
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (ԲԱԳԳԻ), որը նոր վիճակագրական ցուցանիշ է և նպատակ ունի արտացոլել բնակելի անշարժ գույքի շուկայում գների փոփոխությունների դինամիկան Հայաստանում:
2025 թվականի երրորդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.9 տոկոսով։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում բնակարանների գներն աճել են 2.0 տոկոսով, իսկ բնակելի տների գները՝ 18.6 տոկոսով։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 7,113 բնակելի անշարժ գույքի առուվաճառքի գործարք՝ շուրջ 215.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Հայաստանում բնակարանների գների աճը մեծապես պայմանավորված է արցախցիների համար նախատեսված պետական բնակարանային ծրագրով, որի հայտարարումից հետո նույնիսկ մարզերում խարխուլ բնակարանները անմիջապես թանկացան մեկ քառորդով: Պետական քաղաքականությունը նպաստում է երկրորդական շուկայի բնակարանների գների արհեստական բարձրացմանը. մարդիկ, ովքեր նախկինում հույս էլ չունեին վաճառել իրենց բնակարանները, այժմ դրանք առաջարկում են արցախցիներին աստղաբաշխական գներով: