Month: Հունիս 2025
Ավարտեց Շուշիի չորս կորուսյալ թանգարանային հավաքածուների թվայնացումը
Artsakh Tourism & Culture Development Agency-ն գրում է․
Բողոք Մատվիենկոյի դեմ․ “Россия – предатель” ասելու ժամանակ բարձրախոսը խլեցին
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացում Ազգային ժողովի դիմաց:
«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները: Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, իրենք պետք է իմանան, որ մի քանի անգամ ավելի պետք է մտածեն Հայաստան գալիս», – ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը :
Վալենտինա Մատվիենկոն Հայաստան է ժամանել նախօրեին: Նրան ջերմորեն դիմավորել է Ալեն Սիմոնյանը։
Մատվիենկոն, ի տարբերություն օրերս Հայաստան եկած Սերգեյ Լավրովին, այդելեց նաև Ծիծեռնակաբերդ։
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը Արման Բաբաջանյանից խլեց բարձրախոսը, որով նա վանկարկում էր “Россия – предатель”։
ԱԱԾ․ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ-ը։
Ըստ տվյալների՝ 05.05.25թ. լույս 06.06.25թ. գիշերը ժամը 00:00-01:00 սահմաններում Արավուս գյուղի ուղղությամբ երկու հայ երիտասարդ փորձել են գտնել և վերադարձնել իրենց ձին։ Որոնողական աշխատանքների ժամանակ թշնшմին նկատել է և գերեվարել նրանց, այնուհետև նստացերել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։
Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել “բազմազգ” դաշնության. Կարսի պայմանագիրը ուժի մե՞ջ է
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ իրավական աշխատանքային խումբ է հրավիրել երկրի նոր սահմանադրությունը մշակելու համար: Նա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Անկարան շարունակում է «իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի իր ռազմավարությունը», որի կարևոր իրադարձությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարումն էր։
Թուրքիայի սահմանադրությունը պետք է երաշխավորի քրդերի ճանաչումը և վերանայի «թուրքական ինքնության» սահմանումը, փետրվարին ասել էր կառավարամետ քրդական «Հյուդապար» կուսակցության ղեկավարը: Ինչպես նշում է թուրքագետ և լրագրող Յաշար Նիյազբաևը. «ժամանակակից Թուրքիայում «թուրքական ինքնության» հասկացությունը հիմնված է ունիտար ազգայնականության վրա, որտեղ Թուրքիայի բոլոր քաղաքացիները համարվում են թուրքեր՝ անկախ էթնիկ պատկանելությունից»։
Վերլուծաբանները նշում են, որ քրդերի հետ Էրդողանի գործարքի պայմանը՝ թուրքական Քրդստանի ստեղծումն է, ինչպես դա արվեց Իրաքում: Դրա համար Էրդողանը պետք է փոխի Սահմանադրությունը և Թուրքիան ունիտար պետությունից վերածի «բազմազգ թուրք հպատակների դաշնային պետության», ինչպես դա եղել է Օսմանյան կայսրությունում:
Թուրքիայի գործող սահմանադրությունը չի նշում հանրապետության ճշգրիտ սահմանները։ Սակայն հայտնի է, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները սահմանվել են 1923 թվականի հուլիսի 24-ին ստորագրված Լոզանի խաղաղության պայմանագրով։ Պայմանագիրը սահմանել է Թուրքիայի սահմանները Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ դնելով թուրքական ազգային պետության հիմքերը։
Այնուամենայնիվ, Թուրքիայի ոչ բոլոր սահմաններն են սահմանվել Լոզանի պայմանագրով. նրա հյուսիսային սահմանները Հայաստանի և Վրաստանի հետ սահմանվել են 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։ Այս պայմանագիրը միջազգայնորեն ճանաչված չէ, ինչը նշանակում է, որ Թուրքիան հիմա իրական սահմաններ չունի, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Նոր թուրքական սահմանադրությունը թույլ կտա Էրդողանին «ընդլայնել» իր երկրի սահմանները այնքանով, որքանով թույլ կտան նրան իր հարևանները և իրական իրավատերերը։ Օրինակ, եթե Կարսի պայմանագիրը անվավեր ճանաչվի, ապա Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Արարատ լեռան շրջանը պետք է վերադառնան Հայաստանին։
Սակայն, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և ճանաչի իր տարածքը խորհրդային վարչական սահմաններում, ապա Էրդողանը կարող է հեշտությամբ յուրացնել 1921 թվականին Ռուսաստանի կողմից Թուրքիային նվիրած Հայաստանի մասը։ Ավելին, եթե ստեղծվի դաշնային պետություն, ապա Էրդողանը կարող է նույնիսկ «առաջարկել» Հայաստանին դառնալ ավելի մեծ Թուրքիայի մաս։ Հատկապես, եթե նրան հաջողվի վերահսկողություն հաստատել Սյունիքի նկատմամբ։
Իսկ հիմա նախևառաջ, առաջարկվում է փոխել Թուրքիայի Սահմանադրության առաջին երեք հիմնական հոդվածները։ Դրանք կառավարման ձևի, հանրապետության բնութագրերի և պետության ամբողջականության մասին են։ Դրանք ընդունվել են վաղուց՝ Աթաթուրքի օրոք և երբեք չեն փոխվել։ Ավելին, այս հոդվածները Թուրքիան ինքնուրույն չի ընդունել. կարծիք կա, որ դրանք գրվել են այն արևմտյան ուժերի թելադրանքով, որոնք այդ ժամանակ ազդեցություն ունեին երկրի վրա։
Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ասում է, որ «Աթաթուրքի կողմից սկսված անկախության պատերազմը հաղթեց քուրդ-թուրքական դաշինքը։ Արդյունքում ստեղծվեց Թուրքական Հանրապետությունը, ինչպես մենք այն գիտենք։ Մուստաֆա Քեմալը այս պատերազմը սկսեց ոչ թե Իզմիրից կամ Թրակիայից, այլ Էրզրումի և Սիլվանի քրդական շրջաններից»։
Նա նշեց, որ ամեն ինչ ավելի շուտ է սկսել, և «այս պատմական միության առաջին արդյունքը 1064 թվականին բյուզանդական տիրապետության տակ գտնվող Հայկական թագավորության դեմ արշավանքն էր և Անիի ու Կարսի գրավումը։ Այս պատերազմից հետո Անին տրվեց Մանուչերին, իսկ Կարսը՝ Թուղրուլին»։
Եթե Էրդողանը համաձայնության գա քրդերի հետ, ապա նոր Թուրքիայի սահմանները կարող են ներառել նաև Իրաքի և Սիրիայի Քրդստանը՝ արդեն գրավված Սիրիայի հետ միասին։
Այսպիսով, Թուրքիայի նոր Սահմանադրությունը կչեղարկի թե՛ Կարսի, թե՛ Լոզանի պայմանագրերը՝ ապահովելով Թուրքիայի իշխանությունը հսկայական տարածքում։ Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի իր ազգային իրավունքներից։
Նաիրա Հայրումյան
Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիներին
Protection of Rights without Borders-ը հայտարարում է․
Պարզվում է, օկուպացված Արցախում անասնապահության մենաշնորհային իրավունք ունի միայն Էրդողանը
Կյանքը գերեվարված Արցախում․ @caspian_frontiers
Այս շարքը ներկայացնելու է իրական իրավիճակն Արցախում՝ ցույց տալով այն ամենը, ինչը հնարավոր չէ գտնել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունների ու իշխանական կայքերի եթերները ուսումնասիրելով։
🔶 Այսպես, Զանգելան (նախկին Կովսական) տեղափոխված ադրբեջանցիները հայտնում են, որ աշխատատեղեր չկան, անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չկա։ Իրենց հատկացված փոքր տնամերձերում անգամ հավ պահելն է դժվար։
🔶 Ավելին, նշված տարածքներում անասնապահությամբ զբաղվելն արգելվել է նաև օրենքով։
🔶 Ֆերմերային անասնապահության մենաշնորհային իրավունք Զանգելանում ունի միայն Էրդողանը, ով այդ իրավունքը ստացել է Արցախի բռնազավթման ժամանակ Թուրքիայի մասնակցության համար։
🔶 Էրդողանի անասնաբուծական և ոչխարաբուծական մեգաֆերմաներում գլուխների թիվը հասնում է տասնյակ հազարների։
Caspian Frontiers-ում Արցախի մերձարաքսյան գոտում Էրդողանի անասնաֆերմաների և անասնապահության մենաշնորհի փաստերի մասին տեսահոլովակի հրապարակումից և դրա հետագա հանրայանցումից հետո ադրբեջանական Հյուրիյյեթ-ի գլխավոր խմբագիր Վուգար Թոֆիգօղլուն հրավիրվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայություն, ստացել խիստ նկատողություններ և, բացի դրանից, վերջինիս հարկադրել են Հյուրիյյեթի յություբյան ալիքից հեռացնել համապատասխան տեսահոլովակը, որի մի հատվածը հրապարակվել էր Caspian Frontiers-ում։
Բայց քանի որ Caspian Frontiers-ի արխիվում առկա է տեսահոլովակի ամբողջական տարբերակը, շուտով կհրապարակվեն նաև Վուգար Թոֆիգօղլուի բացահայտումները Լաչինի (Բերձոր) մասին, որոնք նույնպես բավականին հետաքրքիր են։
Հետևեք Caspian Frontiers-ին և եղեք տեղեկացված Հայոց Արևելից կողմերի անցքերից։
Լուսանկարում՝ Քարվաճառ
Գասիա Աբգարյան․ Վերադարձը կարող է լինել արդյունք, երբ մենք արդեն Ադրբեջանին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկենք
Եթե Ադրբեջանի իշխանությունները քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց գործած հանցագործությունների համար, դրա արդյունքը կարող է լինել նաեւ արցախցիների վերադարձը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Կալիֆորնիայի առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության եւ Արդարադատության կենտրոնի համահիմնադիր Գասիա Աբգարյանը։
Նշենք, որ Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնն այս օրերին Երեւանում անցկացնում է «Հանցագործությունները խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովը։
«Ես զբաղվում եմ Ադրբեջանի քրեական հանցագործություններով։ Կարեւոր չէ՝ ում դեմ են այդ հանցագործությունները՝ արցախցու, թե՞ հայաստանցու։ Օրինակ՝ Բավքի բանտում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությամբ նույնպես զբաղվում ենք։ Մեր աշխատանքի առանցքում այն է, թե ինչպես պետք է Ադրբեջանին եւ իր հովանավորներին քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով արցախցիների իրավունքներին եւ վերադարձի հարցին, Գասիա Աբգարյանը նշեց․ «Չպետք է սուտ խոսեմ, ես վերադարձի ոչ մի հնարավորություն չեմ տեսնում այսօր։ Գիտեմ, որ արցախցիներն այդ հույսով են ապրում։ Վերադարձը կարող է լինել արդյունք, երբ մենք արդեն Ադրբեջանին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկենք։ Դա կարող է լինել արդյունքը, բայց այսպես հետ վերադառնալը, առանց Ադրբեջանի հանցագործությունները բացահայտելու եւ իրենց պատժելու, հնարավոր չեմ համարում։ Ո՞ր հայը կգնա կապրի այսօրվա Արցախում, եթե այն ամբողջությամբ Ադրբեջանի տիրապետության տակ է։ Դրա համար փուլ առ փուլ պետք է այդ հարցը լուծել։ Մենք աշխատում ենք, որ իրենց հանցագործ ճանաչենք, որպեսզի դրա արդյունքը լինի արցախցիների վերադարձը»։
Գասիա Աբգարյանի խոսքով՝ արդեն 5 տարի է՝ աշխատանք են տանում Արդբեջանի իշխանությունների հանցագործությունները միջազգային ատյաններ ներկայացնելու ուղղությամբ։ Նա ասաց, որ փաստեր են հավաքել, զեկույցներ են պատրաստել ու ուղարկել Միջազգային քրեական դատարան եւ այլ միջազգային դատարաններ։
Այս համաժողովում քննարկվում են նաեւ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հարցերը, որպեսզի ագրեսիան համարվի հանցագործություն եւ քրեականացվի։ Շատ երկրներ կողմ են ՄԱԿ-ի փաստաթղթերի եւ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության փոփոխություններին, որոնք թույլ կտան ոչ միայն ագրեսիան համարել միջազգային հանցագործություն, այլեւ ստեղծել ագրեսիան կանխելու եւ պատժելու միջազգային մեխանիզմներ՝ ընդլայնելով ՄՔԴ-ի լիազորությունները: Բանախոսները նշել են, որ առանցքային նշանակություն ունի ագրեսիայի հանցագործության նկատմամբ ընդլայնված իրավազորության ապահովումը Միջազգային քրեական դատարանի համար։
Գասիա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ագրեսիան առանձին քրեական հանցագործություն է, տարբեր երկրներ պետք է այդ օրենքն ընդունեն։ Այսօր Հայաստանը տուժող երկիր է, ուզում ենք Հայաստանը դա անի ոչ միայն հանցագործությունների համար, այլ նաեւ դա Հայաստանին կտա քաղաքական եւ ռազմական ելք։ Դա ինքնապաշտպանություն կտա Հայաստանին»։
Ադրբեջանը, Արցախից բացի, օկուպացրել է նաեւ Հայաստանի տարածքները եւ շարունակում է նկրտումներ ունենալ ՀՀ տարածքների նկատմամբ։ Գասիա Աբգարյանի խոսքով՝ Ադրբեջանն անօրինական ճանապարհով օկուպացրել է Հայաստանի տարածքը, եւ դա պետք է անընդհատ բացահայտվի։ Նրա խոսքով՝ Սյունիքի ժողովուրդը հայտնվել է ադրբեջանական թիրախում, ամեն օր նրանց ուղղությամբ կրակում են։ «Դա հանցագործություն է, եւ ինչպես մյուս հանցագործությունները, դա եւս պետք է բացահայտվի»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
Մերցը Թրամփին նվիրել է Գերմանիայում նրա պապիկի ծննդյան վկայականի պատճենը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է այցելել Գերմանիա, և ուղևորության ամսաթիվը ներկայումս քննարկվում է, հինգշաբթի՝ հունիսի 5-ին, Սպիտակ տանը Թրամփի հետ ունեցած բանակցություններից հետո գերմանական լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Նա շատ էր հետաքրքրված Գերմանիայով, իր հայրենիքով։ Դա իսկապես հուզեց նրան, և ես նրան հրավիրեցի այցելել Գերմանիա։ Նա ընդունեց հրավերը», – ARD-ին ասել է Մերցը։
Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Թրամփը «զգացմունքայինորեն հուզվել է» Գերմանիայից ստացված նվերից՝ իր պապ Ֆրիդրիխ Թրամփի ծննդյան վկայականի պատճենից, որը ծնվել է գերմանական Կալշտադտ գյուղում 1869 թվականին։ Հանրապետականը վերադարձել է այս թեմային համատեղ ճաշի ժամանակ, ասել է կանցլերը։
Մերցը հավելել է, որ նախատեսում է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահի հետ G7 գագաթնաժողովում՝ Կանադայում՝ հունիսի 15-17-ը, և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Նիդեռլանդներում՝ հունիսի 24-26-ը։
Մասկը պահանջում է Թրամփի իմպիչմենտը. Ո՞վ կհաղթի «հսկաների ճակատամարտում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջ.Դ. Վենսով, դա ըստ X-ի հրապարակման, որը “լայքել” է միլիարդատեր Իլոն Մասկը։
«Նախագահն ընդդեմ Իլոնի։ Ո՞վ կհաղթի։ Ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա», – ասվում է հրատարակության մեջ։
Մասկի և Թրամփի միջև հակամարտությունը սկսվել է միլիարդատիրոջ դժգոհության պատճառով NASA-ում կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են անձամբ քննադատել միմյանց։ Միլիարդատերը հայտարարել է, որ առանց իր օգնության Թրամփը չէր հաղթի ընտրություններում, և որ Տրամփը ներկա է «Էպշտեյնի ֆայլերում», որոնք կապված են պեդոֆիլիայի փաստերի հետ։
Այնուհետև Թրամփը միլիարդատիրոջը խելագար է անվանել և սպառնացել զրկել նրան կառավարական պայմանագրերից, ինչին Մասկը պատասխանել է՝ դադարեցնելով Dragon տիեզերանավի օգտագործումը, որի օգնությամբ ամերիկյան կողմը անձնակազմեր և բեռ էր հասցնում Միջազգային տիեզերակայան։
Արդյո՞ք Թրամփի և Մասկի կոշտ հռետորաբանությունը որևէ կապ ունեն արտաքին քաղաքական որոշումների հետ: Քանի որ Թրամփը կառուցում է համաշխարհային կարգ՝ երկրների միջև հակամարտությունները լիակատար փլուզման հասցնելով, և հայտնի չէ, թե ով կփրկվի այս փլուզումից, Թրամփը դառնում է խոչընդոտ այն ուժերի համար, որոնք ուրախանում էին նրա նախագահ դառնալով։
Վերջին օրերին, Մասկին դուր չեկող ներքին բարեփոխումներից բացի, Թրամփը ձեռնարկել է մի շարք “երկակի նշանակության” արտաքին քաղաքական քայլեր: Մասնավորապես, նա զանգահարել է Պուտինին և գրեթե նրան քարտ բլանշ տվել «պատասխանելու» Ռուսաստանի Ուկրաինայի հատնի գործողությանը, ընս որում, վերլուծաբանների կարծիքով, պատասխանը կարող է միջուկային լինել: Թրամփը նաև կոչ է արել Պուտինին «համոզել» Իրանին միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, այսինքն՝ չհասցնել Մերձավոր Արևելքում միջուկային հարվածի: Թրամփը զանգահարել է Սի Ցզինպինին և պայմանավորվել նրա հետ փոխադարձ այցելությունների վերաբերյալ: Բացի այդ, նա Սպիտակ տանը ընդունել է Գերմանիայի կանցլեր Մերցին, ով մարմնավորում է Գերմանիայի ռազմականացումը և նոր վերելքը: Ռուսաստանում այս վերելքն արդեն անվանում են Երրորդ համաշխարհային պատերազմի նախանշան:
44-օրյա պատերազմից հետո անհետ կորած17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, մի զգալի մասը՝ ոչ
2020-ի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, սակայն դրանց մի զգալի հատվածը դեռ անհետ կորած է համարվում: Թե անցած շուրջ 5 տարիների ընթացքում 17 հազար ավտոմատից քանիսին է հաջողվել հայտնաբերվել, իրավապահները կոնկրետ թիվ չեն հնչեցնում: Այս մասին գրում է Ազատությունը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, գնդապետ Վաչե Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ Պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների արդյունքում այդ 17 հազարից մի զգալի մասը հայտնաբերվել է, մի մասը, որը հայտնվել է ապօրինի շրջանառության մեջ, իրավապահ մարմիններն են հայտնաբերել:
«Այն անձինք, ովքեր հնարավոր է՝ իրենց մոտ պահեն, ովքեր մասնակցել են, ովքեր ստացել են հրազեն, սակայն չեն վերադարձրել, բոլորի տվյալները մշակվել են, նրանց հետ տարվել են թիրախային աշխատանքներ և մի զգալի խմբաքանակ էլ այդ աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել», – ասաց Հովսեփյանը:
«Ազատության» հարցին՝ դեռ չե՞նք կարող ասել, որ 17 հազարն էլ հայտնաբերված է, նա պատասխանեց. – «Ոչ, չենք կարող ասել»:
Ի դեպ, անհետ կարոծ17 հազար ինքնաձիգները 2020 թվականի պատերազմի ժամանակ քաղաքացիներին է բաժանվել վարչապետի որոշմամբ: Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թե ինչո՞ւ ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ:
Այն, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների աճ, բարձրաձայնում են նաև ոլորտի պատասխանատուները:
Միայն 2024-ին, ըստ ՆԳ նախարարի, արձանագրվել է հրազենեի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք, 15 -ով ավելի շատ, քան 2023 -ին:
Միայն Երևանում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում: Ոստիկանությունը արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, և հանրությունը դրանց հիմնականում ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից:
Բնակապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները կառավարությունը չի ընդունել
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ-ի հայտարարությունը․