
Վերջապես հնարավորություն ունեցա այցելելու Բերդ։ Գեղեցիկ, մաքուր քաղաք՝ իր յուրահատուկ աուրայով (շատ քաղաքներ չէ, որ ունեն նման բան): Մարդիկ անսահման արձագանքող, և նրանց զրույցները լի կյանքի իմաստությամբ։
Բայց այն, ինչ ես չկարողացա գտնել՝ Նարինե Աբգարյանի գրքերում այդքան վառ ներկայացված առօրյա հումորը։ Գուցե դրա համար պետք է երկար ժամանակ ապրել այս քաղաքում. մարդիկ հո լիովին չեն բացվի իրենց հանդիպած յուրաքանչյուրի առջև։
Բայց ես մի տեսակ տագնապ զգացի։ Այն կար գրեթե բոլոր նրանց աչքերում, ում հետ ես խոսել եմ, բոլորի ինտոնացիայում։ Ցավալիորեն ծանոթ զգացողություն՝ լուռ տագնապ որդիների, ամուսինների, եղբայրների համար, ովքեր գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերում:
Սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչների հետ զրուցելիս ակամա ինձ զգացի Արցախի Մարտունիում։ 2020 թվականից հետո բոլոր մարտական դիրքերը տեղակայված էին գրեթե բնակեցված տարածքների մոտ, և կանանց աչքերում նույն տագնապը պայմանավորված էր նրանով, որ չնայած ռուսական զորքերի առկայությանը, պարբերաբար տեղի էին ունենում սադրանքներ՝ կրակոցներով, և չէին բացառվում նաև ադրբեջանցիների կողմից դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ դիվերսիաներ։
Հիմա նույն իրավիճակն է նաև Հայաստանում։ Թեկուզ ոմանք ասում էին, որ Արցախի հանձնմամբ կյանքը կդառնա ավելի լավ և ավելի անվտանգ։
Խոսեցի եկեղեցու մոտ մի կնոջ հետ։ «Իմ որդիները ծառայում են։ Մի օր, երբ սահմանին շատ լարված էր, որդիս դիրքից զանգահարեց ինձ և գոռաց, որ ամուսինս ու ես լքենք քաղաքը։ Մենք հրաժարվեցինք, բայց հավաքեցինք իրերը՝ եթե հանկարծ ընդհանուր տարհանումլինի։ Գրեթե բոլոր զինվորների ծնողներն էլ մեզ պես արեցին։ Չնայած դիրքերում կատարվող ամեն ինչ լսվում էր քաղաքում՝ կրակոցներ, պայթյուններ։ Հետո ամեն ինչ հանդարտվեց, բայց մենք բոլորս վախենում ենք, որ նորից կկրկնվի ռազմական սրացում, դիվերսիա կամ այլ բան»։
Ալվարդ Գրիգորյան