Նավթի գների անկում է սպասում. Իրանը Մոսկվայի համար տհաճ «անակնկալ» է պատրաստում

Ռուսաստանը հորիզոնում լուրջ խնդիրներ ունի՝ կապված նավթի գների անկման վտանգի հետ։ Իրանը որոշել է շտապ ավելացնել նավթի արդյունահանումը օրական 250 հազար բարելով, ինչը նոր հարված կհասցնի համաշխարհային գներին՝ դրանք էլ ավելի ցածրացնելով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության հայտարարությունները։

Իրանը ներկայում օրական արդյունահանում է 3,2 մլն բարել։ Իրանի որոշումը, հավանաբար, կապված է Սաուդյան Արաբիայի քաղաքականության փոփոխությունների հետ: Թագավորությունը մտադիր է հրաժարվել կամ գոնե զգալիորեն շտկել իր մասնակցությունը ՕՊԵԿ+-ի գործարքին՝ նավթի արդյունահանման հետագա կրճատումները դադարեցնելու ուղղությամբ։ Այս գործողությունները միասին կարող են իջեցնել նավթի գները մեկ բարելի դիմաց 60 դոլարից, ինչը ծանր հարված կլինի Ռուսաստանի համար։

Դեկտեմբերից Սաուդյան Արաբիան կսկսի ավելացնել արդյունահանումն ու արտահանումը` անցնելով նոր ռազմավարության՝ դադարեցնել նավթի գնի աջակցությունը և փոխհատուցել կորցրած եկամուտները՝ ավելացնելով շուկայական մասնաբաժինը: Դա միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի նավթի գների նվազմանը։

Իրանը դեռ ունի արտադրության համար համեմատաբար մատչելի հանքեր, ուստի իրանցիները մտադիր են ակտիվորեն ավելացնել արտադրությունը՝ հուսալով սինխրոնիզացնել իրենց գործողությունները սաուդցիների հետ և թույլ չտալ նրանց գրավել Իրանի շուկայի մասնաբաժինը:

Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի

Ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հավատարմագրերը՝ Պուտինը և Լավրովն հայտարարեցին, որ պարտադրված «հապճեպ խաղաղությունը» կարող է հանգեցնել լարվածության աճի և էսկալացիայի, և ավելի լավ կլինի վերադառնալ եռակողմ ձևաչափի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Մոսկվան կարծում է, որ Երևանին ու Բաքվին մղում են դեպի «արագ խաղաղություն» արևմտյան գործընկերները, որոնք փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Սակայն, դատելով տոնայնությունից, Հայաստանի և Վրաստանի վերացման և տարածաշրջանը Թուրքիային փոխանցելու ռուսական քաղաքականությունը բախվել է նոր իրականության հետ։

Այն բանից հետո, երբ Թուրքիան վերջերս կրկնեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանը պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, Սերգեյ Լավրովը տարակուսելի համարեց Թուրքիայի «միջնորդությունը»: Նա հիշեցրեց, որ Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի հետ և չի կարող միջնորդ լինել։ Այս դիրքորոշումը հուշում է որոշակի առճակատման մասին, քանի որ մինչև վերջերս հենց Էրդողանն էր Պուտինի համար ամենաընդունելի միջնորդը։

Բացի այդ, ռուս սահմանապահների ծառայություններից Հայաստանի հավանական հրաժարվելու ֆոնին Մոսկվան գործի դրեց իր բոլոր գործիքները՝ թույլ չտալու Հայաստանին խաղաղության պայմանագրեր կնքել Բաքվի և Անկարայի հետ առանց Մոսկվայի մասնակցության։ Ներկայիս սահմանը դեռ սովետա-թուրքական է և առանց Մոսկվայի հնարավոր չէ այն փոխել։

Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական քարոզչությունը հիշեցրեց, որ հենց Ռուսաստանն է ստեղծել ժամանակակից Թուրքիան։

«Թուրքիայի ազգային նախագիծը սկսվել է ընդամենը հարյուր տարի առաջ (Օսմանյան) կայսրության ավերակներից Թուրքիայի Հանրապետության ի հայտ գալուց հետո: Ստեղծվել է ԽՍՀՄ-ի ամենաակտիվ աջակցությամբ․ բոլշևիկները օգնեցին Աթաթուրքին՝ աջակցելով նրան թուրքական պետության կառուցմանը, որը եվրոպացիները ցանկանում էին բաժանել երեք մասի (թուրքերին թողնելով Անատոլիայի միայն մի մասը՝ առանց նեղուցների և արևելյան շրջանների)։ Այսինքն՝ Մոսկվան իրականում օգնեց թուրքերին պահպանել իրենց պետության գոնե մի մասը՝ ոչ այնքան նրանց հանդեպ սիրո, որքան իր հարավում Արևմուտքին ենթակա պետություններ ունենալու դժկամության պատճառով»։ Սա հատված է РИА Новости-ի վերլուծաբան Պյոտր Ակոպովի հոդվածից։

Հիշեցնենք, որ մինչ օրս հայ-թուրքական սահմանը որոշվում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։ Արևելյան Հայաստանի մի մասը, Նախիջևանը և հայկական այլ հողերը Ռուսաստանի կողմից այս պայմանագրով են փոխանցվել Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքի մաս է կազմում նաև Ադրբեջանի ստեղծումը։

Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի վերացման կամ երկարաձգման։

Հայաստանը 2025թ. Եվրամիությունից 4 տարում կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն. ԱԳՆ

Հայաստանը 2025թ.  Եվրամիությունից 4 տարվա համար կստանա 270 մլն եվրո որպես աջակցություն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում պետք է առանձնացնել մի շարք ծրագրեր։ Դրանց թվում է «Դիմադրողականությունը եւ զարգացումը»։ Այս ծրագրի շրջանակում նախատեսված է աջակցել 270 մլն եվրոյի չափով։

«Այս ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար եւ այժմ եզրափակիչ փուլում է»,- ասել է Հովհաննիսյանը։

Գրետան ասաց, որ “թագավորը մերկ է”

Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով։

«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդուել COP-ը»,- ասել է նա լրագրողներին Վրաստանում։

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության եւ հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

Դժվար է ավելի պարզ ներկայացնել գլոբալ փարիսեությունը։ 

Լավրով. Երևանի և Բաքվի միջև արագ «խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման

Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Կրեմլում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողությունից հետո։
Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները:
«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք ամեն ինչ արել և անում ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն պնդում են, իբր «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն և կոպիտ հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա «առանձին» պայմանավորվածություններ առանց Մոսկվայի մասնակցության։ Ավելին, «վաղաժամ խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման և էսկալացիայի։
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար նորմալացման գործընթացում առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լրացուցիչ ռիսկեր կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման»: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը՝ հեռացնելու Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը  կկամենան երկու բանակցող կողմերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե տարածաշրջանում հաղորդակցությունները բացվեն, ապա դա կլինի միայն Մոսկվայի մասնակցությամբ։

“Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ”

Արցախցի Կամո Իսաբաբյանը 4 տարի առաջ է զգացել բռնատեղահանման դառնահամը, երբ առաջին անգամ տեղահանվել է 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Երբեք չի մտածել, որ կկորցնի հարազատ Ակնաղբյուր գյուղը, և այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա՝ գնալով դեպի անորոշություն։ Գյուղում նա թողել է ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023-ի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Երկրորդ անգամ տեղահանվելուց հետո հաստատվել են Երևան քաղաքում։ Առողջական խնդիրների պատճառով Կամոն չի կարող ապրել որևէ մարզում նա բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։

Զարմանում է՝ ինչպես է դիմանում

 – Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ։ Ծանր շրջան սկսվեց ինչպես ինձ, այնպես էլ բոլոր տեղահանվածների համար։ Շատ դժվար է կորցնել հարազատ տուն ու տեղդ, արած ու թողածդ, բայց առավել ծանր է այնտեղ թողնել հարազատներիդ շիրիմները։ Մտատանջումները սպանում են մեզ․ թշնամուն լավ ճանաչելով՝ գիտենք, թե նա ինչ վայրագությունների կենթարկի մեր սրբությունները։ Երեք տարի հետո լրիվությամբ կորցրինք մեր հայրենիքը։ Դժվար է հաղթահարել այս ցավը, անտանելի է դիմանալ։ Չեմ կարծում, թե այն երբևէ կբուժվի, սակայն փորձում ենք հարմարվել նոր միջավայրին ու մեր կարգավիճակին։

Հաճախ եմ մտածում արցախցու անցած ուղու մասին։ Ինչպես էինք նվիրվել Արցախյան շարժմանը, պետականություն կերտել։ Շարժումը տարիների պատմություն ուներ և երկար նախապատրաստական փուլով է անցել։ Ինչպիսի խանդավառությամբ հայ ժողովուրդը բռունցք դարձավ, ոտքի կանգնեց 88-ին: Պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը, պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ: Եվ այս պահանջներով սկսվեցին կազմակերպվել հանրահավաքներ Հայաստանում, Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Մասնակցում էինք գրեթե բոլորս, տանում էինք ընդհատակյա գործունեություն ու գործում էինք առանց վախենալու և երկմտելու: Ամեն ինչ ջուրն ընկավ:

Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել  նաև Արցախյան առաջին պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել: Սակայն հաշմանդամ մարդը չի դադարել հայրենիքի նվիրյալ լինելուց: Նա Ապրիլյան քառօրյա և 2020-ի պատերազմների կամավորակնների խմբում էր:

-Առաջին պատերազմի մասնակից եմ՝ սկսած ֆիդայական շարժումից, մինչև կանոնավոր բանակի ստեղծումը։ Երկու անգամ ծանր վիրավորում եմ ստացել։ 1993-ի հոկտեմբերին ինձ անհուսալի վիճակում ուղղաթիռով հասցրել են Երևան։ Մեկ ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել եմ Արցախ։ 10 տարվա մեջ 20 վիրահատություն եմ տարել․ իմ մարմնից հանել են 30 բեկոր, դեռևս 8-ը մնում է։ Հետագա տարիներին առողջական խնդիրներն ինձ հանգիստ չէին թողնում։ Ապրում էի խարխլված առողջությամբ, հավանաբար տեղի ունեցող սթրեսներն ավելի էին ազդում։ 2023-ի հուլիսին Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվեցի ՀՀ և 2 անգամ ևս վիրահատվեցի։ Գտնվում եմ 4՝ ուռուցքաբանական, Գրիգոր Լուսավորիչ, Իզմիրլյան, Արթմեդ հիվանդանոցների բժիշկների վերահսկողության տակ, ամեն օր դեղորայք եմ ընդունում։ Շատ գոհ եմ բժիշկներից, ովքեր անում են հնարավորը իմ առողջությունը պահպանելու համար։ Արցախյան առաջին պատերազմից առայսօր տարել եմ 26 վիրահատություն և կանգուն եմ դեռ․․․

Լավատեսությունը չի լքում բազում փորձություններով անցած արցախցուն

-Այսօր իմ և կնոջս ուրախությունը մեր երեք դստրերն ու թոռնիկներն են։ Նրանց մեջ ենք տեսնում մեր ապագան, և հանուն նրանց պարտավոր ենք ապրել։ Մտադիր ենք տուն ձեռք բերել Հայաստանում, քանի որ ուրիշ ոչ մի երկրում մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ։ Երբեք չենք կորցնում Արցախ վերադառնալու հավատը, և հենց այդ հավատն է մեզ ուժ տալիս՝ կրկին ապրելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP 29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաև անկախ պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված հայտարարության առթիվ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․

«Եվրոպական Խորհրդարանի անդամների այս կոչը հստակ ազդանշան է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵՄ ղեկավարությանը COP29-ից անմիջապես առաջ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակաբար աշխատում է խորհրդարանի անդամների հետ՝ հայտարարության մեջ ընդգրկված հարցերի վերաբերյալ, և մենք երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանին առհասարակ՝ արդարության ձայնը լինելու համար։ Ավելորդ է ասել, որ Հայ դատի գրասենյակը, որպես եվրոպական համայնքային կազմակերպություն, կշարունակի աշխատել, որպեսզի հաշվետվողականության և ազդեցիկ քայլերի մղի ԵՄ գործադիր իշխանություններին։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության հայերեն թարգմանությունն ամբողջությամբ։

Հայտարարություն Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ

2024 թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բացի կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալից համաժողով լինելուց, այն նաև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Ուստի ընդունող երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի համար պետք է առաջնեհրթ նշանակություն լինի հավատարմությունն այս սկզբունքներին:

Համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ մայիսից ընդունված համապատասխան բանաձևերի և զեկույցների՝  մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում.

  • անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը
  • Ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի և զերծ «ալբանացումից», ինչպես նաև պատմության վերախմբագրումից
  • ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Ավելին, մենք ԵՄ խորհրդին, Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին կոչ ենք անում հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված վերոհիշյալ բանաձևերն և գործել դրանց ոգուն համապատասխան։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Կից ներկայացնում ենք  ստորագրող պատգամավորների ցանկը

Co-signers

  1. GALATO                         ALEXANDRAKI                  ECR – GREECE
  2. NIKOLAOS                     ANADIOTIS                          NON-ATTACHED – GREECE
  3. SAKIS                              ARNAOUTOGLOU              S&D – GREECE
  4. KONSTANTINOS                       ARVANITIS                          GUE/NGL – GREECE (Vice-Chair GUE/NGL – Member of the Bureau))
  5. FRANCISCO                   ASSIS                                     S&D – PORTUGAL (Coordinator for S&D of Committee of Human Rights)
  6. WOUTER                                     BEKE                                     EPP – BELGIUM (Head of National Delegation – Member of the EPP Bureau – Chair of the Delegation of ASEAN)
  7. PERNANDO                    BARRENA-AZA                   GUE/NGL – SPAIN (Head of National Delegation – Member of the Bureau of GUE/NGL)
  8. FRANÇOIS-XAVIER     BELLAMY                            EPP – FRANCE (Vice-Chair EPP – Member of the EPP Bureau)
  9. LAURENT                                   CASTILLO                            EPP – France (Chair Delegation for relations with the Mashreq countries
  10. CHRISTOPHE                 CLERGEAU                          S&D – FRANCE (Vice-Chair of S&D – Member of the Bureau)
  11. CLARA                            DOBREV                               S&D – HUNGARY (Head of National Delegation – Vice-Chair Delegation to the EU-UK Parliamentary Partnership Assembly
  12. NIKOLAS                        FARANTOURIS                   GUE/NGL – GREECE
  13. CLAIRE                           FITA                                       S&D – FRANCE (Vice-Chair Delegation to the Pacific-EU Parliamentary Assembly)
  14. LOUKAS                         FOURLAS                             EPP – CYPRUS (President of the Friendship Group with Armenia – Chair of the Delegation to the EU-Serbia Stabilization and Association Parliamentary Committee – Member of the EPP Bureau)
  15. EMMANOUIL                 FRAGKOS                             ECR – GREECE (head of National Delegation – Member of the Bureau of ECR – Vice- Chair Subcommittee on Public Health)
  16. GEADIS                           GEADI                                               ECR – CYPRUS (Head of National Delegation – Member of the Bureau of ECR)
  17. JEAN-MARC                   GERMAIN                             S&D – FRANCE (Coordinator of S&D Budget Committee)
  18. RAPHAEL                                   GLUKSMANN                                  S&D – FRANCE (Head of National delegation)
  19. MARKETA                                  GREGOROVA                                  GREENS/EFA – CZECHIA (Vice-Chair Delegation to the Euronest Parliamentary Assembly)
  20. CHRISTOPHE                 GOMARD                              EPP – FRANCE (Vice-Chair of Subcommittee Security and Defense)
  21. DIRK                                GOTINK                                EPP – NETHERLANDS (Vice-Chair Delegation relations with Afghanistan)
  22. MICHALIS                                  HADJIPANTELA                  EPP – CYPRUS
  23. EERO                               HEINALUOMA                    S&D – FINLAND (Head of National Delegation- Treasurer of S&D – Member of the Bureau)
  24. CÉLINE                           IMART                                               EPP – FRANCE
  25. PIERRE                            JOUVET                                 S&D – FRANCE
  26. FRANÇOIS                      KALFON                               S&D – FRANCE
  27. ASSITA                            KANKO                                 ECR – BELGIUM (Vice-Chair ECR – member of the Bureau – Coordinator of the Committee on Civil Liberties, Justice and Home Affairs)
  28. FERNAND                                   KARTHEISER                                   ECR – LUXEMBOURG (Head of National Delegation – Member of the Bureau ECR)
  29. ELENA                             KOUNTOURA                                  GUE/NGL – GREECE (Vice-Chair of Committee on Transport and Tourism)
  30. ANDREY                         KOVATCHEV                                   EPP – BULGARIA (Head of National Delegation – Questor – Member of the Parliament’s Bureau)
  31. AURORE                         LALUCQ                               S&D – France (Chair Committee on Economic and Monetary Affairs)
  32. MURIELLE                                 LAURENT                             S&D – France
  33. MIRIAM                          LEXMANN                            EPP – SLOVAKIA (Head of National Delegation – Questor – Member of the Parliament’s Bureau)
  34. NATHALIE                                 LOISEAU                              RENEW – FRANCE (Coordinator of the Sub-Committee of Security and Defense – Vice-Chair of the Delegation EU-Armenia Parliamentary Partnership Committee)
  35. YANNIS                          MANIATIS                            S&D – GREECE (Head of National Delegation – Vice-Chair of S&D – Member of the Bureau)
  36. COSTAS                           MAVRIDES                           S&D – CYPRUS (Head of National Delegation – Member of the Bureau)
  37. NORA                              MEBAREK                            S&D – FRANCE (Vice-Chair of Committee on Regional Development)
  38. VANGELIS                                 MEIMARAKIS                                  EPP – GREECE
  39. NIKOS                             PAPANDREOU                    S&D – GREECE
  40. NIKOS                             PAPPAS                                 GUE/NGL – GREECE
  41. THOMAS                         PELLERIN-CARLIN            S&D – France
  42. EMMA                              RAFFOWICZ                        S&D – FRANCE (Vice-Chair of Committee on Culture and Education)
  43. CLOÉ                               RIDEL                                    S&D – FRANCE
  44. BERT-JAN                                   RUISSEN                               ECR – THE NETHERLANDS (ECR Group Chief Whip – Member of the Bureau – Coordinator of the Committee on Fisheries)
  45. MASSIMILIANO            SALINI                                              EPP – ITALY (Vice-Chair of EPP – Member of the Bureau)
  46. ERIC                                 SARGIACOMO                     S&D – FRANCE (Vice-Chair of Committee on Agriculture and Rural Development)
  47. MARTIN                          SONNEBORN                                   NON-ATTACHED – GERMANY
  48. MARIE                             TOUSSAINT                          GREENS/EFA – FRANCE (Head of National Delegation -Vice-President GREENS/EFA – Member of the Bureau)
  49. SEBASTIAN                    TYNKKYNEN                                  ECR – FINLAND (Head of National Delegation – Member of the ECR Bureau)
  50. YVAN                              VEROUGSTRAETE             RENEW – BELGIUM (Head of National Delegation – Member of the RENEW Bureau, Vice-Chair of the Committee on Industry, Research and Energy)
  51. CHARLIE                        WEIMERS                             ECR – SWEDEN (Head of National Delegation – Vice Chair of ECR – Member of the Bureau – Vice Chair of the Committee on Civil Liberties, Justice and Home Affairs)
  52. MARIA                            ZACHARIA                           N/A – GREECE

 

Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը հարյուրավոր միլիոններ են վաստակել «Աերոֆլոտ»-ի հետ պայմանագրերից

Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, ռուսական բյուջեի մակաբույծներ են. Սիմոնյանը НТВ-ում «Международная пилорама» ծրագրի գեղարվեստական ​​ղեկավարն է, որը վարում է Քեոսայանը։ Հեռուստաալիքն իր արտադրության համար Gold Vision ստուդիային վճարում է տարեկան 120 միլիոն ռուբլի՝ ստուդիան պատկանում է Քեոսայանին։ Չորս տարվա ընթացքում «Աերոֆլոտ»-ը մեկ միլիարդ ռուբլի է ծախսել «Международная пилорама»  թողարկումներում գովազդի վրա:

Բոլոր պայմանագրերը կնքված են Invento գործակալության հետ, որը պատկանում է Սիմոնյանին։ Invento-ն պայմանագրերից վաստակել է 657 միլիոն ռուբլի, որի մեծ մասը բաժին է ընկնում Սիմոնյանի և Քեոսայանի աշխատավարձերին։ «Աերոֆլոտ»-ը ևս 398 միլիոն ռուբլի է վճարել «Ինվենտո»-ին՝ այլ հեռուստաալիքների գովասանքի նորությունների համար:

Քեոսայանն ու Սիմոնյանը ևս երկու գովազդային գործակալություն ունեն. դրանցից մեկից ծառայություններ են պատվիրել «Սկոլկովո» հիմնադրամը և Աշխարհի գավաթի կազմկոմիտեն, մյուսը վճարում է ՆԳՆ-ն՝ իմիջի բարելավման համար տարեկան 100 միլիոն ռուբլի։ Ընդհանուր առմամբ, Սիմոնյանն ու նրա ամուսինը երեք տարվա ընթացքում այս բոլոր սխեմաներից վաստակել են 720 միլիոն ռուբլի։

Տես https://meduza.io/paragraph/2020/03/10/margarita-simonyan-i-ee-muzh-zarabotali-sotni-millionov-rubley-na-kontraktah-s-aeroflotom

Ամեն տարի Forbes-ն ընտրում է աշխարհի 100 ամենահզոր կանանց։ 2018 թվականին դրանում ընդգրկվել է միայն մեկ ռուս կին՝ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ Անցյալ տարվա նման նա զբաղեցրել է 49-րդ տեղը։ Նա առաջին անգամ հայտնվել է Forbes-ի ցուցակում 2014 թվականին՝ զբաղեցնելով 72-րդ հորիզոնականը։

2017 թվականին Նաբիուլինային վարկանիշում միացել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ նա զբաղեցրել է 52-րդ տեղը։ – https://www.forbes.ru/forbes-woman/369963-margarita-simonyan-vybyla-iz-reytinga-samyh-vliyatelnyh-zhenshchin-mira

Ըստ Ալեքսեյ Նավալնիի թիմի 2023 թվականի հետաքննության՝ Տիգրան Քեոսայանի (Roskomnadzor Free and Removed) և Մարգարիտա Սիմոնյանի (CHTD) ինտերնետային ծրագրերը վճարվում են Մոսկվայի քաղաքապետարանի կողմից՝ «Իմ թաղամաս» ծրագրի միջոցով։ 2020-2021 թվականների համար ընտանիքը ստացել է 440 միլիոն ռուբլի, ծրագրերն ինքնին ընդհատվում են Մոսկվայի շրջանների նոր արվեստի դպրոցների և պատկերասրահների գովազդով։

Նույն կերպ 104 մլն ռուբլի է փոխանցվել SimpleCity ընկերությանը, որը գումարը բաշխել է Քեոսայանի, նրա եղբոր՝ Դավիթի և Մարգարիտա Սիմոնյանի քրոջ՝ Ալիսա Սիմոնյանի միջև։ Քեոսայանի 26-ամյա դուստրը՝ Ալեքսանդրան, 150 միլիոն ռուբլի է ստացել անմիջապես «Իմ թաղամասից»՝ «ինֆորմացիոն արշավ» իրականացնելու համար։
https://ru.wikipedia.org/wiki/Սիմոնյան,_Մարգարիտա_Սիմոնովնա

Գերմանիայի դատարանի կարեւոր որոշումը․ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ»

Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Շատ կարևոր որոշում

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:

Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Gurgen Petrossian-ին և վարչության անդամ, փաստաբան Christian Mkhitaryan-ին՝ իրենց ներդրած ջանքերի համար:

Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»։

Մագդալենա Գրոնոն ստանձնեց Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի պարտականությունները:

Մագդալենա Գրոնոն մայիսին նշանակվել էր Եվրոպայի խորհրդի ղեկավար Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։

Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը 2017-ից Էստոնացի Տոյվո Կլաարն էր։

Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի արցախյան հայցերի մասով

Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների մասով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ–ի միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Հաագայի ժամանակով ժամը 15.00-ին որոշում կկայացնիԱդրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած նախնական առարկությունների մասով։ Նույն օրը դատարանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացրած հակընդդեմ հայցի շրջանակում որոշում կկայացնի Հայաստանի առարկությունների վերաբերյալ»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։
Ապրիլի 15-19-ը ՄԱԿ–ի միջազգային դատարանում տեղի ունեցավ Հայաստանի հայցի վերաբերյալ Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող լսումները։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանն իր հայցում մեղադրել է Բաքվին ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:
Ապրիլի 22-26-ը դատարանը լսեց Հայաստանի նախնական առարկությունները Բաքվի հայցի վերաբերյալ, որով վերջինս մեղադրում էր տարածաշրջանում ադրբեջանցիների նկատմամբ խտրական գործողությունների մեջ: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության մեջ։ Հայցում նշվում էր, որ Ադրբեջանն օժանդակում էր հայերի նկատմամբ ատելության քաղաքականությանը, ինչի հետևանքով նրանք ենթարկվել են խտրականության, զանգվածային սպանությունների և խոշտանգումների։ Նույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց դատարան՝ նրան մեղադրելով տարածաշրջանում ադրբեջանցիների նկատմամբ խտրական գործողությունների մեջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն` երկար ամիսների արցախյան շրջափակումից հետո, ռազմական գործողություններ սկսեց այնտեղ, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին տարածաշրջանը։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանը նոր հայց ներկայացրեց ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ։ Երևանը դատարանին խնդրեց պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել ռասայական խտրականության մասին կոնվենցիայի խախտման և ցանկացած գործողությունից, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնել Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերի տեղահանմանը կամ իրենց տներ մարդկանց անվտանգ ու արագ վերադարձի կանխմանը, ինչպես նաև դուրս բերել իրենց զինվորականներին և իրավապահ մարմիններին քաղաքացիական օբյեկտներից:
Ադրբեջանը մերժեց Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հայկական մեղադրանքները և խոստացավ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցի հայերի՝ իրենց տները վերադառնալու համար։ ՄԱԿ-ի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին որոշեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Տիգրան Բալայանին, Երևանը նոտա է հղել. Politico

Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հղել Բրյուսելի դիվանագիտական ​​ներկայացուցչություններին՝ կապված ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի հնչեցրած սպառնալիքների հետ։

Ըստ Politico-ի, խմբագրությունը ստացել է նամակի պատճենը, որտեղ ասվում է, որ Բալայանը ենթարկվել է բանավոր հարձակման և ահաբեկման Սադիգովի կողմից, այդ թվում՝ սպառնալիքներ նրա կյանքին։

Միջադեպը, ըստ հրապարակման, տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանությունը՝ Թուրքիայի Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ։ Սա Անկարայի կողմից կազմակերպված Հայաստանի դեսպանատան մասնակցությամբ առաջին ընդունելությունն էր 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո։

Politico-ի խնդրանքին ի պատասխան՝ Սադիգովը հերքել է միջադեպը՝ մեղադրանքներն անվանելով «ծիծաղելի» և նշելով, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում՝ բնորոշ դիվանագիտական ​​սովորական իրադարձություններին։

«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին, հայ դիվանագետները կարող են ամեն ինչ ասել»,- հավելեց նա։