւ Ռուսաստանը այդքան շահագրգռված էր խլել Հադրութն ու Շուշին հայերից։ Հադրութը՝ Ղարաբաղյան շարժման աղբյուրն էր, այն շարժման, որը բերեց ԽՍՀՄ քայքայմանը։ Իսկ Շուշին այն սահմանն էր, որը հայերը 1992-ին չպետք է անցնեյին, ըստ ռուսական պլանների։

Արդյո՞ք Շուշին ազատագրելը՝ հայկական սուվերեն որոշում էր։ Այդ որոշումն անակնկալ էր ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի համար, այդ որոշումը զարկ տվեց հայ ազատագրական պայքարի հզոր ալիքի, որն հասավ Արաքսի ափ։

2020-ին Մոսկվան պետք է վերադառձներ իրավիճակը մինչև Շուշի, և այդ առումով Ռոման Բաղասարյանի ասածը միանգամայն հնարավոր է, նույնիսկ եթե դա ասվում է ՀՀ ներկայիս իշխանությունից մեղքը հանելու համար։ Այլ հարց է, որ 2023-ին, երբ Մոսկվան չկարողացավ “2 շաբաթում” գրավել Ուկրաինան, հայկական Արցախն առանց Շուշիի արդեն պետք չէր Պուտինին։ Կարևորը՝ Շուշին արդեն հայկական չէ։

Հետաքրքիր է, որ այս օրերին Բաքվում գերեւարված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատի ընթացքում քննվում է 1992-ի Շուշիի ազատագրման “քեյսը”։

Բաքուն պնդում է, թե «Շուշին օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Իբրև ապացույց ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է Շուշիի ազատագրումը ղեկավարած հանգուցյալ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին վերագրվող մի տեսանյութ՝ պնդելով, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը:

Հղում անելով Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին՝ ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաաստմանն ու իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Բաքուն չի “մեղադրում” ռուսներին, որ 1992-ին նրանք էլ են մասնակցել Շուշիի “գրավվմանը”, մեղքը դնելով Հայաստանի վրա։ Արդյո՞ք Բաղդասարյանի “բացահայտումը” կապ ունի Բաքվում ընթացող կեղծ դատավարության հետ։