Վալերային վիրահատության համար օգնություն է պետք

Օրերս գրել էինք մարտական ​​սպա, ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից, Վալերա Մեհրաբյանի մասին, ով  մարտական գործողոթյունների ժամանակ ստացել էր ծանր վիրավորում: Ներկայումս նա ունի լուրջ վիրահատության կարիք, որի գումարը ի վիճակի չէ վճարել:

ՙՙԻմ ընկերներ, բարեկամներ, հարազատներ և ինձ ճանաչողներ։ Ունեմ ձեր օգնության կարիքը: Բոլորդ տեղյակ եք իմ առողջական խնդիրների մասին վիրավորվելուց հետո։

Վերջերս վիրավորված ձախ ոտքիս շրջանում հայտնաբերվել է քաթված տրոմբ։

Ֆինանսական խնդիրներից ելնելով չեմ կարող վճարել վիրահատության գումարը, որը կազմում է 100000 ռուբլի։

Ուստի ունեմ աջակցության կարիք  և հույսով եմ, որ Աստծո կամոք երևի կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց հնարավորթյան չափով կօգնեն։ Կանխավ շնորհակալ եմ’

Աստված բոլորիս պահապան

Ստորև նշված է հաշվեհամարս

Сбер банк 2202206892044939 Валерий Иванович Мехрабян”, ասում է Վալերիան:

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վալերան ըտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: Արժանապատիվ աշխատանքի բացակայության պատճառով, ընտանիքը կերակրելու համար նա ստիպված, չխնայելով առողջությունը, աշխատում է որպես բեռնակիր:

Արսեն Աղաջանյան

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլի տոմսերը վաճառել են ու արցախցի երեխաների համար հագուստ գնել

Արցախցի դպրոցահասակ երեխաներին աջակցելու նախաձեռնությանը միացել են մոտ 300 անձինք ու կազմակերպություններ, երեխաներն ապահովվել են հագուստով, գրենական պիտույքներով, պայուսակներով։

Արդեն 5 տարի է՝ արցախցի Սայիդա Պողոսյանը եւ իր ընկերները իրականացնում են այս նախաձեռնությունը։ Սայիդա Պողոսյանը step1.am-ի ասում է, որ նախաձեռնությանը միացել են նաեւ Ռուսաստանում ու եվրոպական երկրներում բնակվող հայերը, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիները։

Սայիդա Պողոսյանը պատմեց, որ Սփյուռքից Հասմիկն իր ընկերների հետ եկել էր Հայաստան՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղը դիտելու, բայց իրենց տոմսերը վաճառել են ու արցախցի երեխաների համար հագուստ գնել՝ ուղարկելով սահմանամերձ գյուղեր։ Սայիդա Պողոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ մարդիկ անտարբեր չեն այս նախաձեռնությանը։ Կա տարածված կարծիք, թե հասարակությունն անտարբեր է, իսկ Սփյուռքի հայերը հիասթափված են, չեն ուզում առնչվել Հայաստանի հայերի հետ։ «Բայց ճիշտ կազմակերպման ու բաց աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք այս արդյունքը»,- ասաց նա։

«Այս աջակցությունը հավաքվելով՝ 900 երեխայի համար դարձել է գրենական պիտույք, պայուսակներ, հագուստ եւ հույս։ Մենք չէինք սպասում, որ այս արդյունքը կունենայինք։ Աջակցությունը ուղարկվել է Հայաստանի տարբեր մարզեր, այդպիսի մարզ չի եղել, որ չկարողանանք հասնել։ Իհարկե, ունեցել ենք համայնքներ, որտեղ երեխաներն ապահովված են եղել, օրինակ, Մեծ Մասրիկը, այնտեղից ոչ մի ծնող մեզ չի դիմել»,- ասաց նա։

Ըստ Սայիդա Պողոսյանի՝ դեռեւս գրանցված է 200 երեխա, ովքեր հագուստի, գրենական պիտույքների կարիք ունեն, նրանք հիմնականում սահմանամերձ գյուղերից են։ Արցախցի ամենաշատ երեխաները գրանցված են Գորիսում, այնտեղ աջակցություն է հատկացվել մոտ 200 երեխայի, բայց դեռ կան կարիք ունեցողներ։ Սայիդա Պողոսյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը շարունակական է, ովքեր ցանկանում են, ամբողջ տարվա ընթացքում կարող են օգնել արցախցի երեխաներին հագուստով ու գրենական պիտույքով։

«Հագուստի, կոշիկի, պայուսակի կարիք ունեն, մենք գիտենք, որ մարզերում խոշորացված համայքներում երեխաները շատ երկար են քայլում՝ օրվա մեջ 2, 3, 5 կմ, դրա հետեւանքով կոշիկները շուտ են մաշվում։ Ունեցանք մի ընտանիք, որ 9 երեխա ունեին, մաքուր ու կոկիկ հագնված եկել էին գրենական իրերը ստանալու։ Եվ դա մեզ ավելի է պարտավորեցնում։ Նաեւ դեպք եղավ, երբ մայրը հեռավոր բնակավայրից եկելն էր, որ ստանար երկու պայուսակ։ Չեմ կարողանում նկարագել զգացողություններս, ինչո՞ւ պետք է մենք հասնենք այն օրվան, որ ծնողը, որը կորցրել է իր զավակին կամ կինը, որը կորցրել է իր ամուսնուն, այդպիսի մեծ դժվարություններով գա հասնի, ստանա ընդամենը երկու պայուսակ կամ գրենական իրեր։ Իհարկե, իրենք գնահատում են մեր կատարած հսկայական աշխատանքը, եւ հենց դա էլ մեզ պարտավորեցնում է, որ շարունակենք օգնել։ Միայն համախմբման շնորհիվ է հնարավոր այդ ամենն անել, իսկ մենք այդ արդյունքն ունենք»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

«Իրենց ժողովրդին ցույց են տալիս, որ հայերի ինքնության հետ լուրջ խնդիրներ ունեն»

«Ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը սարքած է, պատահական ոչինչ չի լինում, սա սարքել են՝ հերթական անգամ  իրենց հարցերը լուծելու համար»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով եւ հինգ նռնակով։ Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ եւ կրակ բացել ինքնաձիգից։ 

«Ես ավելի շատ դիտավորություն եմ տեսնում, որովհետեւ ով Ստեփանակերտը ճանաչում է, կիմանա՝ մեկ նկարել են Հեքիմյան փողոցում, մեկ նկարել են Սասունցի Դավիթ փողոցում, խառը պատմություն է։ Կամ արդյոք Ստեփանակերտում այդքան տեսախցիկ են դրել, որ մարդուն մեկ կարող է ցույց տալ Հեքիմյան փողոցում, մեկ էլ Սասունցի Դավիթ փողոցում։ Ես մի քիչ վերապահումներ ունեմ այդ մասին»,- ասաց նա։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այսօրինակ ներկայացումներով ադրբեջանիցները փորձում են ցույց տալ, թե հայերը «ռեւանշիստներ» եւ «ահաբեկիչներ» են։ «Կամ էլ Ալիեւն ուզում է նորից ուշադրությունը շեղել եւ հայերին հերթական անգամ ներկայացնել թշնամու կերպարի մեջ։ Չնայած այդ հակահայկական քարոզչությունը երբեք չի դադարել, բայց իրենք անընդհատ այդ քարոզչությունը գեներացնում են, որպեսզի իրենց ժողովրդին ցույց տան, որ հայերն իրենց թիվ մեկ թշնամին են, եւ հայերի ինքնության հետ իրենք լուրջ խնդիրներ ունեն»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

 

Ինչ է կատարվել Ստեփանակերտում

Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերի 19

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել Կալաշնիկովի ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով և հինգ նռնակով։ Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից։ 

Ինչպես գրում են, Ավանեսյանը (ծնված 1967 թ.) քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածքբց է վերցրել է այնտեղ նախապես թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը, չորս պահեստատուփ և հինգ նռնակ։ Հաղորդվում է, որ ձերբակալման ընթացքում Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։ Պատասխան կրակահերթի արդյունքում Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է։

Նույն աղբյուրները նշում են, որ գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։

Այս տեղեկությունը բավական աղմուկ է բարձրացրել հայ հասարակույան շրջանակում։ Տարբեր մեկնաբանություններ են հնչում․ Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես կապրեին հայերը Արցախում, եթե մնային, Բաքուն զգուշացնում է հայերին “չդիմել ռևանշիզմի” և այլ տրամաբանական հետևություններ։

Սակայն կա մի կարևոր հանգամանք ևս՝ Բաքվի սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ճանաչում է հայ ազգի դիմադրության օրինաչափությունը և որ ահավոր վախենում է դրանից, վատ երազներում տեսնելով, թե ինչպես է կրկին արթնանում հայը թմբիրից։ 

2018-20 թվականներից հետո հայի մեջ հետևողականորեն սպանվում է ինքնապաշտպանության բնազդը․ դիմադրությունը անիմաստ է, մենք աշխարհում դաշնակից չունենք, ոչ մեկին պետք չենք, շնորհակալություն պետք է ասենք, որ այսքանը էլ պահել ենք և այլն։

2020-ի պատերազմից հետո երկու “գերտերություն”՝ Ռուսաստանն ու Թուրքիան Ակնայում մի հետախուզական հսկա կենտրոն ստեղծեցին, նույնիսկ զորք մտցրեցին Արցախ, որ կանխեն դիմադրությունը։ Բայց մինչև վերջին օրն այդ դիմադրությունը կար, և թշնամու վերջին կորուստները շատ բանի մասին են խոսում։

Դիմադրության մասին չեն խոսում ոչ միայն ՀՀ իշխանություններն, այլև ընդդիմության մեծ մասը։ Որպես դիմադրության անթույլատրելիության սիմվոլ ներկայացվում է Եռաբլուրը։  Թեկուզ դիմադրությունը ենթադրում է ոչ միայն ռազմական, այլև կամային բաղադրիչ։

Այսօր Երևանում տեղի ունեցող «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչի Հայաստանի ամբողջականությունը։ «Ուրիշ ճանապարհ պարզապես չկար»,- նշեց նա։

Անվտանգության ապահովման առանցքային գործիքը լեգիտիմությունն է, ասել է նա, մանրամասնելով, որ ՀՀ-ն 29,8 ք․կմ տարածքով ճանաչելու “լեգիտիմ” հիմքը՝ Ալմա-Աթայի ստից թուղթն է։

“Իսկ արդյոք Ադրբեջանը պատրաստ է ճանաչել հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի”, ասել է Փաշինյանը։

Նա չի ասել, ինչ կլինի, եթե Բաքուն չճանաչի, ավելի ճիշտ՝ արդեն չի ճանաչում։ Արդյո՞ք Հաայստանի կառավարությունը կկազմակերպի դիմադրություն և պաշտպանություն։ Թե՞ կասի՝ լավ, ինչ եղել-անցելա, մի համարեք պարտություն։

Նա ակնարկել է, որ Հայաստանի խոցելիությունը՝ Արցախն էր։

“Այն, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով ՀԱՊԿ–ը միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ ԼՂ–ն, Ռուսաստանի նախագահը վերահաստատեց 2020–ի նոյեմբերի 18–ին և  դեկտեմբերի 17–ին, ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տարածքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին”, ասել է Փաշինյանը։

Նա չասեց, ինչ կապ ունի ՀԱՊԿ-ը Ադրբեջանի ամբողջականույան հետ և ինչու ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Հայաստանին 2021–ի մայիսն և 2022–ի սեպտեմբերին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը այն ժամանակ չճանաչեց ՀՀ սահմանները։

Փաստորեն ստացվում է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչումիր անդամ Հայաստանի սահմանները, բայց ճանաչում է “չուժոյ” Ադրբեջանի նույնկերպ ոչ լեգիտիմ  սահմանները։ Այսինքն, խնդիրը կեղծ լեգիտիմությունը չէ, այլ դիմադրելու կարողությունը և կամքը։

Այս պահին դիմադրության գլխավոր կետը՝ ՀՀ Սահմանադրությունն է և Անկախության հռչակագիրը։ Կարևոր է նաւ, որ Հայաստանում արթնանա ինքնապաշտպանության բնազդը, որն ավելի տեսանելի է օկուպացված Ստեփանակերտից, քան Երևանից։

 

Սեպտեմբերի 15-ը կարող է վճռորոշ օր լինել Թուրքիայում

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) տասնյակ հազարավոր կողմնակիցներ կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, դուրս են եկել Անկարայի փողոցներ: Ըստ Reuters-ի՝ ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։

Բողոքի ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին կայանալիք դատական ​​նիստից առաջ, որը պետք է քննարկի ԺՀԿ-ի 2023 թվականի նոյեմբերի համագումարի արդյունքները չեղարկելու հարցը, երբ Օզգյուր Օզելը ընտրվեց կուսակցության ղեկավար: Եթե դատարանը անվավեր ճանաչի ԺՀԿ-ի համագումարի արդյունքները, Օզելը կարող է հեռացվել իր պաշտոնից, ինչը կարող է ազդել Թուրքիայի 2028 թվականի նախագահական ընտրությունների ժամկետների վրա և վերադասավորումների պատճառ դառնալ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում, նշում է Reuters-ը:

«Սա քաղաքական գործ է։ Մեղադրանքները զրպարտություն են։ Մեր ընկերները անմեղ են։ Տեղի ունեցողը հեղաշրջում է, որն ուղղված է ապագա նախագահի, ապագա կառավարության դեմ։ Մենք կդիմադրենք», – հանրահավաքի ժամանակ ասել է Օզելը։

ԺՀԿ-ն 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և ժողովրդականություն է վայելում հասարակական կարծիքի հարցումներում։ Reuters-ը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ԺՀԿ-ի ավելի քան 500 անդամ։

Մարտին ձերբակալվել է Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Սա զանգվածային բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, գրում է DW-ն։

Կբացվի՞ արդյոք գլոբալ հակամարտության նոր ճակատ՝ իսրայելա-մուսուլմանական

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը երկօրյա այցով ժամանեց Իսրայել՝ քննարկելու Գազայի հակամարտության ապագան և պատանդների ազատ արձակումը: Ռուբիոն կրկին արտահայտեց իր դժգոհությունը Կատարում Համասի առաջնորդների վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ, սակայն ասաց, որ միջադեպը չի վնասի երկու երկրների միջև հարաբերություններին, որոնք մնում են ամուր։

Ռուբիոն կրկնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը, որ բոլոր իսրայելցի պատանդները միաժամանակ ազատ արձակվեն և Համասը պարտվի։

Ռուբիոն, որը բարեպաշտ կաթոլիկ է, և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, որը ավետարանչական բողոքական քահանա է, Նեթանյահուի հետ կիպաներ հագան և լուռ աղոթեցին, դիպչելով Արևմտյան պատին։

Երկուշաբթի օրը Կատարը կհյուրընկալի արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողով՝ հետագա գործողությունները քննարկելու համար: Վերլուծաբանները գագաթնաժողովն անվանում են «Կատարի կողմից Իսրայելի տակ տեղադրված ռումբ»: Մինչ օրս արաբական միապետությունները բավականին լոյալ են եղել Իսրայելի գործողություններին Գազայում, Աբրահամյան համաձայնագրերը մնում են ուժի մեջ, ավելին, որոշ արաբական երկրներ, նաև Թուրքիան, գաղտնի օգնում են Իսրայելին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերջերս ընդունեց մի բանաձև (չնայած ԱՄՆ-ն և 9 երկիր դեմ էին դրան), որի համաձայն պետք է լինի երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, թեև առանց Համասի: Սակայն Իսրայելի կառավարությունը պնդում է, որ եթե Պաղեստինը ճանաչվի, Իսրայելի գոյությունը կվտանգվի։

Ի՞նչ կորոշվի արաբա-իսլամական գագաթնաժողովում: Կբացվի՞ արդյոք գլոբալ հակամարտության նոր ճակատ՝ իսրայելա-մուսուլմանական: Ներկայիս աշխարհակարգը կոչվում է քրիստոնեա-հրեական՝ իսլամական աշխարհի հետ լավ հարաբերություններով: Սակայն “եռանկյունին” կարող է փոխվել, նաև խոշոր այլ “անկյունների” հայտնվելուց հետո:

Ինչպես են ռուսները իրենց զինվորներին ուղղորդում «խողովակի մեջ»

Ռուսական զորքերը փորձեցին իրականացնել «Խողովակ-3» գործողությունը՝ ներթափանցելու ուկրաինական Կուպյանսկ։ Հիշեցնենք, որ ռուսներն արդեն երկու անգամ օգտագործել են հին գազատարներ՝ իրենց զորքերը ուկրաինական պաշտպանության թիկունքը հասցնելու համար։

Չնայած երկու անգամ էլ մարտավարական էֆեկռ եղել է, բայց գործողությանը մասնակցած ռուսները, ինչպես հետագայում պարզվեց, ձեռք են բերել մի շարք սարսափելի հիվանդություններ, որոնք կապված են ինչպես շնչառական, այնպես էլ հոգեկան տրավմաների հետ։

Այս անգամ ուկրաինացիները ջրով ողողեցին խողովակի մի մասը, իսկ մյուս մասը ականապատեցին և փշալարեր տեղադրեցին։

Պատերազմը մարդկային դեմք ունի։ Հենց այդպիսին են մարդիկ։

Փողոցներ, որոնք խոսում են․ ներկայացվեց Մարտունու մասին գիրքը

Օրերս կայացավ «Փողոցներ, որոնք խոսում են» ալբոմի շնորհանդեսը։

Մարտունեցի երկու երիտասարդ՝ Վաչագանն ու Անին, 2023 թ․ սեպտեմբերի 24-ին, երբ բոլորը զբաղված էին առաջին անհրաժեշտության իրերը հավաքելով, որոշեցին վավերագրել Մարտունու փողոցները՝ չիմանալով՝ նորից տուն կվերադառնան, թե ոչ։

Ընդամենը մի քանի տոկոս լիցքավորված մարտկոցով ֆոտոխցիկը ձեռքին նրանք հասցրին նկարել քաղաքի մի հատվածը։

«Մտածում էինք լուսանկարել ամբողջ Մարտունին, բայց հասկացանք, որ մեր նկարելը ավելի շատ վախի ու անորոշության զգացողություն է առաջացնում»,— հիշում է Վաչագանը։

Երիտասարդները հնարավորություն ունեցան ալբոմը հրատարակել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ։ Ալբոմի կազմին պատկերված են հենց նրանք, իսկ հակառակ կողմում՝ Մարտունու այն հատվածը, որը հաջողվեց վավերագրել լուսանկարների միջոցով։

«Այդ հատվածները դեղինով ենք ընդգծել, որ գոնե նկարում լույսերը վառ մնան, մինչև օրը գա ու մենք նորից մեր տան լույսը միացնենք»-ասում է Անին։

Շնորհանդեսին ներկա մարտունեցիները նկարներին նայում էին կարոտով, ցավով ու վերապրող հուշերով․ փորձում էին հասկանալ՝ որ փողոցն է, ում տունն է։

Մարտունու շրջանի մշակույթի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը ողջունեց հեղինակների աշխատանքը և կարևորեց նրանց նախաձեռնությունը․ «Այն այսօր նկարի միջոցով մարտունեցիներին տուն է տանում»,— նշեց նա։

Այս ալբոմը պարզապես լուսանկարների շարք չէ․ այն հիշողությունների պահոց է, վկայություն մի քաղաքի, որտեղ այս պահին հնարավոր չէ վերադառնալ, բայց որը շարունակում է ապրել մարդկանց սրտերում։

Վաչագանի և Անիի նկարած փողոցները խոսում են բոլոր մարտունեցիների մասին, ովքեր տունը կորցրել են։

Մարիամ Սարգսյան

Արցախից հեռու՝ Արցախյան համով. Մասիսի օրը

Սեպտեմբերի 14-ին Մասիս քաղաքում տոնական տրամադրություն էր՝ հագեցած բազմաբովանդակ ու օրվա խորհրդին համահունչ ծրագրերով։ Համայնքն իր հերթական տարեդարձն է նշում։ Սուրբ Թադևոսի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից հետո մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Մարզամշակութային հետաքրքիր միջոցառումներն ուղեկցվում էին ցուցահանդես-տոնավաճառով, որտեղ ներկայացված էին ավանդական ուտեստների տեսականուց մինչև ձեռքի զարմանահրաշ աշխատանքներ։ Մասիսի ստեղծարար բնակչությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի օրը դառնա իսկական տոն օր։

Տոնական միջոցառումներին մասնակցում են նաև մի խումբ արցախցիներ, ովքեր արդեն շուրջ երկու տարի է, ինչ բնակություն են հաստատել այդ հյուրընկալ համայնքում և աշխատում են համայնքի ակտիվ կյանքի մասնակիցը լինել։

Հրուշակագործ Անյուտա Հովսեփյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքով Մասիս քաղաքում բնակություն հաստատելուց հետո մասնագիտությամբ ուսուցիչն զբաղվում է հրուշակագործությամբ։ Եվ այդ գործը նա անում է մեծ սիրով՝ աշխատելով արցախյան քաղցրություն ավելացնել Մասիսի առօրյային։ Անյուտան իր “Արցախի համն ու հոտը” բրենդով 2023-ի դեկտեմբերին է մտել քաղցրավենիքի շուկա։

Այս տարի իր տաղավարում ներկայացնում է քաղցրավենիքի ավելի լայն տեսականի։

-Երկրորդ անգամ եմ մասնակցում Մասիս քաղաքի տոն օրվան նվիրված տոնակատարությանը։ Կրկին հիացած եմ կազմակերպված միջոցառմամբ։ Մասիսի համայնքապետարանը, ինչպես միշտ, լուրջ աշխատանքներ է տարել, որպեսզի օրը նշվի հավուր պատշաճի։ Երբ կրկին հրավեր ստացա, ներքուստ հպարտություն զգացի՝ հասկանալով, որ իմ պատրաստած հրուշակեղենն արդեն իսկ ուշադրության է արժանացած։ Միաժամանակ ավելացավ պատասխանատվությունս, որովհետև պետք է ներկայացնեմ Արցախն ու արցախյանը։

Պատրաստել եմ փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։ Գոհ եմ օրվա անցուդարձից․ իմ քաղցր տաղավարի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում,- ասում է արցախցի հրուշակագործը։

Արցախցիների բոլոր տաղավարներն էլ աչքի էին ընկնում իրենց առատությամբ, ձեռքի յուրահատուկ աշխատանքներով և, որ ամենակարևորն է՝ արցախյան համ ու հոտով։ Արցախցիները ցանկանում էին, որ Արցախի անմահական համն ու հոտն զգացվի Արցախից հեռու՝ ամենուր։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները սեպտեմբերի 16-17-ին կլինեն Երևանում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Մասնավորապես՝

սեպտեմբերի 16-ին և 17-ին՝ ժամը 10։00-16։00-ն

Նուբարաշեն (հասցե՝ Նուբարաշեն, 14-րդ փողոց, 17 տուն),

Նոր Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),

Աջափնյակ (հասցե՝ Շինարարների փողոց, 10/1) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։

Այսօր Խաչվերաց է

Այսօր`սեպտեմբերի 14-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

ՀՀ ԱԳՆ պատասխանը Ֆիդանին․ մենք ավելի շուտ ենք ուզում

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։

Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ենթադրվում է, որ Բաքունև Անկարան սպասում են ՀՀ Սահմանադրության փոփոխությանը։ Հայաստանի կառավարությունը փաստորեն ուզում է պայմանագիրը ստորագրի մինչ ընտրությունները։ Կամ էլ ստիպված կլինի արտահերթ ընտրություններ անել, միաժամանակ փոխելով Սահմանադրությունը։