Բաքուն դժգոհ է, որ Արցախի ժողովուրդը հիշատակվում է ԵՄ-Հայաստան օրակարգում

  • 16:04 09.12.2025

Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգը» հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։

Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայերի» մասին հիշատակումը և այս հարցը որպես ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկը նշելը։

Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացներին ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, որը աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «ակնհայտորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջներ»։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ԵՄ-ն չեն կարող իրենց հարաբերություններում խուսափել Արցախի հարցից և արցախցի ժողովրդի խնդրից։ Արցախի օկուպացիան և ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը չեն կարող անտեսվել միջազգային հարաբերություններում և անընդհատ կհայտնվեն որպես անհաղթահարելի խոչընդոտ՝ չնայած այն լռեցնելու փորձերին։