Գերմանիայի կանցլեր. Հարցրեք ձեր դուստրերին միգրանտների մասին

DW

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտպանեց իր հռետորաբանությունը անօրինի ներգաղթի վերաբերյալ։

«Հարցրեք ձեր երեխաներին, հարցրեք ձեր դուստրերին, հարցրեք ձեր ընկերներին և ծանոթներին. բոլորը կհաստատեն, որ դա խնդիր է՝ առնվազն մթնելուց հետո», – ասաց նա։ Խնդիրը «հանրային տարածքներում անվտանգությունն» է, ընդգծեց կանցլերը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը քննադատության արժանացավ հոկտեմբերի 14-ին Պոտսդամում իր հայտարարությունից հետո։ «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել միգրացիայի հարցում… Բայց, իհարկե, այս խնդիրը դեռևս գոյություն ունի մեր քաղաքներում։ Հետևաբար, Ներքին գործերի նախարարության ղեկավարն այժմ ակտիվորեն աշխատում է արտաքսումների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ», – այն ժամանակ ասել էր Գերմանիայի վարչապետը։

Ալիևի թշնամուց խլում են Բաքվում հայկական գերեզմանատան տեղում կառուցված մարզադաշտը

Բաքուն դեռևս եռում է նախկին «մոխրագույն կարդինալ» Ռամիզ Մեհդիևի հետո կապված սկանդալից, ով մեղադրվում է Ադրբեջանում իշխանափոխության նպատակով դավադրության մեջ։

Eurasia.net-ի տվյալներով՝ Մեհդիևը, իբր, Ռուսաստանին է հանձնել Ալիևին փոխարինելու առաջարկվող ժամանակավոր պետական ​​խորհրդի անդամների ցուցակը։

«Անանուն աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ալիևի դեմ հեղաշրջման փորձը պլանավորվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերի իրադարձություններից շատ առաջ», – հաղորդում է Vesti Baku-ն։

«Ռամիզ Մեհդիևը՝ մի մարդ, ով տասնամյակներ շարունակ վերահսկել է երկրի վարչական մեքենան, նույնականացվել է որպես դավադրության կենտրոնական դեմք։

2024 թվականի դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի «վթար», որը արտաքուստ նման կլիներ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Պլանը, իբր, համակարգվել էր Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։ Սակայն գործողությունը ձախողվել է. նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է քաղաքացիական AZAL ինքնաթիռ, որը թռչում էր նույն երթուղով 30 րոպե առաջ։

Դուշանբեում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին ասել է, որ Ռուսաստանը «կանխել է մահափորձը» և փոխանցել է օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանում գործող գործակալի անունը, հաղորդում են լրատվամիջոցները։

Պուտինի կողմից Ալիևին դավադրության մասին բացահայտումը պաշտոնապես ներկայացվում է որպես բարեկամական ժեստ։ Սակայն Կրեմլի առաջնորդի ժեստը պարունակում է սպառնալից երանգ, որը ենթադրում է, որ Ալիևի ռեժիմը այնքան էլ կայուն չէ, որքան նա կարծում է, և որ նույնիսկ նրա ամենամոտ դաշնակիցները կարող են դավաճան դառնալ։ Հնարավոր է՝ Պուտինը փորձում էր Ալիևին ասել. մի՛ հեռացիր Ռուսաստանից, և քո ռեժիմը անվտանգ կլինի, գրում է Eurasia.net-ը։

Սակայն պատմության խառը բնույթը, որում կարելի է հորինել բազմաթիվ մանրամասներ, ենթադրում է, որ հարցը կարող է շատ ավելի մանրուք լինել։ Ալիևը վերաբաշխում է սեփականությունը, և քանի որ նա չի կարող տնօրինել «նվաճված» տարածքները, իսկ նրա սոված նոր «գունդը» ցանկանում է սեփականություն ոչ թե Արցախում, այլ Բաքվում, անհրաժեշտ է այն խլել նրանցից, ովքեր համարձակվել են դեմ գնալ “կուլակ”-ին։

Բաքվում պատրաստվում են Ռամիզ Մեհդիևին զրկել տարիների ընթացքում ձեռք բերված ամեն ինչից։ Դրանց թվում են խաղողի այգիների, բնակարաններ, բաժնետոմսեր, առևտրի կենտրոններ և Բաքվում գտնվող տարբեր անշարժ գույք։ Մեհդիևների ընտանիքը վերահսկում է BTB ASC բանկի բաժնետոմսերի 75%-ը։

Ավելին, Ռամիզ Մեհդիևը կապված է Ախմեդլի գյուղում գտնվող «Շըրք-Քըրբ» հրատարակչության հետ, որտեղ գործակալության տարածքում կառուցվել է 16 հարկանի բնակելի շենք՝ 408 բնակարանով և մոտակայքում գտնվող ևս մեկ 16 հարկանի շենք։ Ենթադրվում է, որ ընտանիքը բաժնեմասեր ունի Սադարակ և Բինա առևտրի կենտրոններում, ինչպես նաև մի քանի առանձնատներ։

Այս անշարժ գույքով կարելի է «կերակրել» նրանց, ովքեր նպաստել են Արցախի օկուպացիային և բնիկ բնակչության տեղահանմանը, այդ թվում՝ ռուս գեներալներին։

Միևնույն ժամանակ, իր ազնիվ քրտինքով աշխատածից կարող է զրկվել մեկ այլ անպատվված «մոխրագույն կարդինալ»։ Խոսքը Ալիևի նախկին օգնական Ալի Հասանովի մասին է, ում այժմ անվանում են «Ռուսաստանի հինգերորդ շարասյան լոկոմոտիվ»։ Նախկին գլխավոր գաղափարախոսը կուտակել է 2 միլիարդ դոլարի ակտիվներ։

Դրանց թվում են Բաքվում բնակելի համալիրներ, տասնյակ առևտրային անշարժ գույք, 10,000 քառակուսի մետրանոց ավտոսրահ և մի քանի մարզական մարզադաշտեր, որոնք, ըստ ադրբեջանցի բլոգեր Օղուզի, կառուցվել են նախկին հայկական գերեզմանատան տեղում։

Նա ունի ռեստորաններ և զվարճանքի վայրեր։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները պնդում են, որ անշարժ գույքի մի մասը կառուցվել է պետական ​​​​ծախսերով, ապա յուրացվել։

Ցուցակում ներառված են նաև շքեղ առանձնատներ՝ Ահմեդ Ռաջաբլի փողոցում գտնվող երեք չորսհարկանի շենքեր, Ստամբուլում Բոսֆորի նեղուցին նայող 25 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն, ինչպես նաև Շամախիում և Նովխանիում տներ։

Ավելին, Օղուզը պնդում է, որ Հասանովը Թուրքիայում ունի գործարան, որը արտադրում է Mercedes բեռնատարներ (գնահատվում է 120 միլիոն դոլար)։

Ալի Հասանովն ինքը հայտարարել է, որ վերոնշյալ անշարժ գույքից ոչ մեկը իրենը չէ և հերքել է որևէ կապ Ռամիզ Մեհդիևի՝ հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվող դավադիրի հետ։ Սակայն նա դժվար թե պահպանի իր միլիարդները։ Ալիևին շատ գումար է պետք «մահապարտ ահաբեկիչներին», «ռուս խաղաղապահներին», եվրոպացի և այլ պաշտոնյաներին, ԱՄՆ-ի լոբբիստներին գնելու համար։

«Խաղաղության օրինագիծը»՝ Ադբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն

«Խաղաղության օրինագիծը»՝ Ադբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն 

 

ԱԼԵՔՍ ԳԱԼԻՑԿԻՀայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն

 

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։

Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Արդյունքում, «Խաղաղության օրենքը» չափազանց ցածր չափանիշ է սահմանում Ադրբեջանի պատասխանատվության համար՝ իբր «կանխելով» միայն «նոր ագրեսիան», սակայն արդարացնելով և նորմալացնելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և հայկական տարածքների օկուպացիան։ Սա Հայաստանի համար էժան մխիթարական մրցանակ է, որը կփակի իրական արդարության և պատասխանատվության դռները։

 

Ինչո՞ւ է «Խաղաղության օրենքն» անբավարար

Պատժամիջոցներ առանց կիրարկման

Թեև Կոնգրեսը կարող է թույլատրել պատժամիջոցներ, դրանց կիրարկումն ամբողջությամբ կախված է նախագահի հայեցողությունից։ Նույնիսկ եթե որևէ անձ կամ երկիր համապատասխանի պատժամիջոցների չափանիշներին, նախագահը պարտավոր չէ դրանք կիրառել։ Բացի այդ, պատժամիջոցների մեծ մասը (ներառյալ «Խաղաղության օրենքը») նախագահին տրամադրում է լայն հայեցողական լիազորություն՝ շրջանցելու պատժամիջոցները, եթե շրջանցելը համարվում է «ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխան»։ Այս հիմնավորումն օգտագործել են հաջորդական վարչակազմերը վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ ներառյալ Թրամփի վարչակազմը, Ադրբեջանի նկատմամբ ռազմական օգնության սահմանափակումները շրջանցելու համար։

Շեղում առկա պատասխանատվության գործիքներից

Նախագահն արդեն ունի լիազորություն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները նախագահին հնարավորություն են տալիս սառեցնել ֆինանսական ակտիվները և մերժել մուտքը ադրբեջանցի այն պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ունեն նմանատիպ օրենսդրություն, ինչը նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրարկումը կարող է խթանել դրանց կիրառումը նաև այլ երկրներում։ Կան նաև գործիքներ՝ ուղղված Ադրբեջանի էներգետիկ ոլորտին՝ հատկապես նրա Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ և անվտանգության կապերի համատեքստում։ Վաշինգտոնի՝ այս գործող մեխանիզմները չկիրառելու փաստը կասկածի տակ է դնում, թե արդյո՞ք «Խաղաղության օրենքը», անգամ ընդունվելու դեպքում, երբևէ կկիրառվի։

 

Ամերիկյան շահերի խորացումն Ադրբեջանում

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային էներգետիկ շահերով։ Դրա վկայությունն են Թրամփի «Միջազգային Խաղաղության Ուղին» (Trump Route for International Peace — TRIPP) նախաձեռնությունը, որը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ՝ Սյունիքով «անխոչընդոտ (տրանսպորտային) հաղորդակցության» զարգացման և շահագործման համար (այն կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ), ԱՄՆ–Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը՝ պաշտպանության և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «ԷքսոնՄոբիլ» (ExxonMobil) և SOCAR ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Ադրբեջանում ամերիկյան էներգետիկ ներդրումները մեծացնելու ուղղությամբ։

Ցանկացած պնդում, թե վարչակազմը կպատժի հենց այն էներգետիկ արդյունաբերությունը, որտեղ ինքն է կայուն կերպով ընդլայնում իր ներդրումները, լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում՝ միտումնավոր մոլորեցնող։

 

Կենտրոնացումը «Նոր ագրեսիայի» վրա՝ անտեսելով շարունակվող խախտումները

Օրինագծի ուշադրությունը՝ «նոր ագրեսիան» կանխելուն, կատարվում է  մարդու իրավունքների և անվտանգության ընթացիկ հարցերի հաշվին, որոնք մնում են չլուծված երկկողմ խաղաղության գործընթացում։ Այս խնդիրները, այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգությանն ուղղված ամենաանմիջական սպառնալիքներն են և խոչընդոտում են տարածաշրջանում արդար խաղաղության հեռանկարը։

Այս հարցերը անտեսելով՝ «Խաղաղության օրենքը» նորմալացնում և փաստացի վարձահատույց է լինում Ադրբեջանին՝ մինչ այժմ իրականացրած ագրեսիայի համար։ «Ներկա» և «նոր» ագրեսիայի միջև կամայական տարբերություն դնելով՝ Ադրբեջանը կարող է պարզապես խուսափել նոր սրացումներից, սակայն շարունակել հայ գերիների նկատմամբ բռնությունը և ամրապնդել հայկական տարածքների օկուպացիան՝ առանց «Խաղաղության օրենքի» պատժամիջոցների գործարկման։

 

Անպատասխան հարցեր և Հայաստանի կառավարության դերը

Թեև Հայաստանի կառավարության մերձակա շրջանակները ողջունել են «Խաղաղության օրենքը», նրանք չեն կարող բացատրել, թե ինչո՞ւ պատժամիջոցները պետք է սահմանափակվեն միայն «նոր ագրեսիայով» և չվերաբերեն Հայաստանի տարածքի շարունակվող օկուպացիային կամ հայ գերիների պատանդառմանը և խոշտանգումներին: Նրանք նաև չեն կարող բացատրել, թե ինչպե՞ս այս օրինագիծը կարող է վստահելի կերպով զսպել ապագա ագրեսիան՝ արդարացնելով ներկայիս խախտումները:

Արդեն գոյություն ունեն պատժամիջոցներ և պատասխանատվության գործիքներ, որոնք կարող են թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, կանխել ռազմական ագրեսիան և վերականգնել արդարություն՝վայելելով Կոնգրեսում երկկուսակցական ուժեղ աջակցություն: Ինչո՞ւ այս առկա պատժամիջոցները կիրառելու ջանքերը խոչընդոտել՝ առաջ բերելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որն իջեցնում է Ադրբեջանի պատասխանատվության չափանիշը՝ նորմալացնելով նրա կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան:

Վաշինգտոնի խորացող էներգետիկ ներդրումներն Ադրբեջանում լուրջ կասկած են առաջացնում՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը երբևէ կկիրառի պատժամիջոցներ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Ինչո՞ւ վարչակազմը պիտի կիրառի  էներգետիկ ոլորտի պատժամիջոցներ, երբ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունն այդ երկրի հետ և մերժում անդրադառնալ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներգրավածությանը՝ Ռուսաստանին և Իրանին վերաբերող պատժամիջոցները շրջանցման գործում:

Ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունը և նրա մերձավորները խոչընդոտել ջանքերը՝ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը, հայկական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը և բռնի ուժով տեղահանված հայերի իրավունքները՝ վերադառնալու Արցախ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է իր աջակցությունը այս հարցերին: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի օգտագործել Վաշինգտոնի դերը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի վրա՝ ճնշում գործադրելու, որ ազատ արձակվեն հայ գերիները և հետ քաշեն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

Այս հարցերը միայն ընդգծում են այն փաստը, որ «Խաղաղության օրրնքը» երբեք չի նախատեսվել որպես կիրառելի և նախատեսված է որպես միայն խորհրդանշական նկատողություն Ադրբեջանին՝ առանց նշանակալի հետևանքների: Օրինագիծը ծառայում է Հայաստանի կառավարությանը և նրա մերձավորներին՝ մեղմելու մտահոգությունները խաղաղության գործընթացում Հայաստանի համար ապահովության առարկայական երաշխիքների բացակայության վերաբերյալ, միաժամանակ շեղելով ջանքերը՝ պատասխանատվություն և արդարություն ապահովելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և շարունակվող ագրեսիայի համար:

 

Առջևում ավելի լավ ուղի

ԱՄՆ-ն ունի առանցքային դեր՝ լուծելու մարդու իրավունքների և անվտանգության խնդիրները, որոնք դուրս են մնացել երկկողմ խաղաղության համաձայնագրից։ Արտաքին ճնշումը անփոխարինելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված իր իրավական հայցերից՝ փակելով իրավական ուղիները, որոնք կարող էին ապահովել հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը։

Արդեն համաձայնելով հրաժարվել արդարության իրավական ուղիներից՝ Հայաստանի կառավարությունն ու նրա մերձավորները այժմ ձգտում են խոչընդոտել նաև քաղաքական ուղիները՝ առաջ մղելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որի նպատակն է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների նորմալացումը՝ փոխարենը առաջարկելով ընդամենը խորհրդանշական քննադատություն։

 

Կոնգրեսը պետք է կենտրոնանա իրական պատասխանատվության միջոցների վրա

Ամերիկյան Կոնգրեսը պետք է իր ջանքերն ուղղի գործող պատժամիջոցների և պատասխանատվության գործիքների կիրառմանը՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար իրական հետևանքներ ապահովելու նպատակով՝ ներառյալ․

  • Ազատության աջակցության օրենքի (Freedom Support Act) 907-րդ հոդվածի ամրապնդում։
    Կոնգրեսը պետք է խստացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումները՝ նվազեցնելով նախագահի հնարավորությունը շրջանցելու այս արգելքները՝ մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
  • Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցների կիրառում։
    Կոնգրեսը պետք է պարտավորեցնի վարչակազմին իրականացնել Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար։ Սա կարող է իրականացվել՝ ընդունելով «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման օրենքը» (Azerbaijan Sanctions Review Act of 2025) և օգտագործելով Կոնգրեսի վերահսկողական լիազորությունները։
  • Երկրորդային պատժամիջոցների կիրարկում՝ շրջանցումների դեմ։
    Կոնգրեսը պետք է պարտադրի վարչակազմին կիրառել երկրորդային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ու անվտանգության ոլորտների պատժամիջոցները շրջանցելու փաստացի հաստատված համագործակցության համար։ Սա ավելի իրատեսական և ազդեցիկ միջոց է՝ թիրախավորելու երկրի էներգետիկ արդյունաբերությունը,հաշվի առնելով վարչակազմի վերջին քայլերնուղղված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։
  • Կոնգրեսի վերահսկողական գործիքներ։
    Կոնգրեսը կարող է իր օրենսդրական վերահսկողության գործառույթն օգտագործել՝ պահանջելու վերանայել և կասեցնել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական աջակցության տրամադրումը,կիրառելով այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է Արտաքին օգնության օրենքի (Foreign Assistance Act) 502B(c) հոդվածը։

 

 

Եզրակացություն

Միայն «նոր ագրեսիայի» վրա կենտրոնանալով և անտեսելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ «Խաղաղության օրենքը» առաջնորդում է Ադրբեջանի վարքագծի նորմալացմանը և թուլացնում  ջանքերն՝ ուղղված իրական արդարության և պատասխանատվության ապահովմանը նրա ագրեսիայի համար։

Հաշվի առնելով, որ երկկողմ խաղաղության համաձայնագիրը որևէ դրույթ չի ներառում՝ հայ գերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և Արցախի վերադարձի իրավունքի ապահովման համար, «Խաղաղության օրենքը» չի համապատասխանում այն վճռական քայլերին, որոնք անհրաժեշտ են՝ լուծելու տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղությանը խոչընդոտող ամենահիմնական խնդիրները։

Խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության, իսկ ագրեսիան չի կարող կանխվել, երբ այն նորմալացվում և խրախուսվում է։

Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի սահման տանող ճանապարհները

Հայ բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի սահման տանող միջպետական ​​ճանապարհները Բավրա, Բագրատաշեն և Գոգավան գյուղերի մոտ։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լուծեն միգրացիայի սահմանափակումների հարցը իրենց ռուս գործընկերների հետ։

2025 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» թիվ 115 դաշնային օրենքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանափակում են վիզայից զերծ երկրների քաղաքացիների մնալու տևողությունը։ Այժմ Ռուսաստան ժամանող օտարերկրացիները, որոնք մուտք են գործում աշխատանքից բացի այլ նպատակներով (եթե նրանց միգրացիոն քարտում «աշխատանքի» նպատակը նշված չէ), կարող են մնալ Ռուսաստանի Դաշնությունում օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

ԵՄ-ն նոր ձևաչա՞փ է ստեղծում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

“Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո:

Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն», ասել է Միրզոյանը:

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Արևելյան գործընկերության փոխարեն ԵՄ-ն շուտափույթ ստեղծում է նոր ձևաչափ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրները, Ուկրաինան և Թուրքիան։ Նշվում է, որ ԵՄ-ն փորձում է մեծացնել իր դերը նոր տրանսպորտային նախագծերում։

Ինչի՞ համար են Գյումրու քաղաքապետին ձերբակալել՝ ռուսամետությա՞ն, թե՞ կոռուպցիայի

“Հայաստանում շարունակվում է կոռուպցիայի դեմ լայնածավալ արշավը, որը հանգեցրել է երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Շիրակի քաղաքապետի ձերբակալությանը: Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու կոչ անող Վարդան Ղուկասյանը այժմ մեղադրվում է կաշառակերության և լիազորությունների չարաշահման համար”։

Նմամ տեղեկություններ են հայտնվել հատկապես ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցներում, որոնք, թաքնվելով “հակառուսականության” տակ, արդարացնում են Հայաստանում ներքին կայունությունը խաթարող Փաշինյանի ցանկացած քայլ։

Եթե Փաշինյանն ասում է՝ հոգևորականները «ագենտ են», ինչու այ՛դ հիմքով չի ձերբակալում․ վախենո՞ւմ է ՌԴ-ից, Factor-ի եթերում ասում է Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Իշխանամետ ուժերը Հայաստանում ևս շեշտում են Գյումրիի կոմունիստ-քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Միութենկան պետությանը միանալու մասին խոսքերը։ Գագիկ Մելքոնայնը նույնիս որոշել է, որ Ղուկասյանը իրաունք չունի Հայաստանում ապրել։

Իսկ ՀԷՑ-ը սեփականաշնորհող Ռոմանոս Պետրոսյանը չի թաքցնում, որ ամեն ինչ կապված է անցած ընտրությունների հետ․ “Գյումրիում «կոնսենսուս – 1» ձևաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք”։  Ասել կուզի՝ դա այլևս չի կրկնվի, ընդդիմությունը չի հաղթի․ Փարաքարի սպանված քաղաքապետն ու Վարդան Ղուկասյանը վկա։

Մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանը ասել է, որ ինքը հայամետ է և եթե հանդիպի Պուտինին, կհարցնի՝ թե ինչ եղավ Նախիջևանի հետ։

Ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջողները դրա մասին չգրեցին։ Սակայն, գուցե, հենց Նախիջևանն է դարձել Ղուկասյանի ձերբակալության պատճառ՝ արդեն Ռուաստանի “դաբրո”-ով։

Գյումրին սակրալ քաղաք է Հայաստանում, ցավոք, ոչ միայն գյումրեցու թասիբի և շնորհքի պատճառով։  Քաղաքաը համարյա Թուրքիայի հետ սահմանին է գտնվում, Գյումրում տեղակայված է ռուսական բազա, և ոչ ոք չի հաշվել, քանի գյումրեցի ունի ռուսական անձնագիր։ Ցանկացած անկարգություն կարող է զինված ներխուժման առիթ դառնալ։ Եւ տպավորությունն այնպիսին է, որ հենց այս սցենարն են սադրում բոլոր “շահագռգիր” կողմերը։

Ինչպես են գյումրեցիները արտահայտվում իշխանությունների մասին

Կեօսօրին Գյումրիում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, քաղաքապետարանի շենքի մոտ էին հավաքվել քաղաքացիները եւ բողոքում էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու քաղաքապետարանի այլ պաշտոնյաների ձերբակալության դեմ։ Գումրեցիներից մեկն ասաց, որ Փաշինյանն Ալիեւի պես զորք է ուղարկել իրենց վրա։

«Փաշինյանը թող հիշի, որ ստեղից սկսեց իր երթը, երեւանցիք իրեն բանի տեղ չդրին։ Բայց ինքը պիտի մեզնից հեռու մնա, շատ հեռու, ստղից սկսել է, ստեղից էլ ինքը կպրծնի»,- ասաց գյումրեցիներից մեկը։

Գյումրեցիներն ասում են, որ Փաշինյանը Գյումրիիի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է դնել իր դրածոյին, որպեսզի իր համար բարենպաստ իրավիճակ ստեղծի 2026 թվականի ընտրություններում։

«Ստեղ կա մի շիզոֆրենիկ, որը հային ատում է, դա գործող վարչապետն է։ Դավաճանի ձեռքը էս ժողովուրդն ու ոստիկաններն ընկել են կրակը։ Ստեղ արդեն հարցն էն է, որ հայը Հայաստանի մեջ պայքարում է հայ մնալու համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Գյումրեցի մի կին էլ նշեց․ «Մեր զոհերի արյունը կորավ՝ Արցախը տալով։ Ոտնատակ տվեցին ամբողջ հայ ազգին, ամբողջ աշխարհը ծիծաղեց, այսպիսի ազգասեր, թասիբով ազգը կոտորել եք, հեռացեք։ Արցախը տվեցինք ու դուրս եկանք, շատ ամոթ է այս ազգի համար»

Գյումրիիի քաղաքապետարան է գնացել փոխոստիկանապետը եւ փորձում է հանգստացնել վրդովված գյումրեցիներին։

«Տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»․ Աննա Գրիգորյան

«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց խոսքով ու գործունեությամբ որեւէ ազդեցություն կարող են ունենալ՝ լինի դա համայնքում, լինի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։ Բայց վերջին օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ երկու համայնքում է վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել՝ Փարաքարում ու Գյումրիում։ «Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրգորյանը սպանվել է, իսկ ամբողջական բացահայտում մինչեւ այսօր տեղի չի ունեցել, ինչքան էլ Քննչական կոմիտեն ասի, թե բացահայտել են անձին, ով կրակել է։ Միեւնույն է, ես տեսնում եմ, որ այնտեղ քրեական ենթատեքստ է, եւ ամբողջական բացահայտում պետք է լինի։ Մի դեպքում ունենք սպանված ընդդիմադիր քաղաքապետ, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը՝ Վարդան Ղուկասյան այսօր ձերբակալվել է։ Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ չկա իրավական գործընթաց, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ քննիչ է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռն է զբաղեցնում։ «Նույնիսկ փաստաբանն իր գրառման համար գետնին է տապալվում, ձերբակալվում ու կալանավորվում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատի ընտրությունների միջոցով այնպիսի մթնոլոտ ստեղծել, որ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ գոնե որեւէ հաջողություն ունենա։ «Բայց որքան շատ լինեն ռեպրեսիաները, սա ուղղակի հակարդարձ ազդեցությունն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Որքան իրենք շատ ռեպրեսիոն ալիքն ուժեղացնեն, այնքան ժողովրդի հակազդեցությունը լինելու է։ Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել։ Եթե նույնիսկ ժողովուրդն այդ հակազդեցությունը չի դրսեւորում փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսեւորվելու է ընտրատեղամասերում։ Թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել։ Էս ռեժիմն ավարտվելու է միանշանակ»։

Անդրանիկ Քոչարյան․ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն

«Զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է անձամբ ԱԺ նախագահը՝ հենվելով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եզրակացության վրա»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրա պատերազմի հանգամանքներն ուղումնասիրող քննիչ հանձնաժղովի զեկույցը չհրապարակելուն։

Քոչարյանն ասաց, որ պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվութուն, կարող են ծանոթանալ այդ զեկույցին։ «Եթե գոյություն ունի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվել է ԱԺ նախագահին, ԱԺ Կանոնակարգ օրենքն ասում է, որ ԱԺ նախագահին ուղարկելուց հետո ԱԺ նախագահը մեկամսյա ժամկետում պետք է որոշում կայացնի՝ հաջորդ կանգառը որտե՞ղ կլինի։ Լիագումար նիստ՝ գրված է Կանոնակարգ օրենքում, 25 եւ 26-րդ հոդվածը կարգավորում է այդ հարցը, բայց այնտեղ կա մի կետ, որն ասում է, եւ այդպես են գուցե որոշ իրավաբաններ մեկնաբանում, որ ժամկետները խախտված են։ Բայց ժեմկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Հիմա զեկույցը գոյություն ունի, եւ այդ զեկույցը կամ պետք է գնար լիագումար նիստ, կամ եթե խախտված է, պետք է ասվեր՝ զեկույցը չկա։ Բայց քանի որ զեկույցը կա, նրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստերի օրակարգում հայտնվելը։ Այդ խնդիրն է, որն այս պահին առկախված է, եւ զեկույցը դրված է ԱԺ գաղտնի բաժնում։ Իմ տեսանկյունից կարող եմ ասել՝ սա միջանկյալ լուծում է, բայց զեկույցը գոյություն ունի»,- հավելեց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ժամկետը խախտված է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, էդ զեկույցը մեռա՞վ»։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ իշխանությանը նախընտրական շրջանում ձեռնտու չէ զեկույցը հրապարակելը, Քոչարյանն ասաց․  «Չեղավ, քննիչ հանձնաժողովը ոնց որ թե իշխանությունն է ստեղծել, չէ՞։ իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայանցելուն, ոչ։ Հարցի հետ կապված կա իրավական վեճ, ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից որեւէ խնդիր չկա, այ թե ինչո՞ւ է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդանյանը, այդտեղ խնդիր է։ Զեկույցում ներառվել են վարչապետի 10 ժամանոց եւ բաց, եւ գաղտնի մասերը»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն․ «Բայց այդ զեկույցը դեռ գտնվում է առաջին բաժնում, դա էլ է խնդիր՝ զեկույցը պետք է հնարավորություն ունենա, առաջին բաժնից հետո ինքը ո՞նց է գնալու մյուս պետական կառույցներ՝ ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, արտաքին հետախուզություն։ Բոլորին առնչվող փաստեր կան այնտեղ հավաքագրված, որը շատ անհրաժեշտ է մեր երկրի համար»։

Ըստ նրա՝ զեկույցի մեջ կան կտորներ, որոնք հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը։

Ծիծեռնավանքը մինչև օկուպացիան (լուսանկարների շարք)

Արցախի հայկական ժառանգությունը համակարգված կերպով և անպատիժ ոչնչացվում է՝ քրիստոնեական աշխարհի լուռ համաձայնությամբ։ Քրիստոնեական հոգևոր հուշարձանները, եթե ոչ ամբողջությամբ չեն ոչնչացվում, ապա հայտարարվում են «ալբանական», դրանց սկզբնական տեսքը փոխվելուց և հայկական մշակույթի հետ կապող բոլոր ապացույցները ջնջվելուց հետո՝ վերականգնման պատրվակով։ Հին Ծիծեռնավանքի տաճարը բացառություն չէ։

Ծիծեռնավանքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Monument Watch անկախ ակադեմիական հարթակում։

Step1.am-ը հրապարակում է տաճարի լուսանկարները՝ Քաշաթաղի շրջանի օկուպացիայից առաջ։

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանում ապաստան գտած, ընտանեկան բռնության պատճառով փախած չեչեն կնոջը սպանել են

Հայտնաբերվել է ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած Այշաթ Բայմուրադովայի դիակը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է», – ասված է հաղորդագրությունում։

Նշանակվել է փորձաքննություն

Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են (լրացված է)

Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն:

Հակակոռուպցիոնը մասնավորապես նշում է, որ մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Այս մասին կոչով է հանդես եկել Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Եկել են ոստիկանության 6–րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, կաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։

Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»։

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պետությունըչպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա: