Հրապարակ․ Վենսին Արցախի մասին պատմելուց հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատում են պաշտոնից

Հրապարակը գրում է․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Նա դիմում է գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել, և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը:

Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ փետրվարի 10-ին Ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ նրան ուղեկցել է Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:

Գզոյանն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել նաեւ Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Թերթի տեղեկություննեևով, տնօրենին ազատելու բուն առիթը Արցախի թեմայի արծարծումն ու Վենսին Արցախի մասին գրքեր նվիրելն է եղել․ “Արցախը ջնջել փորձող իշխանությունը փրփրել է տնօրենի այս քայլից, որը դիտել են իրենց քաղաքականությանը հակադրվելու փորձ”:

Հիշեցնենք, որ Վենսի այցը Ծիծեռնակաբերդ տհաճ պատմությունով ավարտես․ սկզնից նրա սոցիալական ցանցի հաշվում հայտնվել է “ցեղասպանություն” բառը, հետո անհետացել։

Երևանում մարտի 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 8-9-ն սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Թրամփը հայտարարեց Իրանին այսօր խոշոր հարված հասցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանը Մերձավոր Արևելքում դարձել է «պարտվող» և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, մինչև չհանձնվի կամ լիակատար փլուզում չապրի։

«Նրանք (Իրանը – խմբ.) ձգտեցին գրավել Մերձավոր Արևելքը և կառավարել այն։ Սա հազարամյակների ընթացքում առաջին անգամն է, որ Իրանը պարտվում է իր հարևան Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասացին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես պատասխանեցի. «Խնդրեմ»։ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի բռնակալը» չէ, այլ «Մերձավոր Արևելքի պարտվողն» է և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, մինչև չհանձնվի կամ, ավելի հավանական է, լիակատար փլուզում չապրի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱԱԾ շենքի հրկիզման փորձը որակվել է որպես ահաբեկչություն

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության համար։

Նախորդ օրը տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել ԱԱԾ շենքի վրա և անմիջապես ձերբակալվել։

Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ հարուցվել է քրեական գործ՝ «գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ այլ միջոցներով» (ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված), «խուլիգանության» (ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդված) և «ահաբեկչության» (ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդված) հատկանիշներով։

Տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք տղամարդը գործել է մենակ և ինչ դրդապատճառներով է կատարել ահաբեկչական ակտը։

Փաշինյանը կորցրեց ինքնտիրապետությունը

Մարալիկում բնակիչների հետ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց գոռգոռալ քաղաքացիների վրա։

Ինչպես հայտնում է news.am-ը, Ձորակապի բնակիչներն այսօր Նիկոլ Փաշինյանին դիմեցին իրենց գյուղի մանկապարտեզի համար։

«Սարքում են 3 կիլոմետր հեռավորության վրա, ո՞նց տանենք բերենք»,– ասացին բնակիչները։

«Լավն էն էր, որ 30 տարի ոչ սարքել են, ոչ մի բան էլ չեն արել, այ ճիշտ են արել, մեր էշ խելքն ասա, որ բերել սարքելե ենք էսքան։ Առավոտից իրիկուն բամբասանք ա, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչը գիտեք, բայց չգիտեք, որ ձեր բակում ծրագիր է արված, մրցույթ է արված, շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում, այդ ո՞նց է, որ չգիտեք։ Գնացեք իմ Դուբայի տները քննարկեք»,– ասաց Փաշինյանը ու հեռացավ՝ չթողնելով բնակիչներին հակադարձել։

Նշենք, որ Մարալիկում շուրջ 1 ժամ պտտվելու ընթացքում Փաշինյանը բարկությունը չէր անցնում, նա պարբերաբար «հիշում» էր այդ քաղաքացիների բողոքի մասին։

Իրանի փլուզման սպառնալիքը. Արդյո՞ք Ալիևը վաբանկ կգնա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է Իրանի հնարավոր փլուզման մասին: Մարտի 6-ին Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում Գերմանիայի վարչապետը խոսել է Եվրոպայի համար «հեռահար հետևանքների» մասին, «ներառյալ անվտանգության, էներգամատակարարման և միգրացիայի համար»:

«Երկարաձգման, հետագա հետևանքների և ռազմական գործողությունների ընդլայնման հետ մեկտեղ մենք տեսնում ենք աճող ռիսկեր», – ընդգծեց նա: «Այս ռիսկերը վերաբերում են Իսրայելի և ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությանը: Բայց դրանք նաև վերաբերում են Իրանի պետականությանը և տարածքային ամբողջականությանը», – ասաց Մերցը: «Այս պատերազմը երկար ժամանակով երկարաձգելը մեր շահերից չի բխում», – ընդգծեց կանցլերը:

Երբ խոսում են Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին, հիմնականում նկատի ունեն իրանական Ադրբեջանը, որտեղ ապրում են մեծ թվով շի թուրքեր: Ադրբեջանցիների գործոնը մեկ անգամ չէ, որ օգտագործվել է Իրանի դեմ: 1918 թվականին Թուրքիան ներխուժեց Իրան և նրա հյուսիսում ստեղծեց Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը: 1941 թվականին, ԽՍՀՄ-ի վրա նացիստական ​​Գերմանիայի հարձակումից հետո, խորհրդային և բրիտանական զորքերը ներխուժեցին Իրան և դուրս բերվեցին միայն 1946 թվականին՝ ՄԱԿ-ի որոշումով: Իրանական ճանապարհներն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ օգտագործվում էին ամերիկյան «Լենդ-Լիզ»-ը Խորհրդային Միություն հասցնելու համար։ Մոսկվան հույս ուներ Իրանի Ադրբեջանը միացնել 1918 թվականին ստեղծված Խորհրդային Ադրբեջանին: Դրանից ելնելով 1945 թվականի դեկտեմբերին Իրանում ստեղծվեցին Ադրբեջանի և Քրդստանի ժողովրդական հանրապետություններ, որոնք հետագայում լուծարվեցին:

2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումից հետո Իսրայելի վարչապետը կոչ արեց Իրանի ժողովրդին, այդ թվում՝ ադրբեջանցիներին, տապալել կառավարությունը և ձեռք բերել «ազատություն»։ Իրանի թուրքերը չլսեցին այս կոչը, հատկապես որ Ալի Խամենեին և շատ իրանցի պաշտոնյաներ ադրբեջանական ծագում ունեն։ Ինչի՞ն է նրանց պետք ինքնավարություն կամ անջատում, եթե նրանք կարող են կառավարել ամբողջ Իրանը։

Այնուամենայնիվ, Իսրայելը գնահատում է, որ Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից և ենթադրյալ ահաբեկչական հարձակումները կանխելու պնդումներից հետո Ադրբեջանը կմիանա Իրանի վրա հարվածներին, ըստ իսրայելական Kan հեռուստաալիքի։

Ալիևը կարող է գնալ վաբանկ և ներխուժել Իրան, բայց միայն այն դեպքում, եթե ունենա 100% երաշխիքներ։ Իրանը, որը ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» 2020-2023 թվականների Արցախյան պատերազմից հետո, ստիպված կլինի դժվար որոշումներ կայացնել։

Բաքուն «հակաահաբեկչական գործողությո՞ւն» է նախապատրաստում Իրանում

Ադրբեջանի Պետական ​​Անվտանգության Ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է Բաքվում պատրաստվող «ահաբեկչական հարձակումների շարքի» կանխարգելման մասին: Ահաբեկչական հարձակման նախապատրաստման բացահայտումը ուղիղ ճանապարհ է դեպի «հակաահաբեկչական գործողություն»:

Գործակալության հայտարարության համաձայն՝ համապարփակ հակահետախուզական միջոցառումների արդյունքում խափանվել են Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ենթադրաբար նախապատրաստվող «ահաբեկչական սադրանքները» և «հետախուզական տվյալների հավաքագրումը»:

Ենթադրյալ թիրախների թվում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեաների համայնքի առաջնորդներից մեկը և Աշքենազի սինագոգը:

Քննության շրջանակներում ձերբակալվել են Ադրբեջանի ութ քաղաքացիներ՝ ԻՀՊԿ-ին օգնելու և «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների» նախապատրաստմանը մասնակցելու կասկածանքով:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանից անօդաչու թռչող սարքերի հարձակումներ է տեղի ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ: Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է ձեռնարկել «պատասխան միջոցներ Իրանի դեմ»: Սակայն Իրանը հերքել է Նախիջևանի վրա հարձակմանը մասնակցությունը՝ այն անվանելով իսրայելական սադրանք:

Բաքուն ակնհայտորեն հող է նախապատրաստում պատերազմ մտնելու համար։

Անձը փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ կա ձերբակալված

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է անձը փորձում հրկիզել ԱԱԾ շենքը։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Նավթն արդեն 90 դոլար է

Բրենտ նավթի գինը գերազանցեց 90 դոլարը մեկ բարելի համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին կապիտուլյացիայի պահանջից հետո։
NBC-ի տվյալներով՝ համաշխարհային շուկաներում մտահոգություններ են աճել, որ հակամարտությունը կարող է ձգձգվել՝ հնարավոր է՝ խաթարելով նավթի համաշխարհային մատակարարումները։

Երբեք չպետք է կորցնել համարձակությունը որևէ գործ սկսելու համար

Ռիմա Պետրոսյանը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից է։ Որդու՝ Դանիելի հետ ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ Զբաղվում էր ֆլորիստիկայով, Ստեփանակերտում ուներ ծաղկի իր խանութը։ Արցախից տեղահանավելուց հետո բնակություն է հաստատել Մասիս քաղաքում։

Ռիման որոշել է շարունակել իր գործունեությունը և Մասիսում զբաղվում է իր սիրած գործով։

-Արցախից տեղահանվելուց հետո, ինչպես բոլորը, ես ևս շատ վատ կացության մեջ էի։ Քանի որ որդուս խնամքն իմ ուսերին է, պետք է ինչ որ քայլեր ձեռնարկեի։ Ընկերուհուս հետ ծաղկի խանութ բացեցինք ու սկսեցինք միասին աշխատել։ Որոշ ժամանակ հետո որդուս հետ մեկնեցինք Գերմանիա՝ այնտեղ ապրելու  համար։ Մնացինք շուրջ մեկ տարի, սակայն չկարողացանք հարմարվել ու վերադարձանք։

Մոտ երեք ամիս է, ինչ Մասիս քաղաքում վերաբացել եմ ծաղկի խանութը՝ վարձակալելով տարածքը։ Քանի որ այստեղ տեղահանված արցախցիները մեծաքանակ են, հիմնական հաճախորդներս հենց նրանք են։ Կարելի է ասել, որ իմ ծաղկի խանութը նաև հավաքատեղի է մեր հայրենակիցների համար։

Այցելուները, երբ գալիս են ծաղկի սրահ, մինչև ընտրում են ծաղիկները, հասցնում են ծանոթանալ իրար հետ, զրուցել, խոսել ապագա ծրագրերի մասին։ Իմ սրահում միշտ արցախյան կոլորիտ է։ Մեր բարբառը ոգեշնչում է մեզ, տանում հիշողությունների գիրկը։

Աշխատում եմ այնպես անել, որ այցելուները գոհ լինեն իմ սպասարկումից։ Միշտ էլ սիրել եմ այդ աշխատանքը և այն կատարել եմ մեծ սիրով։ Ամեն մի փունջ հավաքելիս մտքով սլանում եմ Ստեփանակերտ, հիշում, թե ինչպիսի եռանդով ու լավատեսությամբ էինք աշխատում։ Այստեղ ևս աշխատում եմ հավատարիմ մնալ իմ էությանը։ Ծաղիկների հետ երբեմն զրուցում եմ, ստանում դրական էներգիա։ Բնության տված այս հրաշքներին նայելիս անգամ դեմքդ ժպիտով է պարուրվում։ Անկախ ամեն ինչից աշխատում եմ բարձր տրամադրությամբ հավաքել ծաղկային կոմպոզիցիաները, ծաղկեփնջերը, մատուցել նորովի։ Դա մեծ նշանակություն ունի, այլապես ինչ-որ բան այնպես չի ստացվի։ Իմ մոտ ծաղիկները միշտ թարմ են, գները՝ մատչելի։

Արցախից տեղահանված միայնակ մայրը ասում է, որ բնակապահովման ծրագրից հավանաբար չի կարողանա օգտվել, որովհետև 2 հոգու համար նախատեսվող գումարով հաստատ չի կարող բնակարան ձեռք բերել։ Հիփոթեքային վարկ նույնպես չի կարող վերցնել, քանի որ բիզնեսն սկսելու համար արդեն բանկից վարկ է վերցրել, որը դեռևս մարված չէ։

Ռիման միաժամանակ լավատեսությամբ է լցված

-Միշտ էլ լավատես եմ եղել։ Դժվարությունները մարդու համար են, և մարդ միշտ ուժ կգտնի դրանք հաղթահարելու համար, եթե, իհարկե, իր առջև նպատակ դնի։ Իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չվհատվել, քայլել առաջ։ Երբեք չպետք է կորցնել համարձակությունը որևէ գործ սկսելու համար։ Հավատացե՛ք, ոչ մի բան հեշտությամբ չի տրվում, սակայն անհնարին ոչինչ չկա։

Կարինե Բախշիյան

Պարզվում է ապագա քվեարկության համաչափությունը

Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։

Երկրորդ տեղում է «Տաշիր» գրուպի սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակիցներին միավորող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ նրանց օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 9 տոկոսը։

Երրորդ տեղի համար պայքարում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս ուժերի օգտին փետրվարի սկզբի դրությամբ պատրաստ էր քվեարկել հայաստանցի ընտրողների երեքական տոկոս։

Հետազոտության մասնակիցների 30 տոկոսը կամ չի որոշել դեռ, թե ում օգտին է քվեարկելու, կամ էլ դժվարացել է պատասխանել։ Ընդհանուր առմամբ, սակայն, հարցվածների 68 տոկոսը պնդել է՝ հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս։

Անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 20 տոկոս է։ Փաշինյանին, ի դեպ, ամենաքիչը վստահում են երիտասարդ ընտրողները՝ ընդամենը յոթ տոկոսը։ Երկրորդ տեղում է միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Նրան վստահում է հայաստանցիների 10 տոկոսը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է ընտրողների 5, Գագիկ Ծառուկյանին՝ 4 տոկոսը։

Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 61 տոկոսը՝ 2025 թվականի հունիսին արձանագրված 58 տոկոսի համեմատ։

Հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP նախագծի կյանքի կոչմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Նախագծին միանշանակորեն կողմ է հարցվածների 24, մասամբ՝ 20 տոկոսը։

Մինչ ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրանը, Իսրայելը «ազատագրում» է Լիբանանը

«Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորում է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները Բեյրութի Դահիա թաղամասում», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ: Ավելի վաղ իսրայելական զինվորականները կոչ էին արել լիբանանցի քաղաքացիներին տարհանվել։

Նման տարհանման հրամանները կարող են խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը։

Նա նշել է, որ «բնակչության զանգվածային, ընդհանուր տեղահանման հրամանները», երբ խոսքը հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց մասին է, «լուրջ հարցեր են առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից»։

Լիբանանը փոքր երկիր է՝ մի փոքր ավելի քան 10,000 քառակուսի կիլոմետր տարածքով, 5 միլիոն բնակչությամբ և հին պատմությամբ, որը սկիզբ է առնում փյունիկյան թագավորությունից: Չնայած փյունիկյան լեզուն չի պահպանվել լիբանանյան առօրյա կյանքում, մարոնիտ քրիստոնյաները իրենց համարում են փյունիկացիների ժառանգներ։

Լիբանանը խաչակրաց արշավանքների «ցանցային» թագավորության մաս էր կազմում, զինյալ քրիստոնյաների իշխանության, միևնույն ժամանակ՝ ֆինանսների և խոշոր գործարքների կենտրոն էր։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական մանդատը տարածվեց ժամանակակից Լիբանանի, Սիրիայի և ներկայիս թուրքական Հաթայ նահանգի տարածքի վրա, որը 1939 թվականի հանրաքվեից հետո զիջվեց Թուրքիային։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված Սայքս-Պիկոյի համաձայնագրի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ստացավ Միջագետքի (ներկայիս Իրաք, Հորդանան և Պաղեստին) մանդատը։

Առաջին համաշխարհային պատերազմից և Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանում ապրում էր մոտավորապես 200,000 հայ։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության նստավայրը գտնվում է Լիբանանում։

1943 թվականին, Լիբանանի Ֆրանսիայից անկախացման ընթացքում, մշակվեց կառավարման համակարգ. երկրի նախագահը պետք է լիներ մարոնիտ քրիստոնյա, վարչապետը՝ սուննի մուսուլման, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա մուսուլման։

Օրենսդիր իշխանությունը ներկայացված է Ներկայացուցիչների պալատով, որը բաղկացած է 128 անդամից՝ 64 մուսուլման (27 սուննի, 27 շիա, 8 դրուզ և 2 ալավի) և 64 քրիստոնյա (32 մարոնիտ, 20 հայ առաքելական, 2 հայ կաթոլիկ, 7 ուղղափառ, 1 հույն կաթոլիկ (մելքիթ), 1 բողոքական և 1 այլ անդամ՝ ըստ հայեցողության):

Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգ չի կարող հաստատվել առանց Սայքս-Պիկոյի և այլ համաձայնագրերի չեղարկման, ինչը նշանակում է Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների սահմանների վերագծում: Սակայն, դատելով Իսրայելի գործողություններից, տարածաշրջանում նոր աշխարհակարգը նախատեսված է ոչ թե Օսմանյան կայսրություն վերադառնալով, այլ Իսրայելի տարածքը ընդլայնելով՝ Եփրատից մինչև Նեղոս: