Բաքու. Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերն անտեսում են Ադրբեջանը

Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը նոր բանաձեւեր է ընդունել, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի անօրինական գործողությունները և կոչ անում ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարությանը և Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին։

Բաքուն այլևս չի հասցնում պայքարել գործողությունների, բանաձևերի և հայտարարությունների դեմ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս Ալիևի քաղաքականության ռասիստական, ցեղասպանական բնույթը։ Բաքուն վրդովված է, որ վերջին 30 տարիների ընթացքում նույն երկրների խորհրդարանները Հայաստանին չեն մեղադրել «օկուպացիայի» մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հակաադրբեջանական երկու բանաձևերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով, «անընդունելի է, որ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպն իր ելույթում աջակցություն է հայտնել այս կողմնակալ բանաձևերին և կոչ է արել ազատ արձակել նախկին անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին և Ադրբեջանի կողմից կալանավորված ահաբեկիչներին՝ կոչ անելով, նրանց «ռազմագերիներ» անվանելով։

«Ցավալի է, որ այս փաստաթղթերը և արտահայտված կարծիքները լիովին անտեսում են մեր երկրի դեմ ժամանակին իրականացված ռազմական օկուպացիայի փաստը, ադրբեջանական բնակչության էթնիկ զտումները և հայկական կողմի շարունակվող տարածքային հավակնությունները Ադրբեջանի դեմ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը ղեկավարը։

Ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որտեղ խորհրդարանական բանաձեւերը սովորաբար չեն աջակցվում գործադիր իշխանության կողմից, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է պառլամենտի բանաձեւերը։

Ինչպես է Թրամփը ստիպում Բայդենին պատերազմ հայտարարել Իրանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանի իշխանություններից պահանջել է դադարեցնել «դավադրությունը» իր նախորդի՝  նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, գրում են Politico-ն և The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է Թեհրանին, որ Վաշինգտոնը Թրամփի դեմ մահափորձը կդիտի որպես պատերազմական ակտ, հաղորդում է հրատարակությունը։

Ըստ Politico-ի՝ Իրանի կողմից սպառնալիքների են ենթարկվել ոչ միայն նախկին նախագահը, այլև ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Վերջին երկուսն այժմ գտնվում են իշխանությունների պաշտպանության ներքո։

Սպառնալիքները կապում են Թեհրանի ցանկության հետ՝ վրեժ լուծելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար, ով սպանվել էր 2020 թվականի հունվարին ԱՄՆ ավիահարվածի ժամանակ։

ՄԱԿ-ում իրանական առաքելությունը հայտարարել է, որ Թրամփին պետք է դատարանը պատժի Սոլեյմանիի սպանությունը պատվիրելու համար, իսկ Իրանին ուղղված մեղադրանքները դավադրությանը մասնակցելու վերաբերյալ անվանել են «անհիմն և չարամիտ»:

Թրամփը խնդրել է ԱՄՆ իշխանություններին ուժեղացնել իր անվտանգությունը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Մասնավորապես, թիմը պահանջել է Թրամփին ռազմական ինքնաթիռ տրամադրել թռիչքների համար, իսկ նրա նստավայրերի վրայով թռիչքներն ու նախընտրական հանրահավաքները սահմանափակել։ Բայդենը պատասխանել է՝ ասելով, որ վարչակազմը հանրապետականին կտրամադրի «այն ամենն, ինչ նրան պետք է»։

Թրամփի վրա արդեն երկու մահափորձ է տեղի ունեցել նախընտրական արշավի ժամանակ, և հաջորդը կարող է օգտագործվել որպես միջոց՝ Բայդենին ստիպելու պատերազմ հայտարարել Իրանին։ Իսրայելը, որին Թրամփն անվերապահորեն աջակցում է, ամեն ինչ անում է Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ հրահրելու համար։

Բաքուն պատրաստվում է Հայաստանի “սադրանքին”․ սահմանը “պայմանական” է երկկողմանի

Հոկտեմբերի 12-ին Բաքվում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, ՊՆ նախարար Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել պայմանական սահմանին «ռևանշիստական ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ»։

Բաքվի ԶԼՄ-ները վերջին օրերին հեղեղվել են Հայաստանի “սադրանքի” մասին լուրերով։ Հատկանշական է, որ Բաքվում Հայաստանի հետ սահմանը “պայմանական” է անվանվում։ “Պայմանականը”՝ երկկողմանի հասկացություն է։ 

Ղարաբաղցիների համար ևս 30 մլն եվրո կավելացնենք. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ:

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ-ում Եմ դեսպան Վասիլիս Մարագոսը:

“Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասաց նա:

«Բարձրահասակ, սիգարետ ծխող, կիսահայ». Ջոնսոնը Լավրովի մասին

2017 թվականին Բորիս Ջոնսոնը, որպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Ջոնսոնն այս մասին գրել է իր հուշերում։

Նա Լավրովին նկարագրել է այսպես. «Բարձրահասակ, մեկը մյուսի հետևից սիգարետներ ծխող, կիսահայ, մութ ու տարօրինակ, գոհ մռայլ հայացքով»։ «Նա,- դառնում է Ջոնսոնը քաղաքական բնութագրման,- Ռուսաստանի ամենաերկար ծառայած արտգործնախարարն է ցարական ժամանակներից ի վեր, և նա մեր օրերի Գրոմիկոն է՝ ռուսական արտաքին քաղաքականության հոգնեցուցիչ անձնավորումն իր ողջ խորամանկությամբ, խուսափումներով և ստերով»:

«Ես սըր Գեյը չեմ», – ասաց Սերգեյը, երբ մենք սեղմեցինք ձեռքերը: «Սըր Գեյսերը ձեր արտաքին գործերի նախարարությունում են»,- Ջոնսոնի խոսքով, այսպես է սկսել հանդիպումը ռուս նախարարը։ «Բնականաբար երկկողմանի հանդիպմանը», շարունակում է հուշերի հեղինակը, հաջորդել է «բառացիորեն շիկացած ընթրիք», որի ժամանակ Լավրովը «ստիպել» է նրան «նստել վառվող բուխարիի առջև, այնքան տաք, որ քրտինքը հոսել է դեմքովս», «կարծես նա տանջում էր վիկտորիանական դպրոցի “պեդիկ”-դասընկերոջը»:

Բախտի քմահաճույքով, Ջոնսոնի հայրական նախապապը՝ թուրք լրագրող Ալի Քեմալը (1867–1922), կարճ ժամանակով ներքին գործերի նախարար է եղել Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիր Ահմեդ Օքդայի կառավարությունում։ Այս պաշտոնում նա տվել է Քեմալ Աթաթուրքի ձերբակալության հրամանը։ Ավելի ուշ՝ Աթաթուրքի իշխանության գալուց հետո, Նուրեդդին Քոնյարի հրամանով սպանվել է։ Դրանից հետո Բորիս Ջոնսոնի պապը՝ Օսման Ալին, փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ստացել է Վիլֆրեդ Ջոնսոն անունը։

«Զրոյական կետ»՝ սեփականության վերաբաշխում և հրաժարում տարածքային ամբողջականությունից

Կիրանց, լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի

Երեկ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց, որ պետք է «արդարություն հաստատել», «ժամանակ քիչ ունենք», և պետք է սկսել «զրոյական կետից»։

Զրոյական կետը միայն սեփականության մեծ վերաբաշխման սկիզբը չէ։ Այս ամենն առաջին հերթին «դոբրո» է սեփականության իրավունքը հաստատելու պետական լիազորությունը զրոյացնելու համար։

«Զրոյական կետը» փաստացի հաստատվել է Կիրանցում, որտեղ պետության կողմից տրված կադաստրային վկայականներն անվանվել են «անօրինական»։ Կասկածի տակ է դրվել ոչ թե մասնավոր սեփականությունը, այլ պետական ​​մարմնի իրավասությունը՝ հաստատել մասնավոր անձի կամ պետության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ: Ավելին, կասկածի տակ դրվեց պետության իրավունքը իր տարածքների նկատմամբ։ Իսկ պետության տարածքային ամբողջականության վերանայումը սահմանադրական հեղաշրջում է։

Պետության՝ տարածքային ամբողջականության և սեփականության իրավունքի անվիճելի իրավունքի վերանայումը քաոսի սկիզբն է. Կիրանցին հաջորդելու են հայկական մյուս գյուղերը, որտեղ «սահմաններ չկան», ինչը նշանակում է, որ պարզ չէ, թե պետական ​​մարմիններն ինչի հիման վրա են տվել սեփականության վկայականները: Սա վերաբերում է ոչ միայն սահմանամերձ տարածքներին, այլ նաև ողջ Հայաստանին, քանի որ այսպիսով կասկածի տակ են դրվում պետության կողմից տրված բոլոր կադաստրային վկայականները։

«Զրոյացումը» հնարավորություն կտա բռնագրավել իշխանության համար անցանկալի անձանց ունեցվածքը, քանի որ սեփականության իրավունքը կասկածելի ճանաչումը՝ «ապակուլակացման» սկիզբ է։ Եվ ոչ միայն դատարանի կողմից կոռումպացված ճանաչված անձանց նկատմամբ, այլ նաև շարքային քաղաքացիների, եթե նրանք հաճելի չեն իշխանություններին։

Ներկայիս աշխարհակարգում անշարժ գույքի սեփականության իրավունքը ամեն ինչ հիմքն է: Բրիտանիան, Հոլանդիան, Իսպանիան, Դանիան և մի շարք այլ ժողովրդավարական երկրներ, ներառյալ Ճապոնիան, համարել են, որ հողի սեփականությունը կարող է հաստատվել միայն թագի անունից, ուստի պահպանել են միապետությունը: Եվրոպական թագավորների գրեթե միակ գործառույթը՝ թագին պատկանող հողի իրավունքի հաստատումն է։ Արևմտյան երկրներում, որտեղ չկա միապետություն, սեփականության իրավունքները սրբորեն պաշտպանված են պետության կողմից:

Հայաստանում, ըստ Սահմանադրության, սեփականության իրավունքը՝ պետական, համայնքային, մասնավոր, հաստատվում է պետական ​​կադաստրի մարմնի կողմից։ Տրված վկայագրերի հավաստիությունը կասկածի տակ դնել նշանակում է ստեղծել «սահմանազատման» պայմաններ, երբ սահմանների որոշման հիմքում ընկած են ոչ թե պետական ​​հիմնադիր փաստաթղթերը, այլ ահաբեկչական դավադրության արդյունքում ի հայտ եկած «իրողությունները»։

Պատահական չէ, որ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին այսօր հարցրել են պատերազմի պատճառների քննության մասին։ Նա ասաց, որ իրավիճակը պարզ է, «մենք գրեթե վերջնական փուլում ենք»։

«Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,- ասել է Քյարամյանը:

Պատերազմի արդյունքները և տարածքների կորուստը՝ Սահմանադրության և պետական ​​սեփականության իրավունքի խախտման ակտ են։ Քննչական կոմիտեն կուսումնասիրի՞ Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին «վերադարձնելու» հիմքերը։ Եռակողմ հայտարարությունը կդառնա՞ Քյարամյանի հետաքննության առարկա։ Թե՞ սա է «զրոյական կետը»։

Նաիրա Հայրումյան

Սամվել Շահրամանյանի մեքենայի գործը “մեռած վիճակում” է

Փաստաբան Ռոման Երիցյան-ը գրում է․  

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։

Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։

Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։

Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից։

Բոլոր զորքերը ռազմաճակատում են, իսկ Հյուսիսային Կովկասը կարող է ցանկացած պահի բռնկվել

Ռուս ուլտրա-պատրիոտների շարքերում անկումային տրամադրություններ են տիրում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նոր հնարքից հետո, ով արյան վրեժ հայտարարեց մի սենատորի և Պետդումայի երկու պատգամավորների նկատմամբ։ Z-թղթակից Մաքսիմ Կալաշնիկովը տեղի ունեցողը անվանել է «սև կարապ» և երկրի համար կանխատեսել սուր ճգնաժամ։

Այս մասին նա հայտարարել է YouTube-ի իր բլոգում, հայտնում է Dialog.UA-ն։

Բիզնես-ռազբորկայի ժամանակ Կադիրովը հանկարծ մեղադրել է Դաղստանի և Ինգուշեթիայի վերնախավին իր մահափորձի մեջ և արյան վրեժ հայտարարել Պետդումայի երկու պատգամավորների, ինչպես նաև Կրեմլի մերձավոր սենատոր Սուլեյման Քերիմովի դեմ։

Չեչնիայի ղեկավարը հրապարակավ թքել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և օրենքների վրա՝ ցույց տալով, որ այլևս չի ենթարկվում Մոսկվային։ Կալաշնիկովը վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայի դեմ պատերազմի ձախողման արդյունք է։

«Այսպիսով, մի հսկայական սև կարապ թռավ: Ոչ թե կարապ, այլ վիշապ… Ինձ արդեն ռազմաճակատից գրել են՝ «Կալաշնիկով, քեզ ասում էինք, որ այս «СВО»-ն Հյուսիսային Կովկասում կավարտվի։ Ահա եւ հաստատումը»: Այլևս ոչ թե սև կարապ, այլ մի սև հրեշ թափահարեց իր դժոխային թեւերը: Սա մարտահրավեր է պետական ​​կառավարման համակարգին։ (…) Վաշինգտոնում հիմա գոհունակությունից քրթմնջում են։ Իսկ Կիևում, որտեղ սպասում են Ռուսաստանի Դաշնության փլուզմանը և Հյուսիսային Կովկասի բռնկմանը, շամպայն են բացում։ Եթե ​​ձախողում եք կայծակնային հաղթանակը, ամեն ինչ ընկնում է ձգձգվող պատերազմի մեջ, եւ դուք ստանում եք կայունության փլուզման էֆեկտ։ Դուրս են գալիս բոլոր անբուժելի վերքերն ու հիվանդությունները, որոնք քշվել էին գորգի տակ։ Կենտրոնական իշխանության կենսունակությունը կասկածի տակ է դրվել… Այս իրադարձությունները զուգակցվել են շատ բարդ, վտանգավոր պատերազմի հետ, երբ բոլոր զորքերը ճակատում են, սահմանները հազիվ են ծածկված, թշնամին արդեն Կուրսկի շրջանում, մենք բախվում ենք մոբիլիզացիայի նոր ալիքի անհրաժեշտության (թեև մենք շատ ենք փորձում խուսափել): Եվ սա արդեն հղի է լուրջ ճգնաժամով»,- ասաց տագնապած Զ-ռազմական թղթակիցը։

Նա շտապ, կոշտ արձագանք է պահանջել ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինից։ «Գնդակը պետության ղեկավարի դաշտում է… Ուղղակի անհնար է չարձագանքել և ձևացնել, թե ոչինչ չի եղել… Եթե խնդիրը չլուծվի, Ռուսաստանի Դաշնության պետական ​​իշխանության հեղինակությունը կտուժի ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային ասպարեզում, որտեղ կույրեր չկան… Շատ վտանգավոր է ամեն ինչ թափ հավաքում. վախենամ, որ սա միակ սև կարապը չէ: Ես այնքան էլ լավ զգացողություն չունեմ»,- դժգոհել է Կալաշնիկովը։

Արցախցիներից 7 մլն․ դրամ եւ 11 հազ․ դոլար են հափշտակել

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս․-ից, Բելա Խ․-ից, Ռիտտա Զ․-ից, Անյուտա Ղ․-ից, Մարիամ Խ․-ից, Անուշ Մ․-ից, Լիլյա Մ․-ից, Արգամ Հ․-ից, Նարինե Ա․-ից, Էլլա Գ․-ից, Սիլվա Մ․-ից, Մուրադ Ս․-ից, Մարինա Խ․-ից, և Արմեն Խ․-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ․-ի, Իննա Գ․-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել, որպեսզի լուծեն այդ հարցը՝ նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր.-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քանի արցախցի է կրկին ՀՀ քաղաքացիություն ստացել

Հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 3431 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ։ Այս մասին Լոռիում հայտնեց Հայաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանը։

«Հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 5409 մարդ։ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 3431 անձի»,- ասաց Գեւորգյանը։

Հիմա օրական միջինը 50-ից 80 դիմում է ստացվում քաղաքացիություն ստանալու համար։

2024 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 4918 դիմորդներից 3226 ղարաբաղցի քաղաքացիություն է ստացել։

Արտակ Բեգլարյանը եւ Արման Թաթոյանը Ֆրանսիայում կարեւոր հանդիպումներ են ունենում

«Մի քանի օրյա այցով Եվրոպայում ենք Arman Tatoyanի և Karnig Kerkonianի հետ միասին: Փարիզում արդեն հանդիպումներ ենք ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Մի քանի այլ կարևոր հանդիպումներ էլ ենք ունեցել, որոնք հրապարակման ենթակա չեն»:

Այդ մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները:

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ:

Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:

Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով`

  1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
  2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
  3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
  4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:

Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):

  1. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
  2. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները:

Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար»:

Ռուսաստանի պատասխանատվությունը․ ում են հաջորդը հանձնելու Բաքվին

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,-ասաց նա:

Երեւանում գտնվող Արցախի ղեկավարները, պատմելով, թե ինչպես են գերեւարվել ռուսների պաշտպանության տակ եղած արցախյան նախկին պաշտոնյաները 2023-ի հոկտեմբերի սկզբին եւ հանձնվել Բաքվին, ապշեցուցիչ հանգամանքներ են ներկայացրել։ Նրանց խոսքով, Բաքուն ռուսներին պայման է դրել՝ կա՛մ Արցախի նախկին ղեկավարներն են հանձնվում, կա՛մ թույլ չեն տա մարդկանց, իմա՝ տղամարդկանց դուրս գալ Արցախից։ Արդյունքում նախկին ղեկավարները հանձնվեցին, այլ կերպ ասած՝ զոհաբերվեցին։

Նման սցենարը հավանական է թվում, թեկուզ դժվար է այն հաստատել։ Սակայն մի բան ակնհայտ է՝ ռուսներին եւ Ալիեւին պետք չէին հարյուրավոր պատանդներ, նրանց պետք են որոշում ընդունողներն, որոնց կարելի է դատել հրաման տալու համար։

Սակայն ակնհայտ է, որ Արցախի նախկին ղեկավարները չեն բավականացնում Մոսկվային ու Բաքվին, ավելի ճիշտ՝ նրանք արդեն “կրել են իրենց պատիժը”։ Ալիեւը հիմա փորձում է մեղադրել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նախկին ղեկավարությանը։ Այդ հարցում Բաքուն եւ պաշտոնական Երեւանը գրեթե համակարծիք են․ Փաշինյանը եւս պնդում է, որ նախկինները Ղարաբաղի հարցը թոկի պես փաթաթել են Հայաստանի վզին։ Իսկ “ղարաբաղյան կլանին” աշխարհի բոլոր մեղքերը վերագրելը ցույց է տալիս, թե որտեղ են տանում սլաքները։ Հնարավոր է, որ Ալիևն արդեն Բաքվում գտնվողների փոխարեն այլ մարդկանց է պահանջել։

“Խաղաղության պայմանագրի” հնարավոր ստորագրման “նախաշեմին “Ալիեւի կողմից հնչեցրած պահանջը՝ դատապարտել ռազմական հանցագործություններին, եւս չի ենթադրում 90-ականների պատերազմի հազարավոր մասնակիցների “հանձնումը”։ Ակնհայտ է, որ խոսքը մի քանի հոգու մասին է, որոնց որոշ ուժեր փորձում են “ռազմական հանցագործ” ներկայացնել։

Եթե Բաքուն ռուսների միջոցով Արցախում պայման է դրել՝ կա՛մ մի քանի ղեկավար եք հանձնում, կա՛մ “ընտրովի” թույլ չենք տալու տղամարդկանց դուրս գալ, նույնը կարող է կրկնվել Հայաստանում։ Ճիշտ է, այստեղ դա դժվար է անել՝ Հայաստանը բլոկադայի մեջ չէ, բայց ով գիտի, թե ինչի համար են նախկին նախագահների դատական գործերը վերսկսում։

Ինչպես Գեղամ Ստեփանյանն է ասում, Ռուսաստանի դերն այս ամենի մեջ կարեւոր է։ Լրացնենք՝ ամենակեղտոտ։ Եթե մի անգամ զոհաբերել են․․․