Արցախի խորհրդարանը լսումներ է նախաձեռնել դեկտեմբերի 10-ին ընդառաջ

  • 11:02 09.12.2025

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։

ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական:

Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։

Արցախի խորհրդարանը լսումներ չանցկացրեց դեկտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման 36-ամյակի կապակցությամբ։