Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։

Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձին շրջայց։

Համատեղ ցուցադրությանը ներկայացվել են Մատենադարանում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում։

Ցուցադրության համադրողն է Իվեթ Թաջարյանը։ Այն կգործի մինչև 2026թ․-ի հունիսի 21-ը։

Պակիստանը հայտարարել է Իրանի հետ «առաջիկա օրերին» բանակցություններ սկսելու մասին

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում միջնորդող չորս երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Պակիստանում: Հանդիպումից հետո Իսլամաբադը վերահաստատեց իր պատրաստակամությունը հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ և հայտարարեց, որ նման բանակցություններ կարող են տեղի ունենալ «առաջիկա օրերին»: Այս հայտարարությունը հնչեց Իրանում ցամաքային գործողության սպասման և Թեհրանի կողմից բազմիցս հնչող հայտարարությունների ֆոնին, որ բանակցություններ չեն ընթանում, և որ Իրանը չի մասնակցում դրանց նախապատրաստմանը։

Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները անցյալ շաբաթավերջին հավաքվեցին Իսլամաբադում՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Հանդիպման առաջին օրվանից հետո Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ «առաջիկա օրերին»։

Ամերիկյան համալսարանում դասերն առցանց կլինեն Իրանի պատճառով

Հայաստանի ամերիկյան համալսարանում անվտանգության նկատառումներով դասերն այսօր կանցկացվեն առցանց։ Այս մասին ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ խնդիրը Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։
«Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Իրանը խոցել է Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ «թռչող ռադարը»

Ամերիկյան Boeing E-3 Sentry վաղ նախազգուշացման և հրամանատարական (AWACS) ինքնաթիռը, կարծես, լուրջ վնասվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ արքայազն Սուլթանի ավիաբազայի վրա Իրանի հարձակման ժամանակ: Վնասված ինքնաթիռի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերի օգտատերերի և Իրանի պետական ​​​​հեռարձակողի՝ IRIB-ի կողմից: Կիրակի՝ մարտի 29-ին, բրիտանական BBC լրատվամիջոցները և AFP լրատվական գործակալությունը հայտնել են, որ ստուգել են լուսանկարները: Լուսանկարներից դատելով՝ ինքնաթիռը, կարծես, կիսով չափ կոտրվել է։

Եթե ​​ինքնաթիռն իսկապես դուրս գա օգտագործումից, դա լուրջ հարված կլինի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական ուժերին, ասում են փորձագետները: E-3 Sentry «թռչող ռադարը» կարող է հայտնաբերել ինքնաթիռներ, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից, ինչը թույլ է տալիս համակարգել օդային գործողությունները Իրանի վրայով: Այս վերջին սերնդի հետախուզական ինքնաթիռի արժեքը գնահատվում է առնվազն 400-500 միլիոն դոլար: Ոչ մի E-3 Sentry երբեք չի կորցվել մարտական ​​​​գործողություններում: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեն 16 նման ինքնաթիռ, որոնցից վեցը, ըստ Air & Space Forces Magazine-ի, տեղակայվել են Պարսից ծոցում։

Մարտի 28-ին Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ քաղաքի մոտակայքում գտնվող Արքայազն Սուլթանի ավիաբազայի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ հարված է տեղի ունեցել: Տասներկու ամերիկացի զինծառայող վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Հաղորդվում է, որ առնվազն երկու Boeing KC-135 տանկեր նույնպես զգալիորեն վնասվել են:

Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,–գրել է նա X–ի իր միկրոբլոգում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Բելառուսին

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Բելառուսին ընկերական հանդիպմանը, հաղորդում է Ազատությունը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախքան խաղի մեկնարկը հավաքականի երկրպագուների ՖԱՖ ու «Ռեդ Իգլս» շարժումները բողոքի ակցիա իրականացրին՝ պարզելով «Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» գրությամբ պաստառ:

Ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին: Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։

Ուրիշնրի այս նամակները կարելի է և պետք է կարդալ

Ասում են՝ մարդիկ սիրում են կարդալ այլոց նամակագրությունը, սակայն դա սիրուն բան չէ։ Բայց ահա այս նամակագրությունը հայ և ֆրանսիացի գրողներ Հերմինե Ավագյանի և Ուլիս Մանեսի միջև հաստատ արժե կարդալ։ Սիրուն, շա՜տ սիրուն է ստացվել։
____
«Ես գրեցի իմ հայրենի Արցախի մասին այն, ինչ կարող էի գրել։ Ես չօգտվեցի պատմագիտական գրքերից, չհամոզեցի քեզ ոչ մի հարցում, պարզապես թերթեցի մի գիրք, որ սրտիս մեջ է։ Չգիտեմ, թե որքանով ունկնդիր եղար այդ գրքին, կամ հետաքրքի՞ր էր կարդալ։ Դա մի փոքրիկ պատմություն էր մի փոքրիկ երկրի մասին, որն աշխարհի քարտեզի վրա չկա։ Գիտեմ, դժվար էր հավատալ այդ երկրի գոյությանը, բայց ես այնտեղից եմ գալիս, եթե ապացույցներ ես ուզում, ուրիշ ապացույց չունեմ, ես եմ՝ իմ ներսի քարտեզով․․․» Hermine Avagyan
«Ես ընկալում եմ Արցախի ամբողջ հմայքը և ճանաչում եմ նրա դժբախտությունը։ Ես գիտեմ, որ նրա գեղեցկությունը վեհ է, ողբերգությունները՝ շատ։ Գիտեմ, որ նրա հույսերը փխրուն են, բայց անկոտրում։ Գիտեմ՝ նա փոքր է, բայց անսահման։ Եվ վերջապես գիտեմ՝ նա չի մահանա, քանի դեռ մենք խոսում ենք նրա մասին, քանի դեռ հիշում ենք նրան»։ Ulysse Manhes

Իրանը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանին

Իսրայելի հարավում գտնվող Նեոտ Հովավի խոշոր արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանը հրդեհ է բռնկվել իրանական հրթիռային հարվածից հետո, հաղորդում է Ynetnews-ը՝ հղում անելով իշխանություններին։

Աշխատողներն ու անձնակազմը տարհանվել են։ Մասնագիտացված վտանգավոր նյութերի մոնիթորինգի խմբերը և  ստորաբաժանումները գնահատում են արդյունաբերական գոտում վտանգավոր նյութերի արտահոսքի ռիսկը։ Շտապօգնության բժշկական անձնակազմը հայտնել է, որ մեկ մարդ թեթև վիրավորվել է։

Արդյունաբերական գոտու մոտ գտնվող աշխատողները ստիպված են եղել փակել իրենց բիզնեսները՝ վտանգավոր նյութերի արտահոսքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը հարվածել է երկրի հարավում գտնվող իսրայելական ռազմական գործարանին։ Այս հարվածը Իրանի գործարանների և արդյունաբերությունների վրա հարձակումների վերաբերյալ նախազգուշացում է։

Թրամփի դեմ բողոքի ցույցերը տեղի են ունենում «Ո՝չ թագավորներին» կարգախոսով

Թրամփի վարչակազմի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում՝ «Ոչ թագավորներին» բողոքի ակցիայի շրջանակներում: Սա նմանատիպ երրորդ բողոքի ցույցն է, նախորդներին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։

Կազմակերպիչները նշում են, որ բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմի, դաշնային ներգաղթի վերահսկողության ուժեղացման դեմ և կենսամակարդակի բարձրացման համար։

«Թրամփը ցանկանում է մեզ կառավարել որպես բռնակալ: Բայց սա Ամերիկա է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե ինքնահռչակ թագավորներին կամ նրանց միլիարդատեր ընկերներին», – հայտարարել են կազմակերպիչները։

Շաբաթ օրը ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։

Քննադատները զգուշացնում են, որ Թրամփի վարչակազմի որոշ գործողություններ հակասահմանադրական են և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ժողովրդավարության համար։

Մարմնամարզիկ Աննան Ստավրոպոլից. Ես անպայման կվերադառնամ Հայաստան

Վերջերս Երևանում անցկացվեց էսթետիկ գիմնաստիկայի միջազգային մրցումներ։ Մասնակցեցին 18 երկրների 1800 երիտասարդ մարմնամարզիկներ։ Ռուսաստանի Ստավրոպոլի «Դաիս Դելիա» թիմը զբաղեցրեց երրորդ տեղը։ Թիմում էր նաև մեր հայրենակցուհի Աննա Սարգիսյանը։

Աննայի հայրը արցախյան արմատներ ունի։ Նա ծնվել է Բաքվում։ Բաքվի ջարդերի գագաթնակետին՝ 1989 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա մանկությունը սերտորեն կապված է Մարտունու շրջանի Ճարտար գյուղի հետ, որտեղից են նրա տատիկն ու պապիկը։ Նա ամառային արձակուրդներն անցկացրել է այնտեղ և հիշել է ողջ կյանքում։

Աննան ինքը ծնվել է Ստավրոպոլում։

«Ես վաղ մանկուց զբաղվում եմ էսթետիկ գիմնաստիկայով։ Բազմաթիվ մրցանակներ եմ շահել Ռուսաստանի տարածաշրջանային և դաշնային մրցումներում։ Սա իմ առաջին անգամն է, որ մասնակցում եմ միջազգային մրցույթի, և ինձ համար պատիվ է, որ այն տեղի է ունենում իմ նախնիների հայրենիքում, որի մասին բազմիցս լսել եմ ծնողներիցս։ Հայաստանը տպավորել է իր բնությամբ և ճարտարապետությամբ՝ վեհաշուք եկեղեցիներով և այլ տեսարժան վայրերով, և ես անպայման կվերադառնամ այստեղ։ Իմ գլխավոր նպատակը միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցնելն է, և ես ձգտում եմ դրան հասնել։ Կցանկանայի, որ շուտով խաղաղություն տիրի երկրի վրա, և բոլորը ապրեն ներդաշնակության մեջ», – Step1.am-ին ասաց 11-ամյա Անյան։

Գերմանիան միջազգային իրավունքի և Հոլոքոստի բարդույթի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմում օգնություն չցուցաբերելու համար։

«Մենք միշտ կլինեինք նրանց կողքին, բայց հիմա, դատելով նրանց գործողություններից, չեմ կարծում, որ պետք է նրանց մոտ լինենք, այնպես չէ՞», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին։ Նա մասնավորապես քննադատել է Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք մերժել են ԱՄՆ-ի կողմից իրենց ռազմաբազաների օգտագործումը, ապա հիշատակել է Գերմանիային։ «Գերմանիայի կանցլերը, նրանք բոլորը իմ ընկերներն են, Ֆրիդրիխը՝ Գերմանիայի կանցլերը, ասել է. «Սա մեր պատերազմը չէ», – ափսոսանքով նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ այդ դեպքում, իր կարծիքով, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ևս չպետք է համարվի ԱՄՆ պատերազմ։

Միևնույն ժամանակ, Գերմանիայում տեղի է ունենում իսկական գաղափարախոսական հեղափոխություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային իրավական համակարգը կառուցված է Հոլոկոստի համար Գերմանիայի մեղքի, Իսրայելի հատուկ դերի և, միևնույն ժամանակ, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների անվիճելի հարգանքի վրա։ Երկար ժամանակ, չնայած Մերձավոր Արևելքում տեղի ունեցած բազմաթիվ պատերազմներին, արևմտյան երկրները, մասնավորապես Գերմանիան և Միացյալ Նահանգները, շարունակում էին պաշտպանել Իսրայելին և, միևնույն ժամանակ, միջազգային իրավունքին աջակցելու կոշտ դիրքորոշումը՝ Իսրայելը անվանելով Մերձավոր Արևելքում ժողովրդավարության ամրոց։

Այժմ Գերմանիան վերագնահատման պահի առաջ է կանգնած. կամ նրանք աջակցում են միջազգային իրավունքին, կամ Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմին: Գործող միջազգային իրավունքի ճակատագիրը մեծապես կախված կլինի Գերմանիայի ընտրությունից։

Կանցլեր Մերցը կարծում է, որ այն, ինչ Թրամփն այժմ անում է Իրանում, խաղաղ լուծման հասնելու փորձ չէ, այլ «անորոշ արդյունքով էսկալացիա»։

«Դիլեման դրանում է, որ միջուկային հնարավորությունները ընդլայնող և սեփական ժողովրդին դաժանորեն ճնշող ռեժիմի դեմ միջազգային իրավունքի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները ակնհայտորեն արդյունք չեն տալիս», – ասել է Մերցը։

Հատկանշական է, որ Վենեսուելայի և Իրանի դեպքերում Գերմանիայի կանցլերը փաստացի կասկածի տակ է դրել միջազգային իրավունքի պարտադիր պահպանումը, մինչդեռ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նա կտրուկ և անվերապահորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից դրա խախտումը։

Արևմտյան փորձագետների կարծիքով, խոշոր երկրները այլևս իրենց պարտավորված չեն համարում պաշտպանել միջազգային իրավունքը: Սա, բացի Ռուսաստանից և Չինաստանից, ավելի ու ավելի է վերաբերում նաև Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Իսրաելին: Մասնագետները նշում են, որ մյուս երկրները, ընդհակառակը, պետք է չափազանց շահագրգռված լինեն միջազգային իրավունքին հենվելով և համատեղ պայքարելով դրա պաշտպանության համար։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, չնայած չի ցանկանում մասնակցել Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ի կողմից, դեռևս անպատասխան է թողնում միջազգային իրավունքի խախտման հարցը: Սակայն Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շատ ավելի հստակ է արտահայտվել: Արտաքին գործերի նախարարությունում կայացած միջոցառման ժամանակ Շտայնմայերը հայտարարեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը «ճակատագրական քաղաքական սխալ» էր։

Նա կոչ արեց դաշնային կառավարությանը հստակ դիրքորոշում ընդունել. «Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի լինի, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք խախտում: Միջազգային իրավունքը հին ձեռնոց չէ, որը մենք պետք է հանենք և դեն նետենք միայն այն պատճառով, որ ուրիշներն են դա անում։ Ընդհակառակը, դա կենսականորեն կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր խոշոր տերություններ չեն»։

Գերմանիայի հրեական կազմակերպությունները կտրականապես դեմ արտահայտվեցին Շտայնմայերի հայտարարություններին, սակայն նրանց ձայնը այլևս այնքան ազդեցիկ չէ, որքան նախկինում էր։

Ինչպես 120,000 արցախցիներ խափանեցին համաշխարհային դավադրությունը

Արցախի լիակատար օկուպացիայից և հայաթափումից երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարությունը դեռևս մեղադրում է արցախցիներին իրենց տները լքելու, չմեռնելու մեջ՝ խափանելով կատարյալ կազմակերպված «համաշխարհային դավադրությունը»։

Չէ որ բոլորը մեծ ջանք թափեցին, կատարեցին իրենց բաժինը. ադրբեջանցիներն ու ռուսները ինը ամիս շրջափակման մեջ պահեցին Արցախի ժողովրդին, իսկ սեպտեմբերի 19-ին հարձակվեցին ամբողջ պարագծով՝ արտաքսելով գյուղական բնակչության մեծ մասին, սպանելով երեխաներին և տարեցներին, ի վերջո, քշելով Արցախի գրեթե ամբողջ բնակչությանը Ստեփանակերտ։ Հայաստանն իր հերթին հրաժարվեց բացել Բերձորի միջանցքը՝ հույս ունենալով, որ ռուսներն ու ադրբեջանցիները կկարողանան «համոզել» արցախցիների մի մասին մնալ և դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, կռված տղամարդկանց ենթարկելով «ֆիլտրացիայի», իսկ ցանկացողներին թույլ կտան հեռանալ։

Եթե ​​մի քանի հազար արցախցիներ մնային և ընդունեին Ադրբեջանի քաղաքացիություն, բոլորը երջանիկ կլինեին. ռուս խաղաղապահները կգտնեին Ղարաբաղում մնալու պատճառ, Ալիևին չէին մեղադրի էթնիկ զտումների մեջ, այլ մեդալ կշնորհեին «արցախցիներին նենգ անջատողականներից ազատագրելու» համար, իսկ Փաշինյանը ստիպված չէր լինի միջոցներ հատկացնել արցախցիների սոցիալական պաշտպանության համար, քանի որ նրանք «կարող էին մնալ, բայց կամավոր հեռացել էին»։

Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն արցախցիները որոշեցին ամեն ինչ փչացնել և խուսափել ցեղասպանությունից։

Նիկոլ Փաշինյանը սկզբից էլ չէր կարողանում թաքցնել հիասթափությունը, և հիմա պնդում է, որ էթնիկ զտում չի եղել. Ալիևն ու Պուտինը մեղավոր չեն. մարդիկ պարզապես փախել են, որովհետև չեն ցանկացել կռվել։

Բահց չէ որ ես ամեն ինչ արել եմ, որ դուք այնտեղ մնաք, ասաց Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականի պատերազմից հետո միլիարդավոր դրամներ է ուղղորդել Արցախ, որոնք հիմնականում օգտագործվել են Իվանյանում բարձրահարկ շենքերի կառուցման համար։ Այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով Հայաստանը նույնիսկ մի քանի միլիարդ դրամ է հատկացրել Պատարա գետի վրա մեծ ջրամբարի կառուցման համար, չնայած դրա կարիքը չկար։ Իրականում, նոր տների կարիք էլ չկար, քանի Արցախում «խաղաղությունը» կախված էր բարակ թելից։

Այս միլիարդները հայտնվեցին Արցախում՝ հենց դավադրության հույսով, որ մարդիկ կմնան այնտեղ ապրելու Ալիևի դրոշի ներքո, և Արցախի հարցն այդպիսով “կլուծվի”, օրինակ ծառայելով մնացած հակամարտությունների համար։

Դավադրությունը սակայն ձախողվեց, և Ալիևը հավերժ կմեղադրվի էթնիկ զտումների և երեխաների սպանության մեջ։ Ռուսաստանը նահանջեց բաղձալի Ղարաբաղից, իսկ Փաշինյանը ստիպված էր ընդունել 120,000 ՀՀ “չուժոյ” քաղաքացիների, որոնք պետք է ինչ-որ կերպ «ինտեգրվեին»։ Բայց ամենակարևորը՝ միջազգային հանրությունը ստացավ կրկին չլուծված Արցախյան հարց, որը, ինչպես շատերն այժմ հասկանում են, համաշխարհային կարգի անկյունաքարերից մեկն է։