Պարզվեց, թե ինչու էր Ալիևին պետք իրանական անօդաչուի հարվածը Նախիջևանում

Ալիևը ստորագրել է Նախիջևանի մասին «պատմական» օրենքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սա «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքն է։

Մինչև փոփոխությունների ներկայացումը, Նախիջևանի «Սահմանադրության» նախաբանում նշվում էր, որ «մարզի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով»։

Մոսկվայի պայմանագրի երրորդ հոդվածում նշվում է, որ կողմերը համաձայն են ստեղծել ինքնավար մարզ Իրավանի նահանգապետության նախկին Նախիջևանի շրջանի տարածքում՝ «Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո, եթե Ադրբեջանը չզիջի այդ պրոտեկտորատը երրորդ պետության»։

Ալիևը շտապում է օրինականացնել Նախիջևանի բռնակցումը մինչև սահմանների նոր բաժանման վերաբերյալ գլոբալ համաձայնագրի կնքումը, ինչպես տեղի ունեցավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։ Իրանում պատերազմը շատ փորձագետների կողմից դիտվում է որպես նոր Պոտսդամին կամ Յալթային նախորդող վերջին ակորդ: Հարավային Կովկասի համար, ինչպես անվանում են Հայկական լեռնաշխարհը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերով են որոշվում  սահմանները: Նոր սահմաններ կարող են հաստատվել միայն հին պայմանագրերը չեղյալ համարելով, սակայն Կարսի պայմանագրի պաշտոնապես չեղարկումը կնշանակեր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անօրինականորեն զիջված հայկական հողերը, այդ թվում՝ Նախիջևանը, պետք է վերադարձվեն Հայաստանին:

Նախիջևանի Սահմանադրության “նոր” տարբերակում ընդգծվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի «անբաժանելի մասն» է։ Սակայն քանի Ռուսաստանը և Թուրքիան պաշտոնապես չեն հրաժարվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերից, Ադրբեջանի գործողությունները նշանակում են Նախիջևանի անեքսիա։

Նախիջևանում իրանական անօդաչու սարքի հետ կապված վերջին միջադեպը հորինվել է, որպեսզի կարևոր երկրները հրապարակավ արտահայտեն իրենց աջակցությունը Ադրբեջանին։ Հակաիրանական տրամադրությունների ալիքի վրա նրանք «հաստատում են», որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է կազմում։ Ինքը՝ Հայաստանը, որը միակն է, որ կարող էր վիճարկել անեքսիան, նույնպես, կարծես, աջակցել է Բաքվին։ Իրանը, որը նախկինում քմծիծաղով էր վերաբերվում Ադրբեջանի և Թուրքիայի իրավունքներին Նախիջևանի նկատմամբ, այժմ չի կարողանում առարկել Ալիևին, որը զորքեր է կուտակել Իրանի սահմանին։

Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոչ ոք “չկասկածեց”, որ Նախիջևանը ադրբեջանական է, Ալիևը վերջապես ստորագրեց Նախիջևանը յուրացնելու բաղձալի հրամանագիրը։

Սակայն սա, հավանաբար, վերջը չէ. Հայաստանը դեռ պետք է «վիճի» Բաքվի հետ Արարատ քաղաքի համար։ Ի վերջո, 1921 թվականին թուրքական կողմը պնդում էր, որ Արարատը պետք է միացվի Նախիջևանին, և այս առաջարկն ընդունվեց որպես հետագա կարգավորման ենթակա։

Ինչո՞ւ են Արցախում «վերաբնակեցվողները» վերադառնում Բաքու. Գեղարդ

geghard-saf.am

«Ղարաբաղում վերաբնակեցվող» մարդկանց նոր խմբեր, բնակարանների՝ հանդիսավոր կերպով հանձնվող բանալիներ, լուսանկարներ, ծափեր ու «գոհ» հայացքներով հերթական ընտանիք․ այսպես ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն շաբաթ «իրազեկում» են Արցախի վերաբնակեցման մասին։ Իսկ ո՞րն է իրականությունը․․․

Օրեր առաջ՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, պատգամավոր Ռազի Նուրուլլաևն ուշագրավ հայտարարություն է արել։ Նա դեմ է, որ պետությունը տներ կառուցի «Ղարաբաղ վերադարձողների» համար՝ փոխարենն առաջարկելով ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Պատգամավորի խոսքով՝ մարդիկ պետք է իրենց տներն ինքնուրույն կառուցեն, որ ավելի կապվեն հողին։ Նուրուլլաևի ելույթից պարզ է դառնում, որ «վերադարձածներ»-ից շատերը հետո վերադառնում են Բաքու։ Վերջինիս կարծիքով՝ Արցախի «վերականգման» համար միայն պետական նախագծերով ծրագրեր իրականացնելը բավարար չէ․ պետք է մասնավոր հատվածին ևս թույլ տալ տնտեսական հատուկ գոտիներից դուրս գործունեություն ծավալել։

Հակադրվելով Նուրուլլաևին՝ որոշ պատգամավորներ փորձել են արդարացնել կատարվող ներդրումներն ու կառավարության վարած քաղաքականությունը բռնազավթված տարածքներում։ Միջամտել է անգամ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաhիբա Գաֆարովան՝ նշելով, որ ոչ ոք ստիպողաբար չի վերադարձել․ ամեն ինչ տեղի է ունենում կամավոր։

Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Արցախում «վերաբնակեցվել» է շուրջ 75 հազար մարդ։

Նշենք «Վերադարձի» ծրագրի առնչությամբ մի քանի կարևոր հանգամանք։

Տարածվող լուսանկարներում երևում է, որ վերաբնակեցվողների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը։ Սա նշանակում է, որ անգամ անվճար տան կամ բնակարանի տրամադրումն ու աշխատանքը՝ կարի ֆաբրիկայում, այնքան էլ գրավիչ չէ մարդկանց ու մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր վաղուց արդեն ապրում կամ մշտապես ապրել են Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։

Բացի այդ՝ մարդիկ հաճախ վերաբնակեցվում են այն վայրերում, որտեղ երբևէ չեն ապրել։ Օրինակ՝ Արցախի Հաթերք, Կարմիր շուկա ու այլ բնակավայրեր անգամ խորհրդային տարիներին բացառապես հայաբնակ են եղել։

Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ անցած 5-6 տարիներին «վերակառուցման» համար ներդրվել է շուրջ 15 միլիարդ դոլար։ Այդ գումարի մեծ մասն ուղղվել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

Որպես օրինակ՝ նշենք Արաքսի հովտային շրջանում նոր բնակավայրերի կառուցումը։ Այն հիմնականում ցուցադրական բնույթ է կրում, և այդ բնակավայրերը «սեփական կյանքով ապրող բնական օրգանիզմ» չեն դառնում։

Բաքուն շարունակում է Արցախը պահել որպես փակ գոտի, որտեղ բնակեցված բնակիչների համար գործունեությունը, ազատ ելումուտը սահմանափակ է։ Դժվար է ասել, թե իրականում Արցախ տեղափոխված ադրբեջանցիներն ինչպես են ապրում, քանի որ երկրում չկա ազատ մամուլ, իսկ մատուցվող տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերն ուղղորդված են, զտված և բացառապես քարոզչական բնույթ ունեն։ Հաճախ այս գործընթացները կապված են նաև կոռուպցիոն մեխանիզմների հետ։ Սոցցանցեր սպրդած սակավաթիվ տեսանյութերից ու հրապարակումներից երևում է, որ բնակեցմանը զուգահեռ՝ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունն ու հուշարձանները։

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն  է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։

«Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,–հայտնեցին դատարանից։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։

Նախարար Պապիկյանին կոչ են անում հրաժարակա՞ն տալ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացրել են Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրքորոշման վերաբերյալ տվյալներ՝ պահանջելով իշխանություններից պարզաբանումներ։

Ավելի վաղ նախաձեռնության ղեկավար և ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հրավիրել էր արտակարգ մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզում նոր դիրք է հաստատել հայկական տարածքում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ Թաթոյանի հայտարարությունները որակել էր որպես կեղծ։

«Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը, որը հավաքված տվյալներն ու արբանյակային լուսանկարները ներկայացրել էր Պաշտպանության նախարարությանը, լրագրողներին ասել էր, որ սա Ադրբեջանի կողմից հայկական տարածքների ևս մեկ գրավում է։

«Մենք նաև ունենք արբանյակային լուսանկարներ, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել և ինչ գործողություններ է ձեռնարկել ադրբեջանական կողմը», – ասել էր Պարոնյանը։

Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերի միջոցով ցույց տվեց, թե ինչպես են 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի զինված ուժերը առաջխաղացել և ամրապնդել իրենց դիրքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

«Երեկ անկախ լրագրողների կողմից անցկացված հետաքննությունը, ըստ էության, հաստատեց ներկայացված փաստերը: Այս իրավիճակում խնդիրը այլևս Թաթոյանը չէ: Խնդիրն այն է, թե ինչպես են պետության համար պատասխանատուները և նրա անունից խոսողները վերաբերվում ճշմարտությանը: Որովհետև, երբ երկրի պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից իրականությունը հայտարարում է սուտ, նա պարտավոր է ներողություն խնդրել ժողովրդից: Եվ եթե մենք ապրեինք իրավական պետությունում, նրա հրաժարականը կհետևեր: Սահմանները քարտեզների վրա չեն անհետանում: Դրանք անհետանում են այն պահին, երբ պաշտոնյաները, կտրված իրականությունից, սկսում են ժխտել իրականությունը:
Սուրեն Պապիկյան, հանրությունը սպասում է», – գրել է Անանյանը։

Տարածքային «զիջումների» հարցը, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես սրացումը զսպելու և խաղաղություն ապահովելու քայլ, դառնում է ընտրարշավի հիմնական հարց և չի կարող լուծվել առանց Պաշտպանության նախարարության արձագանքի: Կլինե՞ն արդյոք ուղիղ կոչեր նախարար Պապիկյանի հրաժարականի վերաբերյալ:

Մասնակցեք արցախցիների աջակցության մասին հարցմանը

🔷Խնդրում ենք տրամադրել 5-7 րոպե ժամանակ՝ հարցումը լրացնելու համար ⤵
—————————————————–
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

ՀԲԸՄ-ն հրավիրում է արցախցի երեխաներին ու նրանց մայրիկներին հանգստյան օրերն անվճար անցկացնելու Ծաղկաձորի «Նաիրի» ճամբարում

ՀԲԸՄ-ն հրավիրում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին հանգստյան օրերն անցկացնելու Ծաղկաձորում գտնվող ՀԲԸՄ-ի անվճար «Նաիրի» ընտանեկան ճամբարում:
Ճամբարին կարող են մասնակցել 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 2013-2019 թթ. ծնված երեխաներն ու նրանց մայրիկները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան ճամբարներին:
Առաջարկում ենք հագեցած ճամբարային ծրագիր, հոգեբանական աջակցության թերապիաներ, երեքանգամյա սնունդ և, իհարկե, ուրախ ու հաճելի ժամանց:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտն այստեղ՝ https://bit.ly/NairiFamilyCamp:
Ուշադրություն. ազատ տեղերը լրանալուն պես դիմումների ընդունումը կդադարեցվի:
Պահանջվող փաստաթղթեր.
✅ ծնողի անձնագրի պատճե
✅ երեխաների ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճե
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ☎️ 055 683 173 հեռախոսահամարով կամ 📧 [email protected] էլ. հասցեով:
🗓 Ճամբարի օրեր. 👇
ապրիլի 17-19 -ը

Թուրքիան պատերազմի մեջ չի մտնի, մինչև գետը մեկի դիակը չի բերել

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կարող է տարածվել դեպի Թուրքիա, Պարսից ծոց, Ասիա, Հարավային Կովկաս և Եվրոպա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն Թուրքիան հրաժարվում է ռազմական գործողություններ սկսել մինչդեռ «գետը որևէ մեկի դիակը չի բերել»։ Թուրքիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Կիպրոսի օկուպացված հատվածում և դատապարտել է «Իրանի հարձակումը Նախիջևանի վրա», մինչդեռ, փորձագետների կարծիքով, զսպում է Ալիևի մուտքը պատերազմի մեջ, որը խրախուսվում է ԱՄՆ-ի կողմից։ Դրույքաչափերը չափազանց մեծ են․ այս կամ այն կողմի պարտության դեպքում Թուրքիան կարող է կամ տարածաշրջանի տիրակալը դարնալ, կամ կորցնել ամեն ինչ։ 

Էրդողանի խոսքով՝ «Իրանի հարձակումները տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, սխալ են»։ «Մեր անկեղծ նախազգուշացումներին չնայած, շարունակվում են ծայրահեղ սխալ և սադրիչ քայլերը, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունը մյուս կողմերի հետ», – հայտարարել է Էրդողանը։

«Ոչ ոք չպետք է ձեռնարկի քայլեր, որոնք կարող են խաթարել մեր հազարամյակների բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները կամ խորը վերքեր թողնել մեր ժողովրդի սրտերում և մտքերում։ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. մենք բացառիկ ջանքեր ենք գործադրում կրակի տարածումը և հետագա արյունահեղությունը կանխելու համար», – ասել է Թուրքիայի պետության ղեկավարը։

Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրությունը և Իրանը, մի քանի դինաստիաների տիրապետության տակ, 16-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբը ինը պատերազմ են մղել Կովկասի և Իրաքի վերահսկողության, ինչպես նաև Միջագետքով և Անդրկովկասով անցնող ռազմավարական և առևտրային ճանապարհների գրավման համար։

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Էրդողանի հետ զրույցում նշել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև անհամաձայնություն սերմանելու փորձերը, ինչպես նաև նրանց կից լրատվամիջոցների կողմից տարածված մեղադրանքները, թե իբր Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել բարեկամական և եղբայրական Թուրքիային։

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ հայտարարել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու իր պատրաստակամության մասին, եթե հարևան երկրների օդային տարածքը, ցամաքային տարածքը և ջրերը չօգտագործվեն Իրանի ժողովրդի դեմ հարձակումների համար։

Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի ավիաբազան գտնվում է Թուրքիայում, և շատ վերլուծաբաններ նշում են, որ Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներ է տեղադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան երբեք չի մտածել Իրանի հետ բախման մասին և հասկանում է այն դժվարին հանգամանքները, որոնցում գտնվում է երկիրը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցման ջանքերին։

Պեզեշքիանը պատասխանել է, որ Իրանը պատրաստ է ստեղծել համատեղ խումբ՝ «թշնամական երկրների և ռեժիմների կողմից Թուրքիայի դեմ Իրանի կողմից ենթադրյալ հրթիռային հարվածների մասին պնդումները հետաքննելու համար՝ կանխելու համար քարոզչության ազդեցությունը երկու բարեկամ և եղբայրական պետությունների միջև հարաբերությունների վրա»։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել զարգացումներին՝ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ համակարգված կերպով և կձեռնարկի լրացուցիչ միջոցներ իր անվտանգությունն ամրապնդելու համար։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի զանգվածային սպանությունների սիոնիստական ​​ցանցի թակարդը, որը փորձում է եղբորը եղբոր դեմ հանել»։

Մասնագետները նշում են, որ ԱՄՆ վարչակազմը խրախուսում է Թուրքիային մտնել պատերազմի մեջ։ Այն փաստը, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը համաձայնության է եկել Անկարայի հետ Հալքբանկի գործով, դրա «ապացույցն» է։ Նյու Յորքում կայացած լսումների ժամանակ դատավոր Ռիչարդ Բերմանը հայտարարել է, որ մարտի 9-ին Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել քրեական հետապնդումը հետաձգելու վերաբերյալ։

2019 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազությունը մեղադրանք առաջադրեց Halkbank-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: Մեղադրողների խոսքով՝ բանկը մասնակցել է մի սխեմայի, որի շրջանակներում Իրանի նավթային եկամուտները վերածվել են ոսկու, ապա՝ կանխիկի, որն օգտագործվել է Թեհրանի օգտին: Այդ միջոցները լվանալու համար, ըստ մեղադրանքի, տրամադրվել են կեղծ սննդամթերքի առևտրային փաստաթղթեր: Նաև ենթադրվում էր, որ մոտ 20 միլիարդ դոլար գաղտնի փոխանցվել է սահմանափակված միջոցների միջոցով:

Գործը “հետաձգվել է”, ըստ երուույթին՝ մինչև Թուրքիան “ճիշտ” քայլեր չանի։

Թրամփի հայտարարությունը հույսեր է ներշնչել Իրանում պատերազմի ավարտի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան նախկինում էր նախատեսված։ «Կարծում եմ՝ պատերազմն, ըստ էության, ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն օդուժ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS News-ին տված հեռախոսազրույցում երկուշաբթի՝ մարտի 9-ին։ Նա սակայն նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «բավարար չափով չեն հաղթել»։

Ավելի ուշ, Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Թրամփը մերժել է լրագրողի հարցը այն մասին, թե արդյոք Իրանում պատերազմը կավարտվի այս շաբաթ։ Միայն նշելով, որ դա տեղի կունենա «շատ շուտով», ամերիկացի առաջնորդը կոնկրետ ամսաթիվ չի նշել։ Նա ասել է, որ պատերազմի ամենամեծ վտանգն անցել է երեք օր առաջ։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ Հորմուզի նեղուցը, որը կարևոր նավագնացության խցանման կետ է, որի նկատմամբ Թեհրանը պնդում է լիակատար վերահսկողություն, ներկայումս բաց է, և նավագնացությունը թույլատրվում է։ Այնուամենայնիվ, Թրամփը հավելել է, որ քննարկում է նեղուցի ԱՄՆ-ի կողմից «վերահսկողությունը ստանձնելու» հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահանջել է, որ արաբական և եվրոպական երկրները, որոնք ցանկանում են, որ Թեհրանը ազատ անցում ապահովի Հորմուզի նեղուցով նավերի համար, վտարեն Իսրայելի և ԱՄՆ դեսպաններին։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է» Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակմամբ, որին նա անվանել է «խնդիրների ևս մեկ խմբաքանակ»։

Իրանում պատերազմի ավարտի մասին Թրամփի մեկնաբանություններից հետո, վերջին օրերին կտրուկ աճող նավթի գները նույն կտրուկ անկումն են ապրել։ Բրենտ նավթի գինը մարտի 9-ի երեկոյան իջավ մինչև 89.20 դոլար մեկ բարելի համար, մեկ օր առաջ ժամանակավորապես գերազանցելով 120 դոլարը։

Նավթի գները հետագայում իջեցնելու համար Թրամփը, ըստ Ֆլորիդայում լրագրողներին տված իր հայտարարության, մտադիր է առնվազն ժամանակավորապես վերացնել նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ «մինչև իրավիճակը կարգավորվի»։

Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում իր մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և լրագրողներին ասել, որ դա «դրական զրույց» է եղել։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մարտի 9-ի երեկոյան իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկներ է արել Իրանում հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։

Կան հաղորդագրություններ, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ պնդում են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածների դադարեցման վրա: Թրամփը, նշելով, որ կարող է, բայց չի ցանկանում, ամբողջությամբ խափանել Իրանի կողմից վերահսկվող բոլոր հաղորդակցությունները, ասել է, որ «որոշ երկրներ», որոնք ներկայումս օգտագործում են իրանական նեղուցները, պետք է շնորհակալ լինեն իրեն դրա համար։

Իրանի զինված ուժերը թույլ չեն տա «մեկ լիտր նավթ» տեղափոխել Հորմուզի նեղուցով՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողության պայմաններում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Սարդար Նաինին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մայամիում ունեցած ելույթին։

Նայնին հայտարարել է, որ «Իրանի ձեռքերն այժմ ազատ են պատերազմը ընդլայնելու համար»։ Նրա խոսքով՝ հենց իրանական կողմն է այժմ որոշում, թե երբ կավարտվի պատերազմը։

Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ նրան կոչ են արել մշակել ԱՄՆ-ն պատերազմից դուրս բերելու ծրագիր և ապացուցել, որ զինվորականները մեծ մասամբ հասել են իրենց նպատակներին՝ Թրամփի կողմից հակամարտությունը շարունակելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Թրամփը խոստովանեց, որ ինքը և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը տարբեր տեսակետներ ունեն Իրանին հարվածելու վերաբերյալ, բայց նրանց անհամաձայնությունները հիմնարար պառակտում չի համարել։

Թրամփը նաև հայտարարեց, որ «Իրանի հարևանները միացել են մեզ և սկսել են հարձակվել նրանց վրա, և իրականում բավականին հաջողությամբ»։

ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Թուրքիայի օդային տարածք մտած իրանական բալիստիկ հրթիռը

ՆԱՏՕ-ի ուժերը որսացել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռ, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ տարածքի վրա. նախարարությունը պարզաբանել է, որ ոչ ոք չի տուժել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, բայց նաև սպառնացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել ցանկացած սպառնալիքի դեպքում։

Փաշինյանը շնորհավորել է Խամենեիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:

Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։

Օդերևութաբանները հայերին հանգստացնում են Իրանից եկող թթվային անձրևների մասով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի վերլուծության և կանխատեսման հիման վրա պնդում է, որ Հայաստան թթվային անձրևի ներթափանցման սպառնալիք չկա։

Իրանը նախկինում զգուշացրել էր նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների պատճառով թթվային անձրևի հնարավոր վտանգի մասին։

Կենտրոնի տվյալներով՝ մարտի 7-ին և 8-ին մթնոլորտային տեղումների թթվային կազմի փոփոխություններ չեն գրանցվել։ Մինչև մարտի 11-ը նման փոփոխություններ չեն կանխատեսվում։

Կամ «Թրամփի ճանապարհը» անձրևը կարգելափակի, կամ էլ ռուս սահմանապահները։

Հոգեբանական պատերազմը շարունակվում է՝ Մեսիայից մինչև միջուկային ապոկալիպսիս

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռմբակոծությունների և հրթիռային հարձակումների հետ մեկտեղ, մոլեգնում է կատաղի տեղեկատվական և հոգեբանական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իրադարձությունների ամենաանհավանական տարբերակները՝ համաշխարհային հանրությանը գցելով հուսահատության և խուճապի մեջ։ Տարբերակները տատանվում են ամենադավադիր՝ կրոնական և ապոկալիպտիկ տեսություններից մինչև փաստերի ընտրողական ներկայացում։ Մարդիկ չգիտեն, թե ում հավատալ՝ ով է հաղթում այս պատերազմում, որոնք են դրա իրական նպատակները, և արդյոք այն իսկապես պետք է ավարտվի միջուկային ապոկալիպսիսով, որպեսզի «ոսկե միլիարդը» հետո դուրս գա բունկերներից և կառուցի նոր «աշխարհակարգ»։

Իրանը պնդում է, որ երկիրը կարողացել է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, պահպանել է կառավարումը և ներքին կայունությունը և պատրաստ է պայքարել առնվազն վեց ամիս։ Իրանը կոչ է արել Իսրայելի բնակչությանը լքել իրենց տները, քանի որ Իրանը ոչնչացրել է բոլոր ռադարները, որոնք իսրայելցիներին տեղեկացնում էին հրթիռային հարվածների մասին, ինչը նշանակում է, որ Իսրայելում այլևս անվտանգություն չկա։

Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ գրեթե ոչնչացրել են Իրանի պետական ​​համակարգը և ռազմական ներուժը՝ արդեն իսկ պատրաստվելով նշանակել «իրենց» Գերագույն այաթոլլահին և մասնատել Իրանը և ամբողջ Մերձավոր Արևելքը։

Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս Իրանի կողմից Չինաստանից գնված փչովի զենքերը, որոնք, ենթադրաբար, «ոչնչացրել են» Իսրայելը և Միացյալ Նահանգները։

Թրամփը՝ գլխավոր նյուզմեյքերը, ասում է, որ եթե նրանք չհարձակվեին Իրանի վրա, ապա Իրանն արդեն կոչնչացներ Իսրայելը, չնայած նախկինում պնդում էր, որ Իրանը նման կարողություն չունի։

Գրում են հակամարտության կրոնական դրդապատճառների մասին, որոնք, ենթադրաբար, բխում են Ապոկալիպսիսի, Մեսիայի գալստյան և Տաճարի կառուցման մասին աստվածաշնչյան պատմություններից։

Քրդերը, Նախիջևանը, Հորմուզի նեղուցը, արաբների պատերազմի մեջ մտնելը, Եվրոպայի մերժումը, Ռուսաստանի և Թուրքիայի լռությունը, նավթի գների աճը, թթվային անձրևը՝ ամեն օր բերում է հոգեբանական պատերազմի նոր պատմություն։ Սակայն այս ամենը ստվերվում է գլխավոր փաստարկի՝ միջուկային զենքի օգտագործման հնարավորությունով, որն արդեն անխուսափելի է համարվում։ Վերլուծաբանները նշում են, որ Իրանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե անկյունում հայտնվի։ Մյուսները պնդում են, որ Իսրայելը կօգտագործի այդ զենքն Իրանում։

Դժվար է տարբերակել փաստերը, երբ բոլոր կողմերից ներթափանցում է համաշխարհային հանրությանը շփոթեցնող տեղեկատվություն: Սակայն Հայաստանում պատուհանից դուրս նայելը բավարար է հասկանալու համար, թե ինչքան մոտ են մեզնից այդ իրադարձությունները և ինքան հավանական է մեր կյանքի վրա անխուսափելի ազդեցությունը՝ ոչ թե հոգեբանական պատերազմի, այլ իրական սպառնալիքների տեսքով: Բաքուն արդեն «կոչ» է արել Իրանին հրթիռներ արձակել Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա, որը Իրաքից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ ԱՄՆ դեսպանատունն է և գտնվում է Հայկական ատոմակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Նման կոչերը պատահական չեն արվում. տեղեկատվական պատերազմի համատեքստում ցանկացած ուժ կարող է սադրանք կազմակերպել Հայաստանում՝ այն վերածելով պատերազմի հիմնական ասպարեզի: