Երևանում Աղոթքի նախաճաշի օրակարգում չկա Արցախում մնացած եկեղեցիների հարցը

Հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։

Երևանում Աղոթքի նախաճաշի օրակարգում չկա Արցախում մնացած եկեղեցիների հարցը, չնայած Ալիևի ռեժիմի ռազմատենչ փորձերին՝ յուրացնել Արցախում հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Ալիևի օգնական Հաջիևը հավակնոտ հայտարարություն է արել, որը վերաբերում է աշխարհում ցանկացած քրիստոնեայի․ նա ասել է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն արաջինը ընդունվել է Կովկասյան Ալբանիայում, որը ոչ թե հայերի, այլ ադրբեջանիների հայրենիքն է։ Իսկ Ալիևը համարում է բիբլիական Նախիջևանը (Նոյի իջևանը) ադրբեջանցիների նախահայրենիքը։ Արդյո՞ք հոգևոր հարցերով զբաղվող մասնագետները կքննարկեն քրիստոնեության պատմության այս նոր ուղղությունը Երևանում։    

Լուսանկարում՝ Խաղողորհնեքը Ստեփանակերտում, 2023-ի օգոստոս, բլոկադա, խաղողը նաև ուտելիք է