Արցախյան «Տարազ»։ հին հայկական մեղեդիների արմատները նոր սերնդի համար

Thehardrockcafeyerevan ֆոլկ և ժամանակակից ոճով յուրահատուկ համերգ @taraz.project-ի կողմից՝ The hard rock cafe Yerevan-ում։

Այս երեկոյի ընթացքում հին հայկական մեղեդիները կհնչեն նոր և հետաքրքիր ոճով։

taraz.project-ը արցախցիների խումբ է, որ բացահայտում է հայկական երաժշտության արմատները նոր սերնդի համար։

Հունիսի 22, սկիզբը՝ 22․00

Ամրագրումերի համար՝ 033 505 000

Պատվիրեք տոմսերն նաև առցանց tomsarkgh.am կայքում կամ զանգահարեք 060 276 000

Նորարարական պատերազմ․ Իսրայելը զենքերը թաքցրել է Իրանի տարածքում

Իսրայելը փոխում է պատերազմի կանոնները, միաժամանակ չխախտելով և խախտելով գրված օրենքները։ Ինչպես հայտնի է, պատերազմն էլ օրենքն էր ունի, և թույլատրվում է այն ամենը, ինչ արգելված չէ։ Այս պատերազմում միշտ պարտվում է նա, ով բարոյական և այլ սահմանափակումներ ունի։

Հեզբոլային Իսրայելը հաղթեղ փեյջերներով, ՀԱՄԱՍ-ին՝ աբձնավորված սպանություններով։ Պարզվում է՝ Իսրայելը տարիներ է անցկացրել՝ Իրանի «միջուկային և հրթիռային ծրագրերի» դեմ գործողության նախապատրաստվելով, ասել է անվտանգության պաշտոնյան Times of Israel-ին։

Նա ասել է, որ ծրագիրը ներառում էր անօդաչու թռչող սարքերի բազայի կառուցում Իրանի տարածքում և ճշգրիտ զենքի համակարգերի և հատուկ նշանակության ուժերի մաքսանենգ ներմուծում երկիր։ Այս ջանքերը հիմնված էին բանակի և Մոսադի հետախուզական գործակալության միջև մանրակրկիտ համատեղ պլանավորման վրա։

Պաշտոնյայի խոսքով՝ Մոսադի գործակալները անօդաչու թռչող սարքերի բազա են ստեղծել Իրանի տարածքում՝ Թեհրանի մոտակայքում։

Անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են գիշերը և հարվածել Իսրայելին ուղղված «մակերես-մակերես» հրթիռային կայանքներին։

Զենքի համակարգեր տեղափոխող մեքենաները նույնպես ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով են ներմուծվել Իրան։ Այս համակարգերը անջատել են Իրանի օդային պաշտպանությունը և Իսրայելի ինքնաթիռներին օդային գերակայություն և գործողությունների ազատություն են տվել Իրանի նկատմամբ։ Երրորդ գաղտնի փորձը ներառում էր Մոսադի հատուկ նշանակության ուժերի կողմից ճշգրիտ հրթիռների տեղադրումը Իրանի կենտրոնական մասում գտնվող օդային պաշտպանության օբյեկտների մոտ, ասել է իսրայելական աղբյուրը։

Գործողությունները հիմնված էին «նորարարական մտածողության, համարձակ պլանավորման և առաջադեմ տեխնոլոգիաների, հատուկ նշանակության ուժերի և գործակալների վիրաբուժական միջամտության վրա, որոնք գործում էին Իրանի սրտում և լիովին թաքնված էին տեղական հետախուզությունից», – հավելել է աղբյուրը։

Թրամփ. «[Իրանի] ղեկավարությունից մի քանի մարդիկ չեն վերադառնա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Իրանի վրա Իսրայելի կողմից ավիահարվածների սկսվելուց հետո, հաղորդում է ցանցի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ [Իրանական] ղեկավարության մեջ կան մի քանի մարդիկ, ովքեր չեն վերադառնա», – մեջբերել է նա Թրամփի խոսքերը հեռախոսով ձայնագրված հարցազրույցում։

Գրիֆինի խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն նախապես գիտեր հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը, որը ապրիլից ի վեր վեցերորդն է, պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին Օմանում։

Սուլթանության իշխանությունները, որը բանակցային գործընթացում միջնորդ է, հայտարարել են, որ դատապարտում են Իսրայելին Իրանի տարածքին հարվածների համար։

Օմանը այս գործողությունները անվանել է վտանգավոր սրացում և ասել, որ դրանք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Х պահ. Ում դիակը կբերի գետը՝ Իրանի՞, թե՞ Իսրայելի

Հունիսի 13-ի գիշերը Իրանի վրա սկսված Իսրայելի հարվածները կարող են հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային փոխակերպումների, X պահը հասել է, և Մերձավոր Արևելքում ներկայիս դասավորությունը սկսում է արագ փոխվել։

Իրանի մի շարք միջուկային գիտնականների և ռազմական առաջնորդների, այդ թվում՝ ԻՀՊԿ հրամանատարի մահը արդեն հաստատվել է։ Կան նաև տեղեկություններ իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածների մասին։ Այաթոլլահ Խամենեին իրանական բանակին տվել է գործողությունների լիակատար ազատություն, բայց մինչ այժմ պատասխան հարվածներ չեն եղել։

Մեկ օր առաջ Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները։ Հիշենք, որ պաշտոնապես Իսրայելը միջուկային զենք չունի, բայց ոչ պաշտոնապես բոլորը գիտեն դրա մասին։

Տարածաշրջանում իրավիճակը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով, և տարածաշրջանի երկրները վաղուց են պատրաստվում այս X պահին։

Մասնավորապես, Բաքուն պատրաստվում է գրավել Հայաստանի հարավը և Իրանի հյուսիսը։ Վերջերս իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ միայն իրենց շնորհիվ է հնարավոր եղել պահպանել հայ-իրանական սահմանը և կանխել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Սա ենթադրում է, որ Իրանի կրիտիկական թուլացման դեպքում հայ-իրանական սահմանի վերացման և Հայաստանի հարավի անեքսիայի համար որևէ խոչընդոտ չի լինի։

Պատահական չէ, որ երեկ Նախիջևանում կրկին սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները. Թուրքիան «պատրաստ է» իր կազմում ընդունել Հայաստանի մնացած մասը։

Անկարան չի թաքցնում իր մտադրությունները՝ միացնել նաև իրաքյան, սիրիական և իրանական Քրդստանը՝ Մեծ Քրդստանը հետագայում Թուրքիային ներառելու համար։ Այդ նպատակով Էրդողանը մտադիր է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ և երկիրը վերածել Դաշնության, որից հետո այնտեղ կարող են ներառվել նաև Հայաստանն ու Վրաստանը։

ԱՄՆ-ի կողմից Իսրայելի գործողություններին աջակցությունը կհանգեցնի Հայաստանի և Վրաստանի անհետացմանը, Իրանի մասնատմանը և Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային գերտերության ի հայտ գալուն։ ԱՄՆ աջակցության դադարեցումը կարող է հանգեցնել Իսրայելի անհետացմանը, Իրանի հզորացմանը և Թուրքիայի թուլացմանը։

Իրանը խոստանում է ոչնչացնել Իսրայելը՝ մեղադրելով ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն ասում է, որ ինքը որևէ կապ չունի Իսրայելի հարվածների հետ, որոնք կարող են «փչացնել» Իրանի հետ գործարքը։ Հայտնի չէ, թե արդյոք Օմանում հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-Իրան հինգերորդ հանդիպումը կկայանա, թե ոչ, բայց Թրամփը 2020 թվականի պատերազմի ժամանակ ասել է. «Տեսնենք՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դիմանալ»։ Հիմա Թրամփը կսպասի, թե ում դիակը կբերի գետը՝ Իրանի՞, թե՞ Իսրայելի։

Նեթանյահուն այլընտրանք չուներ, քան հարվածել Իրանին. եվրոպական հանրությունը վերջերս պատժամիջոցներ է ընդունել Իսրայելի արմատական ​​նախարարների դեմ, Քնեսեթը սկսել է խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու գործընթացը, աշխարհում աճում են հակաիսրայելական տրամադրությունները, որոնք սպառնում են վերածվել նոր ջարդերի, Նեթանյահուն ինքը դատավարության սպառնալիքի տակ է։

Էսկալացիան անխուսափելի է։ Եթե ​​խաղում պարտվում ես, ամենահեշտ ձևը տախտակը շրջելն է։

Իսրայելը հարվածել է Իրանին, Թեհրանում պայթյուններ են լսվել

Իսրայելը ուրբաթ գիշերը սկսեց հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Երկիրը հայտարարեց, որ հարձակվել է Իրանի միջուկային ծրագրի վրա և արտակարգ դրություն հայտարարեց՝ Թեհրանի կողմից պատասխան հարվածներ ստանալու սպասման պատճառով։ Այս մասին գրում է ВВС-ն։

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզի ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը։ […] Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին», – տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ զինվորականները հարվածել են նաև իրանցի միջուկային գիտնականներին։

Նեթանյահուն ասել է, որ գործողությունը «կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ լինի Իրանից սպառնալիքը վերացնելու համար»։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին, սակայն տեղեկատվության հաստատում չի եղել։

Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ իսրայելական բանակը սկսել է «կանխարգելիչ, ճշգրիտ և համակցված գործողություն»՝ Իրանի միջուկային ծրագրին հարվածելու համար։

Նա հավելել է, որ հարվածները եղել են ի պատասխան «իրանական ռեժիմի կողմից Իսրայելի դեմ շարունակական ագրեսիայի»։

Հայտարարության համաձայն՝ տասնյակ իսրայելական կործանիչներ մասնակցել են Իրանի տարածքներին հարվածելու գործողության առաջին փուլին։

«Այսօր Իրանը ավելի մոտ է, քան երբևէ, միջուկային զենք ձեռք բերելուն։ Իրանի ռեժիմի ձեռքում գտնվող զանգվածային ոչնչացման զենքերը գոյության սպառնալիք են ներկայացնում Իսրայել պետության և ամբողջ աշխարհի համար», – ասել է բանակը։

Հայտարարության մեջ ասվում է, որ բանակը «պատրաստ է շարունակել գործել անհրաժեշտության դեպքում»։

Ռոյթերսը, հղում անելով իրանական պետական ​​լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Թեհրանից հյուսիս-արևելք լսվել են պայթյուններ։ BBC-ի լրագրողները նաև պայթյունների հաստատում են ստացել Թեհրանի բնակիչներից։

Իրանում գտնվող Ռոյթերսի աղբյուրը նույնպես հայտնել է պայթյունների մասին Նաթանզի գործարանի մոտ, որը գտնվում է Թեհրանից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան նաև գործակալությանը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացնում։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանի միջազգային օդանավակայանում չվերթները դադարեցվել են։

Միևնույն ժամանակ, Իսրայելում գիշերը հնչել են օդային հարձակման ազդանշանները։

Իսրայելի իշխանությունները նույնպես փակել են երկրի օդային տարածքը։ Flightradar24-ի տվյալներով՝ Բեն Գուրիոն օդանավակայան ուղևորվող ինքնաթիռները ուղղորդվել են այլ օդանավակայաններ։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը, ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԷՕԻ) նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, հնարավոր է, սպանվել են Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակումների ժամանակ։

«Կան հաղորդագրություններ գեներալ Հոսեյն Սալամիի, գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդի, պարոն Թեհրանչիի և պարոն Ֆերեյդուն Աբբասիի սպանության մասին Իսրայելի ռեժիմի կողմից», – ասել է հաղորդավարը ուղիղ եթերում։

Հունիսի 21, Դիլիջան, «Միմինո» հայ-վրացական փառատոն

Հունիսի 21-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած 3-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։
Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․
🔺Հայկական և Վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
🔺Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
🔺Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
🔺Մրցութային հանձնաժողովի / դատավարական գոտի:
Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։
🇦🇲 🇬🇪 Նպաստե՛նք հայ-վրացական միջմշակութային երկխոսությանը, բարեկամության ամրապնդմանը և միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը։
📍 ԵՎ այսպես, կհանդիպենք հունիսի 21-ին ժամը 16:00-ից Դիլիջանում (Մյասնիկյան 55` Դիլիջանի քաղաքապետարան)։
⭐ «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
🔴 Փառատոնի մուտքն ԱԶԱՏ Է։
Համագործակցության համար զանգահարե՛ք՝
📞+374 98 631339
📞+374 55 631319
Կազմակերպիչներ՝  Mimino Armenian-Georgian Cultural Culinary festival и ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

Արցախ Միությունը ընտրել է 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ

Artak Beglaryan-ը գրում է․ 

Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:
Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ՝ Արցախի ժողովրդին ծառայելու մեր միասնական նպատակների համար: Ահա Գործադիր խորհրդի կազմը՝
1. Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան.
2. Արմեն Մանգասարյան – Արցախի Հանրապետության սոցիալական ու միգրացիայի հարցերի նախկին նախարար և բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ.
3. Արմինե Ալեքսանյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ.
4. Գեղամ Ստեփանյան – Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան.
5. Գրիգորի Գաբրիելյանց – Արցախի Հանրապետության նախկին պետական խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ.
6. Թևան Պողոսյան – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
7. Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
8. Հովհաննես Գևորգյան – Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.
9. Միրա Անտոնյան – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ.
10. Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն.
11. Վարուժան Գեղամյան – թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ:
Շուտով կձևավորենք նաև աշխատանքային խմբերը, որպեսզի կարողանանք ներառական ու հետևողական աշխատանքով տարբեր ուղղություններով առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը:
Հ.Գ. Եթե ցանկանում եք անդամակցել Արցախ Միությանը, ապա կարող եք լրացնել հայտը այս հղմամբ՝

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում՝ արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ

Հայաստանում կթարմացվի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձինք դիմում են բնակարանային աջակցության համար: Համապատասխան որոշումը կառավարությունը ընդունել է հինգշաբթի օրը:

Դիմումները ավտոմատ կերպով կստուգվեն 2023 թվականի սեպտեմբերին կազմված Ղարաբաղի օպերատիվ շտաբի տվյալների բազայի հետ: Այն պարունակում է այն քաղաքացիներին, ովքեր բնակվել են Լեռնային Ղարաբաղում կամ ժամանակավորապես գտնվել են Հայաստանում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը:

Աջակցության չափը որոշող ընտանիքի կազմը հաշվարկելիս ազգականներն ու ամուսինները հաշվի չեն առնվի, եթե նրանք՝ նշված ժամանակահատվածում չեն գրանցվել որպես ներքին տեղահանված անձինք, արդեն մասնակցում են Հայաստանում Ղարաբաղի բնակիչների համար գործող այլ բնակարանային աջակցության ծրագրերին:

 

Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։
24News-ը այցի մասին տեղեկությունը պաշտոնապես ստանալու համար դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։

«Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետեւեք պաշտոնական լրահոսին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց փոխվարչապետը։

Եթե հայ ժողովուրդը Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որ չհաղթահարի․ Տեր-Պետրոսյան

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«20-րդդարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։

Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»,- նշել է նա։

Պատերազմից հինգ պակաս. Իսրայելն ինքն իրեն անկյուն է քշել

Իսրայելը «լիովին պատրաստ է» ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, հինգշաբթի՝ հունիսի 12-ին, հաղորդել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին: NBC-ի փոխանցմամբ՝ Իրանի վրա հարվածը կարող է իրականացվել առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցման, չնայած Իսրայելի ամերիկյան հետախուզությունից և լոգիստիկայից կախվածությանը: Միևնույն ժամանակ, աղբյուրները ընդգծում են, որ հարձակման վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս չի կայացվել։

Իրանական վարչակազմի խոսնակ Ֆատիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի Իրանին թելադրել, թե ինչ պետք է ունենա, և միայն իրանցիներն ունեն իրավունք որոշելու, թե ինչ է անհրաժեշտ իրենց ազգային շահերի համար: Ֆատիմա Մոհաջերանին այս հայտարարությունն արել է երեքշաբթի երեկոյան լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններով, որոնք կհանգեցնեն Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը և այն փաստի ճանաչմանը, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

Մոհաջերանին ասել է, որ Իսրայելը ջանք չի խնայի կանխելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցությունները, հավելելով, որ Թեհրանը բանակցությունների հենց սկզբից Վաշինգտոնին տեղեկացրել է Իսրայելի դիրքորոշման մասին։

Նրա խոսքով՝ «իսրայելական ռեժիմը կարժանանա գնահատականների իր վայրագությունների պատճառով, և Իրանը ստացել է այս ռեժիմի բոլոր ռազմական և միջուկային գաղտնիքները»։

Իրանի կողմից ստացված տեղեկատվությունը շատ ծավալուն է, և անվտանգության մարմինները այն կհրապարակեն ժամանակին, հավելել է նա։ Բացի այդ, խոսնակը նշել է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ցանկացած արդյունքի։

Ըստ երևույթին, իրանական հետախուզության կողմից բարդ գործողության ընթացքում ձեռք բերված որոշ փաստաթղթեր նվիրված են Իսրայելի և Բաքվի գաղտնի կապերին: Այս մասին իրանցի քաղաքագետ Շուաիբ Բահմանը գրել է սոցիալական ցանցերում։

«Ալիևի կողմից խոսված սառցաբեկորը այլևս գոյություն չունի», – նշել է նա։

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են փաստաթղթերի առաջին շարքը, որոնք ցույց են տալիս, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին համագործակցել է Իսրայելի հետ Իրանի դեմ և հետևել նրա բոլոր հրահանգներին։

Իրանի հետախուզությունը հայտարարել է, որ որոշ փաստաթղթեր կապված են Իսրայելի ռազմական և հրթիռային ծրագրերի հետ։ Նշվում է, որ Թեհրանը տեղեկություններ է ստացել Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև «ներկայիս և ապագա ծրագրերի» և այդ նախագծերում ներգրավված գիտնականների մասին։ Թեհրանը պլանավորում է գաղտնի տվյալներ կիսվել դաշնակիցների և հակաիսրայելական խմբավորումների հետ։

Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի օրը հրամայել է անցկացնել համազգային զորավարժությունների շարք, հաղորդում է Mehr-ը։ «Ըստ Բաղերիի, զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունը և զսպման ներուժը», – նշում է գործակալությունը։

Mehr-ը բացատրում է, որ զորավարժությունները պետք է օգնեն Իրանին արձագանքել տարածաշրջանային աճող սպառնալիքներին և հակառակորդների գործողություններին։

Իսրայելի հարվածի համար Իրանի հնարավոր պատասխան գործողությունները կարող են թիրախավորել հարևան Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը, ինչը, ըստ ամերիկյան աղբյուրների, ստիպել է Պետդեպարտամենտին և Պենտագոնին սկսել տարհանումը: Ըստ ամերիկյան աղբյուրների, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող որոշ ոչ էական դեսպանատների աշխատակիցների նույնպես խնդրել են վերադառնալ տուն։

«Նրանց դուրս են բերում, քանի որ [Մերձավոր Արևելքը] կարող է վտանգավոր վայր դառնալ, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի», – չորեքշաբթի երեկոյան ասել է Թրամփը։

Ֆրանս Պրեսը հայտնել է, որ Թրամփը հինգշաբթի օրը կոչ է արել դաշնակց Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ ասելով, որ գործարքը մոտ է, եթե Թեհրանը զիջի իր դիրքերը։ Թրամփը խոստովանել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտարկում է հարվածը, որը, նրա խոսքով, կարող է հանգեցնել «մեծածավալ հակամարտության», ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի որոշմանը՝ կրճատելու դեսպանատների անձնակազմը տարածաշրջանում։

«Մենք բավականին մոտ ենք բավականին լավ գործարքի», – լրագրողներին ասաց Թրամփը։

Նեթանյահուի հետ իր զրույցների մասին հարցին Թրամփը պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ նրանք միջամտեն, քանի որ կարծում եմ, որ դա կփչացնի իրավիճակը։ Դա իրականում կարող է օգնել, բայց կարող է նաև փչացնել իրավիճակը», – ավելացրեց նա։

Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Վիտկոֆը կիրակի օրը Օմանում պատրաստվում է բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնել Իրանի հետ, որը բացահայտ հայտարարել է, որ կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը, ինչը բանակցությունների հիմնական խոչընդոտն է։

«Ես կցանկանայի խուսափել հակամարտությունից։ Իրանը ստիպված է լինելու մի փոքր ավելի կոշտ բանակցել, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված են լինելու մեզ տալ որոշ բաներ, որոնք նրանք հիմա պատրաստ չեն մեզ տալ», – ասաց նա։

Տեղահանված երեխաների ընդգրկման խնդիրները Երևանի մանկապարտեզներում

Ստեփանակերտ մեդիա ակումբի ծրագրի շրջանակում վերջերս «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Աբրահամյանը պատրաստել էր վերլուծական հոդված, որում ներկայացված թվերը փաստում են՝ Երևանում այսօր շուրջ 16,509 երեխա հերթագրված է մանկապարտեզի համար: Այս ցուցանիշն ավելացել է վերջին երկու տարում՝ կապված Արցախի հայաթափման հետևանքով երեխաների թվի ավելացման հետ։ Այնուամենայնիվ, ընդգրկման մակարդակը չի աճել, ինչը ցույց է տալիս, որ համակարգը չի հարմարվել նոր իրողություններին։

Լրացուցիչ պատկերացում է տալիս մեր նախաձեռնությամբ անցկացված հարցումը, որին մասնակցել են 700-ից ավել արցախցի ծնողներ, որոնց 67%-ը նշել են, որ կարողացել են տեղավորել իրենց երեխաներին պետական մանկապարտեզում, իսկ 33%-ը՝ ոչ։ Թվացյալ մեծամասնությունը, սակայն, չի ստվերում այն փաստը, որ յուրաքանչյուր չընդգրկված երեխայի հետևում կա գործազուրկ ծնող, բռնի տեղահանությամբ պայմանավորված սոցիալական ու հոգեբանական ընկճվածություն, բարդ ադապտացիա։

Ինչպես հոդվածում, այնպես էլ հասարակական արձագանքներում նշվում են մի շարք համակարգային խնդիրներ՝

  • մանկապարտեզների թվի բավարար չլինելը,
  • մասնավոր մանկապարտեզների անհասանելի լինելը սոցիալապես խոցելի ընտանիքների համար,
  • ներառականության բացակայությունը՝ թե՛ հուզական, թե՛ լեզվամշակութային առումով,
  • բռնության կանխարգելման մեխանիզմների բացակայությունը մանկապարտեզներում։

Բոլոր այս խնդիրները ոչ միայն խոչընդոտում են բռնի տեղահանված ծնողների զբաղվածությունը, այլ նաև խաթարում են երեխաների առողջ սոցիալական և հուզական զարգացումը։

Տեղահանված ընտանիքները չեն պահանջում արտոնություններ։ Նրանք պարզապես ասում են՝ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություն՝ ստանալու նախադպրոցական կրթություն։ Այս համակարգային ճգնաժամը չի առնչվում միայն տեղահանվածներին․ այն Հայաստանի բոլոր երեխաների խնդիրն է։

Քանի դեռ քաղաքական կամքը չի վերածվում կարճաժամկետ լուծումների՝ մասնավոր մանկապարտեզների սուբսիդավորում, ադապտացիոն մեխանիզմների ներդրում, բռնության կանխարգելման գործիքակազմի զարգացում, տեղահանված մանկավարժների ներգրավում՝ համակարգը կշարունակի վերարտադրել անհավասարություն։

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ