
Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի իր ելույթի մի մասը նվիրել է Հայաստանին։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը պահանջում են «հատուկ քննարկում», սակայն Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանում է «նշանակալի առավելություններ», ասել է նա։
«Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, սա վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, սա վերաբերում է մաքսային և այլ տուրքերին, և այլն, և այլն, և սա վերաբերում է միգրացիոն ոլորտին», – պարզաբանել է Պուտինը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանո՞ւ մ է ԵՄ-ին, դուրս գալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմից, և այդ դեպքում հնարավոր կլինի «մեղմ և խելացի ամուսնալուծություն»։
Պուտինը չի բացառել, որ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկի հանրապետության ԵՄ անդամակցության ծրագրերը։
«Մեզ պարզապես պետք է ժամանակին ասեն, թե ինչ են անելու։ Այստեղ ոչ մի հատուկ բան չկա։ Ամեն ինչ պետք է հաշվարկվի։ Ե՛վ հայկական կողմը, և՛ մենք պետք է հաշվարկենք», – ասաց նա։
Ռուսաստանւ ղեկավարը նշեց, որ ռուսներն ու հայերը դարեր շարունակ հատուկ հարաբերություններ են ունեցել, «և եթե այս կամ այն որոշումը օգուտ է բերում հայ ժողովրդին, ապա խնդեմ, մենք դեմ չենք լինի»։
ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի մայիսի 28-29-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Մինչդեռ, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
ԵՄ-ին ենթադրյալ անդամակցությունը Նիկոլ Փաշինյանի կուսակցության քարոզարշավի փաստարկներից մեկն է։ Ո՛չ նա, ո՛չ էլ ԵՄ-ն չեն նշել Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու նույնիսկ մոտավոև ժամկետների կամ մտադրության մասին, հակառակը՝ Փաշինյանը խոսում է «ռեգիոնալիզացման», այսինքն՝ իր անմիջական հարևանների հետ հարաբերությունների զարգացման մասին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը չի գնա Եվրոպա, այն կդառնա «խաչմերուկ» Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի միջև։
Այս համատեքստում Պուտինի «ամուսնալուծության» մասին հայտարարությունները ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ Հայաստանը “պահելու” փորձ, այլ ամուսնալուծության համաձայնություն, ավելորդ բալաստից ազատվելու և Թուրքիայի հետ ծանր, 100-ամյա պայմանագրից դուրս գալ։
«Ամուսնալուծությունը»՝ Հայաստանի ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից դուրս գալն է, այլև «սեփականության բաժանում»՝ հայկական երկաթուղիների և ատոմակայանի, «Գազպրոմի» մենաշնորհի, ռուսական կապիտալով հանքերի և բանկերի հարցն է։ Բայց ամենակարևորը՝ դա ռուս-հայաստանյան ռազմավարական համագործակցության պայմանագրերի խզումն է, որոնց համաձայն՝ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ շարունակում են համարվել «նախկին ԽՍՀՄ» սահմաններ և մինչ օրս պահպանվում են ռուս սահմանապահների կողմից։ Սա նաև Ռուսաստանի կողմից 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրից հրաժարումն է, որը սահմանել է Հայաստանի ներկայիս սահմանները։ Սա նշանակում է ռուսական բազայի դուրսբերում Գյումրուց։
Եթե Պուտինը գիտի, որ Հայաստանը չի միանա ԵՄ-ին, ապա նա հաստատ գիտի, թե ում է «զիջում» Հայաստանը։