Հանցագործները միշտ վերադառնում են հանցագործության վայր

Փորձագիտական ​​հանրությունը փորձում է պարզել, թե ինչու Պուտինը Կուրսկի շրջան ուկրաինական զորքերի ներխուժման ամենաթեժ պահին գնաց Բաքու, ապա Բեսլան ու Չեչնիա։ Կարծիք կա, որ Պուտինն իբր ցանկանում է ցույց տալ իր հասարակությանը, որ ամեն ինչ վերահսկվում է, և ոչ մի առանձնահատուկ բան չի եղել։

Իսկապես, ինչպես ասում են բծախնդիր ռազմական փորձագետները, առանձնահատուկ բան տեղի չի ունեցել. Ուկրաինան գրավեց Կուրսկի շրջանի միայն 1-2%-ը, Կուրսկի տարածքն, ի դեպ, ճիշտ հավասար է Հայաստանի տարածքին։

Բայց բանն այն չէ, թե Ռուսաստանի քանի քառակուսի մետրն էր նրա վերահսկողությունից դուրս հայտնվել։ Այլ այն է, որ Ուկրաինան ցույց է տվել Ռուսաստանի սահմանների բացարձակ թափանցիկությունը՝ ով ուզում է, ներս մտեք։ Փորձագետներն արդեն ասում են, որ նույն կերպ Ճապոնիան հեշտությամբ կարող է վերադարձնել Կուրիլյան կղզիները, Վրաստանը՝ Աբխազիան, էլ չենք խոսում Կալինինգրադի ու Հյուսիսային Կովկասի մասին։

Այդ իսկ պատճառով Պուտինը գնաց Կադիրովի մոտ, որը չպետք է թույլ տա հարավից ռուսական սահմանների ճեղքումն ու երկրորդ ճակատի բացումը։ Այդ իսկ պատճառով Պուտինը, տենդի մեջ, նույնիսկ համբուրեց Ղուրանը։

Վերլուծաբաններն ասում են, որ Պուտինի քաղաքական կարիերան սկսվել է խոշոր ահաբեկչություններով, և այցը Բեսլան, որտեղ մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ 186 երեխա, սպանվել են Պուտինի օրոք, նման է հանցագործության վայր վերադառձի:

Պուտինն այնքան կատաղությամբ ծնկի եկավ մահացած երեխաների հուշարձանի մոտ, որ թվում էր, թե ուզում է քավել բոլոր մեղքերը։

Իսկ Պուտինի Բաքու կատարած այցից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Ռուսաստանը հյուպատոսություն չի բացելու Արցախում, նույնիսկ մի փոքր խայտառակություն եղավ Փոլադի հետ կապված, որը եւ հայտարարել էր հյուպատոսության մոտալուտ բացման մասին։ Չէ, հյուպատոսություն չի լինելու, Արցախում էլ ռուսական զորքեր չկան։ Եվ շուտով այն Հայաստանում էլ չեն լինի՝ Սյունիքից արդեն դուրս են բերվում։

Պուտինն ու մյուսները դեռ երկար պետք է վճարեն Արցախին ու հայերին իրենց արածի համար։

Մեծ Բրիտանիայում սկսվել են թոքերի քաղցկեղի դեմ ՌՆԹ պատվաստանյութի փորձարկումները

67-ամյա Յանուշ Ռաչը դարձավ թոքերի քաղցկեղով առաջին հիվանդը Բրիտանիայում, ով փորձեց նոր, շատ խոստումնալից թերապիա, որը կարող է հիմնովին փոխել այս հիվանդության բուժման մոտեցումը: Մասնավորապես, անհատական ​​պատվաստանյութ, որը սովորեցնում է կոնկրետ հիվանդի իմունային համակարգին պայքարել հիվանդության դեմ՝ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները։

Պատվաստանյութը հիմնված է նույն սուրհանդակային ՌՆԹ տեխնոլոգիայի վրա, որն առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել է ԱՄՆ-ում՝ Covid-19 համաճարակի ժամանակ։

Ցանկացած դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը միշտ ստուգում է հիվանդների համար դեղամիջոցի անվտանգությունը: Եվ Յանուշը կամավոր համաձայնել է նոր պատվաստանյութը փորձարկել իր վրա։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքագրել նրա պես 130 կամավորների, իսկ դիտարկումները զուգահեռաբար կիրականացնեն ավելի քան 30 հետազոտական ​​կենտրոններ, որոնք սփռված են յոթ երկրներում։

Ավելին կարդացեք BBC-ում

Քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ. արտակարգ իրավիճակ Զեյթունում. ArmLur.am

Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողակա գործողություններ է կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:

Այս պահին շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթանում: Բնակիչները տագնապած են:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն:

Ռուսաստանը մեծ սկանդալից հետո պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքում

Կապանում Գլխավոր հյուպատոսության բացման համար օգոստոսի 21-ին ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետները և Սյունիքում Ռուսական տան ծրագրի համակարգող Լ.Ա.Աղախանյանը հանդիպեցին Քաջարան համայնքի ղեկավար Մ.Վ. Փարամազյանի հետ, հայտնում է ռուսական կողմը։

Մոսկվան Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարեց 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ավարտվեց բնիկ բնակչության տեղահանումը Արցախից և նախատեսվում էր «ճանապարհների բացում»։ Այդ ժամանակ Սյունիքում տեղակայված էին ռուսական զորքեր, և ենթադրվում էր, որ «կոմունիկացիաները» կբացվեն ռուսական վերահսկողության ներքո։

Դրանից հետո շատ բան է փոխվել։ Մարտին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների և Սյունիքից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Մինչ պայմանավորվածությունները կյանքի են կոչվել, սկանդալ է տեղի ունեցել։

Պարզվել է, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են գաղթնի հռչակագիր, ըստ որի՝ հայկական կողմը Բաքվին է հանձնել տարածք, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։ Իսկ ռուսական զորքերը անհայտ հիմունքներով հայտնվեցին Սյունիքում։

Այս սկանդալից հետո Պուտինը այցելեց Բաքու, եւ այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնարկեց Փաշինյանի ստորագրած այլ ոչ հրապարակային պայմանագրերի մասին։ Երեկ Պուտինը զանգահարել է Փաշինյանին և հայտնել Ալիևի հետ ունեցած զրույցի մասին։ Իսկ այսօր տեղեկություններ են հայտնվում, որ Ռուսաստանը, ի վերջո, Սյունիքում գլխավոր հյուպատոսություն է բացելու։

Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանել Սյունիքում ռուսական զորքերի տեղակայման և 2020 թվականին հայկական հողերի հանձնման հետ կապված սկանդալը։ Թեեւ այն ժամանակվա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն ասել է, որ ԱԳՆ-ն տեղյակ չէր այս հուշագրից, սակայն չհստակեցրեց՝ արդյոք Փաշինյանը տեղյակ էր այդ մասին։

Նման սկանդալները, որպես կանոն, ենթադրում են ապօրինի քայլերի վերանայում, այն է՝ հողի վերադարձ, որը հանձնվել է ստից փաստաթղթով եւ որի առկայությունը միայն վերջերս է հաստատել ԱԳՆ-ն։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը չի մեկնաբանում սկանդալը և, ըստ ամենայնի, կանաչ լույս է վառել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Նա չի կարող խոստովանել, որ պետական ​​հանցագործություն է կատարել՝ հանձնելով հայկական հողերն ու միջպետական ​​ճանապարհը։ Իսկ եթե մի բան ասի, կբացահայտվեն այլ «ոչ հրապարակային պայմանավորվածությունները»։

Անկախության հռչակագրի ընդունմամբ սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը

Կոմունիստական բռնապետության օրոք ՀՀ եւ Արցախի ներկայացուցչական մարմինները համատեղ նիստ գումարեցին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին եւ միավորվեցին։ Այս մասին Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Դրան հաջորդած համապետական խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին նաեւ արցախցիները։ Հետո արդեն անկախացող Հայաստանում արցախակենտրոն մտածելակերպ ունեցող ՀՀՇ-ական ղեկավարության օրոք արցախցիներին արգելվեց մասնակցել Անկախության հանրաքվեին եւ դրան հաջոդրած նախագահական ընտրություններին։ Սա առեղծված էր, մոգոնեցին բազմաթիվ հիմնավորումներ, բայց փաստն այն է, որ «միացում» կարգախոսով իշխանության եկածներն ամեն ինչ արեցին, որ կայացած միացումն անէանա»։

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական արժեհամակարգային փաստաթուղթ էր, այլեւ փոխում էր տարածաշրջանում ավելի քան 70 տարի հաստատված ապօրինի քաղաքական իրավիճակը։

«1920-21 թվականներից մեզ ստիպել էին ապրել Լենին-Աթաթուրք հակահայկական պայմանագրի կանոններով։ Այդ ապօրինի պայմանագրով ոչ միայն մասերի բաժանվեց Հայաստանը, այլեւ յուրովի օրինականացվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայության հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Եվ դա այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը տրամադրված էր նվազագույնի հասցնել այս միջազգային հանցագործության հետեւանքները, խոսքս մասնավորապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին է»,- ասաց նա։շ

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագրի ընդունմամբ ակամա սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը։ «Ի դեպ, մենք հիմա վերադարձել ենք Լենին-Աթաթուրք պայմանագրի նախնական պայմաններին, այսօր այդ իրավիճակն է, երբ հայերին թույլ չի տրվում թուքերի դեմ խոսել, ասվում է՝ ձեր սահմանները սրանք են։ Հռչակագիրը՝ որպես ազգային ակնկալիքների քաղաքական համագումար, ամբողջությամբ դեմ էր այդ ապօրինի եւ հանցավոր համաձայնագրի ոգուն եւ էությանը։ Իսկ Ցեղասպանության հիշատակումն այդ փաստաթղթում պարզապես ճշմարտության, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողության արձանագրումն էր։ Այսօր հակառակ ուղղությամբ շահարկումներ են տեղի ունենում  եթե մենք լսում ենք այդ բարբաջանքները, մեզ կոչ է արվում պատերազմ հայտարարել Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպական միությանը, որովհետեւ նրանք ցեղասպանությունը ճանաչել են»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։

Նա կարեւորեց Սահմանադրությունում Անկախության հռչակագրին արված հղումը, ասաց, որ դա մեզ օգնում է զգալ դրա առարկայական գոյությունը։ Այլապես, հռչակագիրը մոռացության վտանգի առաջ կանգնած կլիներ։

Դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը

«Անկախության հռչակարգում մենք ունենք մի հրաշք կետ, այսօր ոչնչացրել ենք այդ կետը մեր հռչակագրից․ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այսօրվա մեր նիստում կամ մենք պետք է ընդունենք մեկ այլ հայտարարության տեքստ, կամ այս հայտարարության մեջ պետք է անպայման մեկ պարբերությամբ նշվի, որ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը։ Եվ այդ մասն ինչ-որ պետության դիվերսիայի արդյունքում եւ մյուսների համաձայնությամբ այսօր մեր տարածքում չէ»,-  Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Ղազինյանը։

Նա առաջարկեց ԳԽ պատգամավորների անունից համատեղ հայտարարության տեքստ կազմել, որտեղ անդրադարձ կլինի Արցաի հարցին, նաեւ այսօրվա օկուպացիային։ «Մենք այսօր բոլորս իրարից վախենում ենք, չգիտենք ումից վախենում ենք, չենք ուզում անկեղծ ասել, որ այսօր մենք գտնվում ենք ամենասոսկալի ու ծանր վիճակում։ Եթե որոշ մարդկանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղը տվեցինք, պրծանք, սխալվում են, որեւէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել՝ առանց դեկտեմբերի 1-ի որոշման ի կատար ածման։ Որեւէ մեկը թող հույս չունենա՝ քանի թուրքը կա, եւ քանի դեռ Լեռնային Ղարաբաղն այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, կեղծ են բոլոր խաղաղության պայմանագրերը»,- հայտարարեց Ղազինյանը։

Քարին տակի լոբին եւ նրա “պատենտները”

Քարին տակը Արցախի հերոսական գյուղերից է և դրա մասին գիտեն բոլորը:

Գյուղը հայտնի է ևս մի բանով, որի մասին գիտեն բոլորը՝ «Քարին տակի լոբով»: Մենք չգիտենք թե, որ թվականից, որ օրից է հայտնի դարձել «Քարին տակի լոբին», բայց բոլորը գիտեն, որ այն ամենահամովն է:

Գյուղում գրեթե բոլոր ընտանիքները լոբի էին աճեցնում, մի մասը ուտում էին ամառը, իսկ մյուս մասը չորացնում ձմռան համար: Այն ձեռք բերելու համար երկու տարբերակ կար․ կամ շատ ուժեղ ծանոթություն էր պետք, կամ առավոտ շուտ պիտի հասնեիր շուկա: 2-րդ տարբերակից բխում էր ևս մեկ նրբություն` պետք է կարողանալ գտնել իսկական Քարին տակի լոբի, քանի որ այդ լոբու «պատենտ» տեսակները շատ շատ էին:

Առհասարակ արցախյան բարբառում չոր լոբին անվանում են «դռի լոբի»: «Դռի լոբով» ի դեպ արցախյան ավանդական ուտեստ կա, որը պատրաստվում է արցախյան ընկույզով: «Դռի լոբին» օգտագործում են եւ շատ կարևոր արարողության ժամանակ` երեխայի ատամհատիկի, կամ, ինչպես արցախյան բարբառում է ընդունված անվանել` «կճեխաշի» ժամանակ։ Ուտեստը հենց այդպես էլ կոչվում է՝ «կճեխաշ»:

Ինչևէ, վերադառնալով կանաչ լոբուն և նրա կարևոր նշանակությանը արցախյան խոհանոցում, պետք է միանշանակ նշել, որ այն խոհանոցի անբաժենելի մասն է: Արցախյան կանայք լոբուց կարողանում են հազար տեսակի ուտեստ պատրաստել, որի ականատեսը եղանք նաև շրջափակման ժամանակ, երբ թե տանը, և ռեստորաներում բոլոր ուտեստները լոբուց էին:

Եւ այսպես, արցախցիներս լոբիյով կարողանում ենք պատրաստել` լոբիի խաշլամա, ձվով լոբի, լոլիկով լոբի և իհարկե ամենահայտնին բռնով (դդումով ) և փիփերտով լոբի, իսկ միջոցառումների ժամանակ նաև խաշած, կամ ինչպես ընդունված է ժամանակակից լեզվով ասել «ալ դենտե» կանաչ լոբի, մատուցված լոլիկի և սխտորի սոուսով:

Քրիստինա Ալավերդյան

Արցախի Հանրապետությունը չի կարելի տարանջատել Հայաստանի Հանրապետությունից․ Զոլյան

Արցախի Հանրապետությունը չի կարելի տարանջատել Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ Անկախության հռչակագրի հիմքում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումն է։ Այս մասին Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

«Եթե մեր պետական այրերն ուզում են վերանայել Անակախության հռչակագիրը, նախ եւ առաջ իրենց պաշտոններից պետք է հրաժարվեն, որովհետեւ իրենց այսօրվա պաշտոններն ածանցյալ են այս հռչակագրից։ Այդ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե Արեւելյան Հայաստանի, այլ միացյալ Հայաստանի համար, որովհետեւ մինչեւ այդ եղել է դեկտեմբերի 1-ի որոշումը։ Այսինքն՝ այն ժամանակվա հիմնադիր փաստաթուղթն ընդունվել է համատեղ, ուստի, չի կարելի տարանջատել մի մասը, ես նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը եւ դրանով ռեվիզիայի ենթարկել այս փաստաթուղթը։ Ի դեպ, Ադրբեջանը դա ավելի ճիշտ է հասկանում, քան այսօրվա իշխանավորները, դրա համար այդպիսի մեծ ուշադրություն է դարձնում այդ փաստաթղթին»,- հայտարարեց Զոլյանը։

 

1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանի պաշտոնյան իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում

«Այն խորհրդարանը, որն ընդունել է Անկախության հռչակագիրը եւ այսօր տեսնում է, թե ինչպես է ոտնատակ տրվում այս հռչակագիրը ներկա իշխանության կողմից, բայց որեւէ բան չի ասում․․․ Դա արդեն լուրջ չէ։ Ես կոչ եմ անում, որ անպայման հետեւենք, որ այն հռչակագիրը, որը մենք ընդունել ենք, կյանքում կիրառելի լինի»,- այսօր Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը։

Նա հիշեցրեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագյուն խորհուրդն ընդունել է որոշում, որտեղ նշվում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։ «Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ կլինի, թե մեկ ուրիշը, ընդունում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է մեր Սահմանադրության առաջին հոդվածում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար քրեական գործ պետք է հարուցեր եւ պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Բալայանը։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն այօրվա հավաքի շրջանակներում հայտարարության տեքստ էր պատրաստել։ Կիմ Բալայանն առաջարկեց այդ հայտարարությունում ամրագրել, որ որեւիցե իշխանություն, այդ թվում՝ ներկա իշխանությունն իրավունք չունի շեղվելու Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրի սկզբունքներից։

Ռուսաստանի երեսպաշտությունը. որտե՞ղ են արցախցի խորհրդային մարշալների հուշարձանները

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղ, ավիացիայի խորհրդային մարշալ Խանֆերյանցի (Խուդյակովի) ծննդավայր

«Ռոսսոտրուդնիչեստվոն» ոչ մի կերպ չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացմանը

Խորհրդային Միության հերոս, գիտնական, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովի ծննդյան 130-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպում է տեղի ունեցել Երևանում գտնվող նրա հուշարձանի մոտ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

«Արարողությանը ներկա էին Հայաստանի վետերանների միության, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Երևանի քաղաքապետարանի, ՌԴ ԱԴԾ Հայաստանի սահմանապահ վարչության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում հիացմունք հայտնեց, թե որքան տաղանդավոր է հայ ժողովուրդը։

«Այս թվացյալ «ցամաքային տղան», ով մեծացել է լեռնային տարածքում, որտեղ ծովային տարերքների նշույլ անգամ չկա, իր համառության և լավ իմաստով մոլուցքի շնորհիվ հասել է բարձունքների խորհրդային նավատորմում։ Սա ուղղակի զարմանալի է: Մեր խնդիրն է չմոռանալ խոսել իրական հերոսների մասին»,- ընդգծել է Ֆեֆիլովը։

(https://am.sputniknews.ru/20240822/eto-prosto-porazitelno-den-rozhdeniya-admirala-isakova-otmetili-v-erevane—79738936.html)

Ուզում ենք պարոն Ֆեֆիլովին մի հուշում տալ. չմոռանաք ասել, որ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովը ծագումով Լեռնային Ղարաբաղից է։ Ինչպես նաև սովետահայ այլ մարշալներ՝ Իվան Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանֆերյանց (առավել հայտնի՝ Սերգեյ Խուդյակով):

Ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից են նաև Հայրենական Մեծ պատերազմի տասնյակ գեներալներ, հարյուրավոր սպաներ և տասնյակ հազարավոր զինվորներ։

Նրանց հուշահամալիրներն ու գերեզմաններն այսօր ամենուր ավերվում են կամ արդեն ավերվել են 2020-23 թվականներին օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից՝ Կրեմլի թողտվությամբ։

Շատ ավելի վաղ Մոսկվան «կուլ էր տվել» Հյուսիսային Արցախի հերոսական Չարդախլու գյուղում մարշալներ Ի.Բաղրամյանի և Ա.Բաբաջանյանի հուշարձանների ոչնչացումը և երկու հայտնի մարշալների թանգարանը թեյարանի վերածելը։

«Ռեգնում» գործակալության սյունակագիր, ՌԴ ԱԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միխայիլ Դեմուրինը (նա արտաքին գործերի նախարարության խոսնակն էր, ինչպես այսօր տիկին Զախարովան), 2021 թվականի սեպտեմբերի 17-ի իր մեկնաբանության մեջ գրել է. «Ինչու է Մոսկվան պահանջե՞լ, որ Ռիգան պահպանի պատերազմի հերոսների հիշատակը, բայց ոչ Բաքվին։
(https://regnum.ru/news/polit/3373235.html):

«Ռուսաստանը պետք է հարգանք պահանջի ֆաշիզմի դեմ պայքարողների հիշատակի նկատմամբ ոչ միայն նրանցից, ովքեր այսօր մեր բացահայտ հակառակորդներն են, այլ առաջին հերթին նրանցից, ովքեր իրենց մեր ընկերներն են անվանում։ Եվ անշուշտ պետք է ընդհանուր հիմունքներով մոտենա այս հիշողության խախտման դեպքերին, այլապես խարխլվում է այս պայքարի գաղափարական հիմքը։

Այսպիսով, արբանյակներից արված լուսանկարներով հաստատված մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, անցյալ տարվա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերջերս ավերվել են 1945 թվականի հաղթանակում իրենց հերոսական և անձնուրաց ավանդը ներդրած մեր վաստակավոր հայրենակիցների հուշարձանները։

Խոսքը նաեւ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Արտեմովիչ Խանֆերյանց) հուշարձանի ու հուշահամալիրի մասին է Հադրութի շրջանի Մեծ Թագեր գյուղում։ Նաեւ Խորհրդային Միության գվարդիայի փոխգնդապետ, կրկնակի հերոս Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանի հուշարձանի մասին է Շուշի քաղաքում։ Նաեւ Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս Իվան Ֆեդորովիչ Թևոսյանի հուշարձանի, ով 1940-1948 թվականներին եղել է ժողովրդական կոմիսար, ապա՝ ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարար, նույնպես Շուշիյում։

Որտե՞ղ է մեր ԱԳՆ արձագանքն այս ամենին։

Արցախը օկուպացվել է Բաքվի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական ռազմական աջակցությամբ, որն իր բազաներն ու զորքերը տեղակայել է նախկինում օկուպացված հայկական Նախիջևանի և 1918 թվականին թուրքերի կողմից արհեստականորեն ստեղծված «Ադրբեջանի Հանրապետության» տարածքներում։

Թուրքերը 200 տարի, բացառությամբ 1918-1919 թվականներին Ռուսական կայսրության փլուզումից հետո կարճ ժամանակաշրջանի, Անդրկովկասում չեն եղել։ Հիմա նրանք նորից այնտեղ են, բայց Մոսկվայի նշանավոր հայրենասերները դրանում ոչ մի վատ բան չեն գտնում։

Որտե՞ղ են հայտնի Z-հայրենասերները: Ո՞ւր են «ԽՍՀՄ վերածննդի» կողմնակիցները. Նրանք լռում են։ Տիպիկ երկակի ստանդարտ, իրականությունը տեսնելու և այն սթափ գնահատելու չկամություն։ Ինչպես ասում են՝ սեփական վերնաշապիկը ավելի մոտ է մարմնիդ։

Նույնը «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Որպես օրինակ՝ նրա արձագանքը գրեթե երեք տարի առաջ՝ ի պատասխան մոսկովյան հայ հասարակության մի խումբ ներկայացուցիչների՝ ադրբեջանա-նացիստների կողմից մարշալ Ս. Խուդյակովի՝ Ա. Խանֆերյանցի հուշահամալիրի ոչնչացման հետ կապված կոչին։ Դա տեղի է ունեցել 2020 թվականի աշնանը Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռակի դաշինքի 44-օրյա ագրեսիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի դեմ Հադրութի շրջանի Մեծ Թագեր գյուղում։

Պատասխանից բխում էր, որ Ռոսսոտրուդնիչեստվոն «իրական հնարավորություններ չուներ ինչ-որ կերպ ազդելու Ադրբեջանին հանձնված Լեռնային Ղարաբաղի մշակութային և հումանիտար իրավիճակի զարգացման վրա…»:

Մի՞թե «Ռոսսոտրուդնիչեստվոն» չէր կարող դատապարտել ազերի-նացիստների այս բարբարոսական գործողությունները։

Չէ՞ որ Ռուսաստանի վետերանների միության նախագահ, բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևն այն ժամանակ դատապարտեց ազերոնացիներին՝ ի պատասխան ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նույն կոչին («Սենսացիա Azerprop-ից», http://russia-artsakh): ru/node/7776):

Այսինքն՝ քաղաքական հայտարարություն անել՝ կապված Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսությունների հետ, Ռոսսոտրուդնիչեստվոն նույնպես «իրական հնարավորություններ չունե՞ր»։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru

Արցախցիների՝ ռուս հպատակ դառնալու հույսը փլուզվեց, ինչպես վստահությունը, որ ուկրաինացիները ռուսներին կդիմավորեն ծաղիկներով.

Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրն է։

Անկախության հռչակագիրը իրավական փաստաթուղթ է, որն ազդարարում է անկախ պետականության ստեղծման գործընթացի սկիզբը և սահմանում հայոց պետականության հիմնարար սկզբունքները։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։

Հռչակագրի նախաբանում ասվում է.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հենց այս դրույթներն են Ադրբեջանը համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ։ Թշնամու ահաբեկչական ֆաշիստական ​​միավորումը կարծում է, որ ժողովրդի ինքնորոշման կամքն ու իրավունքը «տարածքային պահանջներ» են մի երկրի նկատմամբ, որն արհեստականորեն ձևավորվել է թուրք քեմալականների և խորհրդային բոլշևիկների հանցավոր դավադրության արդյունքում։

Չնայած ադրբեջանի հիստերիկ հարձակումներին և պնդումներին, թե Արցախն իր տարածքն է, 1989 թվականին Հայաստանի և ԼՂՀ Գերագույն խորհուրդների համատեղ որոշումից հետո ոչ մի միջազգային կառույց, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն չի դատապարտել կամ կասկածի տակ չի դրել այս որոշումները, եւ նրանք լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և միջազգային օրենքներին:

Դա արեցին ավելի քան 30 տարի անց Հայաստանի իշխանությունները, ադրբեջանցի ահաբեկիչները և ֆաշիստական ​​տերություն դարձած ռուսաստանը։

Ահա թե ինչու ահաբեկիչ ու բռնապետ ալիեւը այդքան համառորեն պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, իսկ Հայաստանի անկախության հռչակագրից հանվի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին կետը։

Այժմ միանգամայն ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը նախաբան էր այս պահանջներին։ Այսինքն՝ ռուսաստանն ինքն է եղել հայկական Արցախի կործանման եւ ադրբեջանա-թուրքական տանդեմին հանձնելու նախաձեռնողը։ Հիմա ինքը՝ ռուսաստանը, ծնկաչոք աղաչում է Ալիևին՝ բարձրաձայնել հայկական պետականության ոչնչացման ծրագրի մասին։

Բայց, ըստ ամենայնի, Ալիևն այլևս չի կարողանում, եւ օգնության հասավ բռնապետ Լուկաշենկոն։

Հայաստանը պե՞տք է ձեզ, թե՞ ոչ։ Եթե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ են այդքան կատաղի կառչում նրանից։ Ինչո՞ւ առանց նրա համաձայնության չեն կարողանում բացել բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչո՞ւ են նրանք այդքան ոգևորված քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու Հայաստանի ցանկությամբ, հայկական բանակի վերազինմամբ, հայ հասարակության՝ պետականությունը, ինքնությունը պահպանելու և իր հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ:

Թե՞ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ոտը իջել է Արցախ կոչվող կուռ քարի վրա։

Ապստամբ Արցախը, ըստ երեւույթին, շփոթել է բոլոր ծրագրերը. արցախցիների՝ Ռուսաստանի հպատակ դառնալու հույսը փլուզվեց, ինչպես ռուսների վստահությունն առ այն, որ ուկրաինացիներն իրենց կդիմավորեն ծաղիկներով և «Ուռա՛յ»-ով։ Ստեփանակերտում ռուս խաղաղապահներին նվիրած անմեղ տորթը, գաղտնագողի փռված ռուսական բազմամետրանոց դրոշը և «Z» տառով պաստառը, Ստեփանակերտի մուտքի մոտ Պուտինի հսկայական դիմանկարը սպասված արդյունքի չբերեցին. Արցախը նախընտրել է թքել բոլորի երեսին ու լքել սեփական տները, բայց չենթարկվել։

Եվ թեև Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրը նրա վարչապետը ոչ մի խոսք չասաց այս հռչակագրի էության, այն է՝ ազգի վերամիավորման և պատմական արդարության վերականգնման մասին, հայ ժողովուրդն արդեն ծնկներից բարձրանում է և ճիշտ ուղի է տեսնում իր առջև, ինչպես արեց 1988 թվականին:

Իշխանությյունը գալիս ու գնում է։ Բռնապետները կա՛մ մահանում են, կա՛մ ավարտում են իրենց կյանքը բանտում։ Կայսրությունները մահանում են կամ բաժանվում են տարբեր նահանգների: Միայն ժողովուրդների ազատության կամքն է հավերժ, և բոլոր բռնապետերը սայթաքում են դրա վրա:

Հայ ժողովրդի վերամիավորման որոշումը ոչ ոք չի վիճարկվել և չի վիճարկվելու, քանի որ այն հիմնված է իրավունքների վրա։ Վաղ թե ուշ բոլորը պետք է հաշվի առնեն այս իրավունքները։

Մարգարիտա Քարամյան

Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +32+36,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +36+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29։