Մեկ շաբաթ առաջ Step1․am-ը պատմեց Լիլիթի մասին՝ մի մայրիկի, ով այժմ անցնում է բարդ ու ցավոտ ճանապարհով։ Դիմել օգնության՝ Լիլիթի համար հեշտ որոշում չէր, սակայն քաղցկեղի դեմ պայքարում նա հասկացավ, որ միայնակ դժվար կլինի։
Հոդվածի տարածումից հետո հարյուրավոր մարդիկ ակտիվորեն արձագանքեցին։ Դրամահավաքին միացան նաև տարբեր կազմակերպություններ և նախաձեռնություններ։
Լիլիթը նշում է, որ իր հաշվեհամարին փոխանցված յուրաքանչյուր դրամ իր համար հսկայական աջակցություն է, բայց ամենից շատ հիշում է 500 դրամի փոխանցումը։
«Ես հասկացա, որ երբ կա օգնության իրական ցանկություն, ֆինանսական վիճակը երկրորդական է։ Նույնիսկ ամենափոքր օգնությունն արժե անհատական շնորհակալության»,- ասում է Լիլիթը։
Հոդվածի հրապարակումից հետո Լիլիթին միացավ նաև «Հայորդի» նախաձեռնությունը, որի կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվեց 600 հազար դրամ։ Իսկ Step1-ի հրապարակած հաշվեհամարին փոխանցվել է ևս 900 հազար դրամ։
Նշենք, որ 1.2 միլիոն դրամը միայն դեղամիջոցի արժեքն է։ Ցավոք, բուժման այս ուղին պահանջում է ոչ միայն նյարդեր և համբերություն, այլև շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ։ Լիլիթը սրտանց շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կիսեցին իր պատմությունը, ապրումները և որոշեցին միանալ իր պայքարին՝ որպեսզի իր երեք երեխաներն առողջ մայր ունենան։
Մարիամ Սարգսյան