Ֆրանսիացի գործիչը խոզնավարից․ Ահա ձեր «հուսալի գործընկերը», Ուրսուլա ֆոն դեր Լեյեն եւ Կայա Կալաս

Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումների։ Ադրբեջանի նպատակն է մահվան մշտական ​​վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն եւ …նրանք ներխուժեն Հայաստան, X-ում գրել է եւ Խոզնավարից լուսանկարներ հրապարակել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը:

Ահա ձեր «հուսալի գործընկերը», Ուրսուլա ֆոն դեր Լեյենին եւ Կայա Կալասին թեգ է արել Պետելը:

Ուկրաինական խաղի մակարդակը բարձրացել է վերջին լեվելի

Ուկրաինական անօդաչուների ցնցող հարձակումը ռուսական ռազմական օդանավակայանների վրա, որի արդյունքում, ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ, տեղի է ունեցել ռուսական երկաթուղիների վրա պարտիզանական հարձակումից և երկու կամուրջների ոչնչացումից անմիջապես հետո։ Սակայն, եթե կամուրջները պայթեցվել են Ուկրաինային սահմանակից շրջաններում, ապա օդանավակայանները հարձակման են ենթարկվել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում։

Վաղը Ստամբուլում նախատեսված է Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպում, և այսօրվա հարձակումներից հետո Մոսկվան չի հայտարարել հանդիպումից հրաժարվելու մասին։ Հնչել են միայն պատասխանի սպառնալիքներ, չնայած Ռուսաստանն առանց այդ էլ անողոք կերպով ռմբակոծում է ռուսական քաղաքներն ու զորամասերը։

Ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունը պատերազմը հասցրել է նոր մակարդակի. այժմ Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում  ոչ պակաս ինտենսիվությամբ, քան Ուկրաինայի տարածքում։

Հիշեցնենք, որ ուկրաինական գործողության նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելել է և՛ Մոսկվա, և՛ Կիև։ Կասկած չկա, որ թուրքական հետախուզությունը տեղյակ էր Ռուսաստանի դեմ նախապատրաստվող գործողության մասին։

Թե ինչի մասին կխոսեն ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում, դեռ պարզ չէ, բայց խաղի մակարդակը բարձրացել է մեկ այլ լեվելի, որին կարող է հաջորդել «խաղի ավարտը»։

«YMCA Artsakh» Երևանում. ծրագրերը շարունակվում են

«YMCA Europe» աջակցությամբ Երևանում բացվել է «YMCA Artsakh»-ի գրասենյակը, որը շարունակելու է Արցախում գործող համանուն կառույցի գործունեությունը: Գրասենյակի գլխավոր նպատակը տեղահանված արցախցիներին աջակցելն է տարբեր ծրագրերի միջոցով:

«YMCA Artsakh»-ի անդամ Արտակ Մկրտչյանը նշել է, որ գրասենյակը համակարգելու է տարբեր փոքր ծրագրեր՝ հաշվապահական, հրուշակագործության և այլ դասընթացներ, որոնք պետք է ունենան հստակ վերջնաարդյունք՝ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները: Ծրագրեր են լինելու նաև ուղղված կանանց:

Արտակ Մկրտչյանը նաև նշեց, որ «Armenians Unified»-ի աջակցությամբ կազմակերվելու է ամենամյա ճամբար Վանաձորում, որի ընթացքում մասնակիցներին հնրավորություն կտրվի ներկայացնել իրենց կողմից մշակված փոքր ծրագրեր: Համապատասխան ֆինանսավորման պարագայում լինելու են նաև ծրագրեր աշխատող ծնողնորի բեռը թեթևացնելու համար՝ դասապատրաստում, փոքր երեխայի խնամքի կազմակերպում:

Բացի գրասենյակի կողմից կազմակերպվող ծրագրերից կարող են դիմել նաև առանձին անհատների նախաձեռնություններ, և գրասենյակը հնաևավորության դեպքում կարող է աջակցել: Ծրագրերից զատ գրասենյակը  ծառայելու է նաև որպես ժամանցային վայր՝ խաղեր, երաժշտական երեկոններ և այլն, որը կմիավորի արցախի երիտասարդներին և կամրապնդի նրանց կապը:

Ալվարդ Գրիգորյան

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են ռուսական օդանավակայանների վրա. դրոները բերվել են բեռնատարով

BBC-ի ուկրաինական ծառայության Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրը հայտնում է, որ կիրակի օրը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մի քանի ռուսական ռազմական օդանավակայանների վրա։

BBC-ի աղբյուրի խոսքով՝ վնասվել է ավելի քան 40 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3: Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից։

BBC-ի ուկրաինական ծառայության Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրը գրում է, որ հատուկ գործողությունը կոչվել է «Սարդոստայն» և անձամբ ղեկավարել է հատուկ ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

Միևնույն ժամանակ, մի քանի ռուսական Telegram ալիքներ հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում են անօդաչու թռչող սարքեր և լսվում են կրակոցներ։

Տեսանյութերը նկարահանվել են նաև Մուրմանսկի մարզում՝ Ուսոլյե-Սիբիրսկայա գյուղի մոտակայքում, որի մոտ գտնվում է ռուսական «Բելայա» ավիաբազան, ինչպես նաև Մուրմանսկի մարզի Կոլսկի թերակղզու Օլենեգորսկ քաղաքի մոտակայքում (դրա մոտակայքում է գտնվում ռուսական ռազմավարական ավիացիոն «Օլենյա» բազան):

Տեսանյութերից մեկում միջադեպի ականատեսը պատմում է, որ Օլենեգորսկի մոտ կայանված բեռնատարից անօդաչու թռչող սարքեր են սկսել թռչել: Անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza Telegram ալիքի տվյալներով՝ բեռնատարի վարորդը, հնարավոր է, չիմանալ է եղել անօդաչու թռչող սարքերի մասին, նա ձերբակալվել է:

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հաստատել է մարզի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման տվյալները:

Ավելի վաղ BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները SBU-ում հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» ռազմական օդանավակայանների վրա:

Ավելի վաղ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել էր բեռնատարից դուրս թռչող անօդաչու սարքերի հարձակման մասին։

Վաշինգտոնը առաջարկներ է փոխանցել Թեհրանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր օմանցի գործընկերը երեկ Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ փոխանցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու՝ ամերիկյան կողմի առաջարկի որոշ տարրեր։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը «մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, և նրանց շահերից է բխում այն ընդունելը»։

Թեհրանը «կպատասխանի ԱՄՆ առաջարկին՝ համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի և իրավունքների»,- X-ում գրել է Աբբաս Արաղչին։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Սպիտակ տնից միայն մեկ պարզաբանում են տվել. «նախագահ Թրամփը հստակեցրել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային ռումբ ունենալ», – ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։

Շաբաթվա սկզբին Թրամփը ասել էր, որ վերջերս զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խաթարել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Միաժամանակ, Թրամփն ինքը բազմիցս սպառնացել է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, եթե դիվանագիտությամբ չհաջողվի համաձայնության հասնել։

YMCA Արցախ կենտրոնը պաշտոնապես բացվեց

YMCA Europe Roots for Peace-ը գրում է․

YMCA Artsakh  կենտրոնը պաշտոնապես բաց է։ Կենտրոնը, որը հիմնադրվել է YMCA Եվրոպայի հետ համագործակցությամբ և Roots Artsakh Exodus Response ծրագրի շրջանակներում, կդառնա արցախցի փախստականների անձնական և մասնագիտական ​​զարգացման հատուկ տարածք։

Ռուսաստանում մեկ օրում պայթեցվել է երկու երկաթուղային կամուրջ. պատերազմի նոր փուլ

Կուրսկի մարզում, կիրակի, հունիսի 1-ի գիշերը, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Արդյունքում, գնացքի մի մասը ընկել է ճանապարհի վրա, և հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ՝ մեկ վարորդ և նրա երկու օգնականներ, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՔԿԿ)։

Կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել, նշել է ՔԿԿ-ն։

Դրանից մի քանի ժամ առաջ Բրյանսկի մարզում փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր Կլիմովո-Մոսկվա երթուղով ընթացող ուղևորատար գնացքը։ Գնացքը դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 69-ը, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վիրավորներից երկու մեծահասակ և մեկ երեխա գտնվում են ծանր վիճակում։ 47 մարդ հոսպիտալացվել է։

Ավելի ուշ Բոգոմազը հայտարարել է, որ Բրյանսկի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։ «Կամուրջը պայթեցվել է մայրուղու վրա, երբ գնացքը շարժվում էր՝ 388 ուղևորով», – ասել է Բոգոմազը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Փաստորեն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Կոստանդնուպոլսում հավանական բանակցություններից մեկ օր առաջ պատերազմը տեղափոխվում է նոր փուլ՝ պարտիզանական։ Ռուսաստանը սովորել է խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք հասնում են Մոսկվա և դրանից այն կողմ։ Բայց ի՞նչ անել պարտիզանների հետ, որոնք կարող են հայտնվել ցանկացած վայրում և ցանկացած պահի։

Ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ամբողջ Հայաստանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։

Միևնույն ժամանակ, երկրում կհաստատվի չոր և արևոտ եղանակ, սակայն քամու պոռթկումները կարող են ուժեղանալ մինչև փոթորկի մակարդակի (18-ից մինչև 22 մ/վ)։

Այս եղանակը կշարունակվի մինչև հունիսի 2-ը։

Այսպիսով, Շիրակում հունիսի 1-ին կանխատեսվում է +25°C, Կոտայքում՝ +29°C, Գեղարքունիքում՝ +24°C, Լոռիում՝ +25°C, Տավուշում և Արագածոտնում՝ +30°C։ Արարատում և Վայոց ձորում՝ +34°C, Արմավիրում՝ +33°C, Սյունիքում՝ +35°C։

Երևանում նույնպես մինչև հունիսի 3-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +32°C։