Այս շաբաթ Թուրքիայում տեղի կունենան երկու կարևոր հանդիպումներ

Հուլիսի 23-ին կամ 24-ին Ստամբուլում կարող է տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը։

Այս շաբաթ Թուրքիան կդառնա Իրանի և ԵՄ-ի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի դիվանագիտական ասպարեզը։

Սրանք երկու առանձին հանդիպումներ են, բայց դրանք մեծ նշանակություն ունեն միջազգային դիվանագիտության համար, հաղորդում է Independent Türkçe ռեսուրսը։

Մասնագետները նշում են, որ սեպտեմբերի 2-ին Պեկինում պատրաստվում է նաև Թրամփ-Պուտին-Սի հանդիպում։

Mediamax. Լույս է տեսել «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը

Մեդիամաքս

Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայերեն հրատարակել է բրիտանացի լրագրող, Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գիրքը:

Գաբրիել Գեւինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:

«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», – ասել էր հեղինակը Մեդիամաքսին տված հարցազրույցում:

Գիրքն արդեն հասանելի է Մեդիամաքսի առցանց գրախանութում՝ այն կարելի է 4 500 դրամով ձեռք բերել այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/ashes 

Գիրքը կարող եք գնել նաեւ «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:

Գրքի հրատարակությանն աջակցել են «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկությունն ու Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը:

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ: Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ», – ասել է Գաբրիել Գեւինը: 

Hurst Publishers հրատարակչության ավագ խմբագիր Լարա Վայսվելեր-Վուն, իր հերթին, նշել է. ««Մեր հայրերի մոխիրը» տեղի եւ նրա մարդկանց սուր, հզոր եւ հուզիչ դիմանկար է: Լեռնային Ղարաբաղի մասին գուցե մոռացել են համաշխարհային առաջնորդները, բայց ոչ Գաբրիելի հրաշալի գրքի ընթերցողները եւ շատ ճիշտ է, որ նրանց թվում կլինեն նաեւ այն հայերեն կարդացողները»:

«Գործարքը» թելադրողները պահանջում են, որ «սեղանին դրվի» Հայ եկեղեցու սեփականությունը

Ախթալա․ Հայաստանի և Վրաստանի սահման

Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու վրա հարձակումները փորձ են շեղելու հասարակության ուշադրությունը օկուպացված Ստեփանակերտում Ալիևի արված հայտարարությունից, ապա դա այդքան էլ այդպես չէ: Հնարավոր է, որ դրանք մեծ միջազգային գործընթացի երկու մասերն են, որը, շնորհիվ Թրամփի, այժմ կոչվում է deal` գործարք: Գործարքը միշտ ներառում է «երեկոյան աթոռները՝ առավոտյան փող, կամ առավոտյան աթոռները՝ երեկոյան փողը» հաջորդականությունը:

Ալիևը օկուպացված Ստեփանակերտում ասել է, որ եթե Հայաստանը չհամաձայնվի բացել Մեղրիի ճանապարհը, և այնպես, որ Ադրբեջանի քաղաքացիները ճանապարհին հայ սահմանապահների դեմքը չտեսնեն, ապա Հայաստանը կհայտնվի տրանսպորտային և քաղաքական մեկուսացման մեջ: Մինչ նա սա ասում էր, հազարավոր հայկական բեռնատարներ խցանման մեջ էին մնացել Վրաստանի միջով Ռուսաստան գնալու ճանապարհին: Մոսկվան և Թբիլիսին գործարքի մաս են կազմում, և եթե Հայաստանը չհամաձայնվի… Բացի այդ, Ալիևն ասել է, որ վերջերս լավ զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ օկուպացված Ստեփանակերտում:

Այսպիսով, Հայաստանն արդեն իսկ գտնվում է տրանսպորտային և քաղաքական մեկուսացման մեջ, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն ասում է, որ համաձայն է բոլոր պայմաններին՝ փոխել Սահմանադրությունը, հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, դադարեցնել ռևանշիզմը օրօրոցում, չնայել Արարատին և մոռանալ Արցախն ու Նախիջևանը։

Սակայն սրանք Ալիևի միայն հրապարակայնորեն հնչեցված պայմաններն են։ Կասկած չկա, որ կան նաև ոչ հրապարակային պայմաններ, և ոչ միայն Ալիևի։ Օրինակ՝ Թրամփի՝ այլ երկրների հանքային պաշարների նկատմամբ սիրո լույսի ներքո, կարելի է ենթադրել, որ Ամուլսարը կդառնա մեծ գործարքի առարկաներից մեկը։ Պատահական չէ, որ այստեղ ակտիվ աշխատանքները վերսկսվել են։

Իսկ Նեթանյահուի կառավարության՝ Երուսաղեմի Հայկական թաղամասը ձեռք բերելու փորձերի լույսի ներքո, կարելի է ենթադրել, որ մեծ «գործարքի» առարկաներից մեկը Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն է արտասահմանում, այդ թվում՝ Երուսաղեմում։

Կա նաև օկուպացված Արցախում, Նախիջևանում, ներկայիս Թուրքիայի, Վրաստանի և Իրանի տարածքում գտնվող եկեղեցիների սեփականության հարցը, և եթե Հայ Առաքելական Եկեղեցին բացառւկ իրավունք ունի այս «անշարժ գույքի» նկատմամբ, ապա Փաշինյանի գործը դժվարանում է։

Սեփականության իրավունքը միջազգային հարաբերություններում հիմնական գործոն է, և այս առումով փաստաթղթերը հսկայական նշանակություն ունեն։ Փաշինյանը կարող է բանավոր կամ նույնիսկ գրավոր ճանաչել Արցախը և Նախիջևանը որպես Ադրբեջանի մաս, բայց նա չի կարող որևէ մեկին փոխանցել Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի կամ այլ եկեղեցական գույքի սեփականության իրավունքը, ասենք, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում, թեկուզ նույն Վրաստանում կամ Իրանում։ Վրաստանը, ի դեպ, վաղուց է հայերից պահանջում «իր եկեղեցիները», և ոչ միայն Վրաստանում, այլև Լոռիում և Տավուշում։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, թե ինչո՞ւ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է իրավունք ունենա տնօրինել գույք Հայաստանում կամ արտերկրում։ Այս իրավունքը, նրա կարծիքով, պետք է ունենա Հայաստանի կառավարությունը։ Ըստ երևույթին, այս հարցով հնարավոր չէր համաձայնության գալ գործող կաթողիկոսի հետ, և որոշում է կայացվել կաթողիկոսին փոխարինելու մասին։

Անկասկած, նոր կաթողիկոսի առաջին «ֆեթվան» կլինի եկեղեցու սեփականության վերաբերյալ հրամանագիրը։

Կաթողիկոսին տապալելու փորձերի մեջ Փաշինյանի շտապողականությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ «գործարքը» թելադրողները պահանջում են, որ եկեղեցու սեփականությունը հենց սկզբից «սեղանին դրվի», հակառակ դեպքում գործարքը չի կայանա։ Իսկ եթե գործարքը չկայանա, վրացական կամ իրանական տրանզիտ չի լինի։

Լևոն Արոնյանը հաղթեց

Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,-գրել է Լևոն Արոնյանը։
Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ:

Ռուսները Արցախից ռազմական տեխնիկան տարել են ուկրաինացիներին սպանելու

Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ
Օր չորրորդ
Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը՝ նույն թվականի սեպտեմբերի 26-ին։
Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր մարտական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղապահներին, ըստ իմ իմացած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ որոշ միջոցներ փորձ է կատարվել տեղափոխել նաև Հայաստան, որ գործողությունը խոչընդոտվել է ադրբեջանական կողմից և որ խոչընդոտն էլ փորձվել է վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։
Այլ խոսքով՝ չնայած ռազմական ուժերը կառավարելու և դրանց ճակատագիրը որոշելու լիազորություն Արցախի նախագահը չի ունեցել, այնուամենայնիվ, ստեղծված վիճակում արվել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը մի քանի անգամ արդեն կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե, ինչպես գրել են լրատվամիջոցները՝ Արցախում թողնված ռազմական տեխնիկայի հետ կապված գործով։
Սամվել Շահրամանյանի շահերը ներկայացնող Ռոման Երիցյանի խոսքով ստացվում է, որ ռազմական տեխնիկան Հայաստան բերելու փորձը չի ստացվել, և այն հանձնվել է ռուսական զորքերին, ենթադրաբար՝ ոչնչացման համար։
Թեկուզ հետագայում տեղեկություններ կային, որ ռուսները շատ հանգիստ տեխնիկան տարել են ուկրաինական ռազմաճակատ։ Ալիևը, որով ուկրաինացի քարոզիչները հիանում են, չի կանխել Արցախից դեպի Ռուսաստան ռազմական տեխնիկայի դուրսբերումը, որից հետո ուկրաինացիներին են սպանել։
Գորդոնները և մյուս ուկրաինացի քարոզիչները, որոնք ժամանել են օկուպացված Արցախ «գլոբալ մեդիա ֆորումի», պարտավոր են բացատրել իրենց ունկնդիրներին, ովքեր խելագարվում են Իսրայելին վերաբերող ամեն ինչ, այդ թվում Ալիևից, որ Արցախի օկուպացիան ռուսների և թուրքերի համատեղ գործողություն էր։ Եվ նույն գործողությունը հիմա տեղի է ունենում Ուկրաինայում։

Այսօր կարող է անձրև գալ, բայց ավելի տաք կլինի

Հուլիսի 20-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հուլիսի 20-ին Շիրակում և Լոռիում օդի ջերմաստիճանը կլինի +31°C, Կոտայքում՝ +35°C, Գեղարքունիքում՝ +30°C, Տավուշում և Արագածոտնում՝ +36°C: Արարատում օդը կտաքանա մինչև +39°C, Արմավիրում, Սյունիքում և Վայոց Ձորում՝ մինչև +38°C։
Երևանում հուլիսի 20-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և քամի։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաչափը կբարձրանա մինչև +38°C։
«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարգարայի անցակետը Թալեաթի անունով կոչելու մասին օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան

ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Թուրքիայի խորհրդարան ներկայացված օրինագծին՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող անցակետը անվանափոխելու մասին՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացրել թուրքական ազգայնական «Լավ կուսակցության» ղեկավար, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել են այդ կուսակցության 28 պատգամավորներ։

«Սպուտնիկ Արմենիան» պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի վարչապետին՝ հարցնելու Երևանի դիրքորոշման մասին այս հարցում. կհամաձայնի՞ արդյոք Հայաստանը դրան, եթե սահմանը բացվի, և ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։

Հարցումը փոխանցվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ պատասխան է ստացվել։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Երևանը հաշվի է առնում թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումն ու որոշումները», – հարցմանը ի պատասխան հայտարարել է արտգործնախարարությունը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը առաջարկել էր այս դեպքում հայկական կողմից անցակետը անվանակոչել Սողոմոն Թեհլիրյանի անունով, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել էր Թալեաթին։

Սակայն, ՀՀ արտգործնախարարության պատասխանը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը ոչինչ չունի Թալեաթի և Հայոց ցեղասպանության մյուս մեղավորների դեմ։

Ի՞նչ է ուզում ապացուցել Շահրամանյանը՝ որ Միացումը ուժի մե՞ջ չէ

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը իրար հետևից հրապարակում է 2023 թվականի սեպտեմբերի 19-24-ի իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր:

Սամվել Շահրամանյանը այդ իրադարձություններից որոշ ժամանակ անց հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը չի կարող համարվել լուծարված, քանի որ հրամանագիրը ստորագրել է գրեթե զենքի սպառնալիքով և անօրինական է: Նա նաև ասել է, որ Արցախի նախկին նախագահները և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները կամավոր մնացել են պատանդ՝ որպեսզի կռված հայ տղամարդկանց թույլատրվի անցնել Բերձորի միջանցքով: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարադանյանը փորձել է ճեղքել միջանցքը, բայց գերի է ընկել:

Այս բոլոր գործընթացներում ռուսական զորքերի դերի մասին որևէ հիշատակում չկա, բայց այն փաստը, որ «լուծարման» և այլ բաների վերաբերյալ փաստաթղթերը գրվել են զինվորական ռուսերենով, ցույց է տալիս, որ դրանք կազմվել են Ակնայի ռուս-թուրքական կենտրոնում կամ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն, 2020 թվականի արյունալի պատերազմից և Արցախի մի մասի օկուպացիայից հետո, հայտարարել է, որ «Ռուսաստանը և Թուրքիան բարդ գործողություն են իրականացրել Ղարաբաղում»:

Անհասկանալի է, թե ինչու է Սամվել Շահրամանյանը հիմա գաղտնազերծում 2023 թվականի սեպտեմբերի 19-23-ի փաստաթղթերը: Արդյո՞ք սա կապված է նրա դեմ ուղղված մեղադրանքների հետ, որ իր հրամանագրով նա, ըստ էության, միլիարդավոր դոլարների զենք է հանձնել, որը, ինչպես Ալեն Սիմոնյանը խոստովանեց, մատակարարվել է Հայաստանի կողմից: Ո՞ւմ է բաժին հասել այդ զենքը՝ Ալիևին, թե՞ ռուսական զորքերը ստացել են դրանք որպես Ալիևի «երախտագիտության» նշան՝ «հաջողված բարդ գործողության» համար:

Այս հարցերը հատկապես արդիական են ներկայիս գործընթացների լույսի ներքո, երբ Փաշինյանի կառավարությունը ուրանում է Ղարաբաղը և ղարաբաղցիներին՝ թույլ չտալով նրանց ստեղծել «պետություն պետության մեջ»: Միևնույն ժամանակ, Ալիևը պահանջում է չեղարկել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին հրամանագիրը:

Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության «լուծարման» մասին հրամանագիրը ավտոմատ կերպով իրավիճակը վերադարձրեց 1989 թվականի վերամիավորման մասին որոշմանը։ Հենց որ սա ակնհայտ դարձավ, հանկարծ սկսեցին պնդել, որ ոչմի լուծարում չկա, այսինքն՝ 1989 թվականի որոշումն ուժի մեջ չէ։

Այժմ Ղարաբաղյան հարցը փորձում են «կախել» երկու իրականությունների միջև՝ ԱՀ անօրինական լուծարման և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին չլուծարված որոշման միջև։

Այս խնդիրը կարող է “լուծվել” միայն երկու եղանակով՝ եթե Արցախի խորհրդարանը «հետ կանչի» իր ստորագրությունը 1989 թվականի որոշումից և հրաժարվի «Միացումից», ինչը դժվար թե անի։ Կամ եթե Արցախի խորհրդարանը դիմի ՀՀ իշխանություններին՝ 1989 թվականի որոշումը կատարելու խնդրանքով։

Սակայն հիմա քննարկվում է անիրատեսական և ազգակործան երրորդ տարբերակը․ Հայաստանը կհրաժարվի Երրորդ Հանրապետության անկախության հռչակագրից, որը պարունակում է հղում 1989 թվականի որոշմանը։ Հենց դա է պահանջում Ալիևը։

1989 թ․ որոշումը՝ ինքնորոշման կարևորագույն ակտ է, որը ոչ մի միջազգային մարմին չի կարող չեղարկել, և միայն հայ ժողովուրդը կարող է հրաժարվել «միացումի» գաղափարից։

22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջը։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ անվանակարգ

• Ոսկե ծիրան

Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ

• Արծաթե ծիրան

Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի

• Հատուկ հիշատակում

Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա

Ծիրանի կորիզ անվանակարգ

• Ոսկե ծիրան

Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան

• Արծաթե ծիրան

Օձի ապուրը, ռեժ․ Զաք Դեմիրճյան

• Հատուկ հիշատակում

Աշխարհը մերն ա, ռեժ․ Արեգ Ազատյան

FIPRESCI-ի մրցանակ

• Այշան չի կարող թռչել հեռանալ, ռեժ․ Մորադ Մոստաֆա

Տարածաշրջանային մրցույթ անվանակարգ

•Ոսկե ծիրան

Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր, ռեժ․ Սեպիդե Ֆարսի

• Արծաթե ծիրան

Թեհրան․ անավարտ պատմություն, ռեժ․ Սայիդ Նուրի

• Հատուկ հիշատակում

Տիգրիս գետի առյուծները, ռեժ․ Զարդաշտ Ահմեդ։

«Վարպետ» մրցանակը շնորհվեց հույն պրոդյուսեր և փառատոնի ժյուրիի անդամ Աթենա Ռեյչել Ցանգարիին։

Հետահայաց ցուցադրությունների շրջանակներում մավրիտանիացի կինոռեժիսոր Աբդերահմանե Սիսակոն արժանացավ հատուկ «Փարաջանովյան թալերի» մրցանակի։ Նա փառատոնում ներկայացրեց երեք ֆիլմ՝ «Բամակո», «Տիմբուկտու» և «Սև թեյ»։

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նույնպես արժանացավ «Փարաջանովյան թալերի»։

Նշենք, որ կինոփառատոնի բացման ժամանակ իրանցի կինոռեժիսոր Ամիր Նադերին նույնպես արժանացավ «Փարաջանովյան թալերի»։ Նա ներկայացրեց երեք ֆիլմ՝ «Հարմոնիկա», «Վազող» և «Սպասում»։ Մրցանակը նրան հանձնեց մեկ այլ հայտնի իրանցի ռեժիսոր՝ Ջաֆար Փանահին։ Անցյալ տարվա «Ոսկե ծիրան»-ում Փանահին նույնպես արժանացավ Փարաջանովյան թալերի։

Սամվել Բաբայանն ասում է, որ 1999-ից Սասուն Առուշանյանի հետ առնչություն չի ունեցել

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումներիՆախօրեին մամուլում տարածված տեղեկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Սամվել_Բաբայանը երբեք չի ունեցել թիկնազոր, իսկ Սասուն Առուշանյանը երբեք չի զբաղեցրել Ս․ Բաբայանի թիկնազորի պետի պաշտոնը։ 1999 թ. սեպտեմբերին ծառայությունից ազատումից հետո Սամվել Բաբայանը որևէ առնչություն չի ունեցել Վահրամ Խորխոռունու սպանության գործով հիշատակվող անձանցից Սասուն Առուշանյանի հետ։Ս․ Բաբայանը, միևնույն ժամանակ, բարձրացնում է հիմնավոր հարցադրում՝ ինչու չեն հրապարակում այն անձանց անունները, ովքեր, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, պատվիրել են Վ․ Խորխոռունու սպանությունը և վճարել ՔԿ հաղորդագրությամբ հիշատակված գումարները։ Այդ մասին նա ասել է Factor. TV-ի հետ զրուցում։

Լույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը

Ուրախ եմ հայտնել, որ լույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը, որն ամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական ողջ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։
Գիրքը հեղինակել են 21 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։ Գիրքը հայերեն լեզվով է, հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, 360 էջ, 600 նկարազարդում, խմբագիր՝ Համլետ Պետրոսյան, մասնակցությամբ՝ Արմինե Գաբրիելյանի։
Համլետ Պետրոսյան:

Ալիևը խորհուրդ տվեց Զելենսկուն և Փաշինյանին․ «մի ճանաչեք օկուպացիան»

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Ադրբեջանը անվերապահորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններին, ասել է Ալիևը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին օկուպացված Շուշիում։

«Մեր բոլոր փաստարկները միջազգային իրավունքի, այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել՝ պահանջելով հայկական ուժերի դուրսբերումը, այս ամենը բախվել է ամբարտավան բարոյականության պատին՝ հաշտվել իրականության հետ։ Եվ այդ ժամանակ մենք որոշեցինք, որ կստեղծենք նոր իրականություն, և դուք կհաշտվեք դրա հետ։ Եվ այդպես էլ եղավ։

Իմ ուղերձը ուկրաինացի ժողովրդին. երբեք մի հանձնվեք, երբեք մի փոխանակեք խաղաղությունը ձեր հողերի կորստի հետ», – ասել է Ալիևը։

Ուկրաինացիներին ուղղված խորհուրդը հնչում է որպես պատգամ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին։ «Մի՛ ճանաչեք օկուպացիան», ասում է Ալիևը օկուպացված Շուշիում, և կգա այն պահը, երբ հողը կվերադառնա իր տիրոջը։

30 տարի շարունակ, չնայած «իրականությունը ճանաչելու» և, ինչպես ինքն խոստովանել է ինքը՝ Ալիևը, Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչելու կոչերին, Բաքուն չի ստորագրել գոնե մեկ փաստաթուղթ, որը կարող էր խոչընդոտել ուժի կիրառման իրավունքին։ 30 տարի շարունակ Բաքուն սպասել է այն պահին, երբ կարող է վերադարձնել այն, ինչ Ալիևը համարում է իրենը։

Աշխարհում ոչ ոք, բացի Ալիևից, այդպես չի կարծում. Ալիևի կողմից հիշատակված ՄԱԿ-ի ոչ մի բանաձևում չի ասվում, որ Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններում խոսվում է հայերի ինքնորոշման իրավունքի մասին։ Բաքվից բացի չկա որևէ երկիր, որը կվիճարկի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Եվ չկա որևէ այլ ազգ, բացի հայերից, այդ թվում՝ արցախյան, որը կպնդի, որ այս որոշումը՝ որպես ազգի ինքնորոշման բարձրագույն ակտ, անվավեր է։