Եվրախորհրդարան. տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է

DW

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը, ով մասնակցել է բանավեճին: Նրա խոսքով, Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։

Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները իր տնտեսության մեջ։

«Առջևի ճանապարհը կարող է դժվար լինել», – զգուշացրել է եվրահանձնակատարը: «Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»։ Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը համոզված է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրահանձնաժողովը ներկայումս դիտարկում է այն սկսելու ուղիները:

«Առանց վիզայի» և եվրոպական հեռանկարները հայերի համար

Այս երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդանշան կհանդիսանա, ասում են նաև եվրոպացի պատգամավորները։ «Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, որին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի եվրոպական առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչը Վիոլա վոն Գռամոն-Տուբադելը (Viola von Cramon-Taubadel)։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում են Ադրբեջանի հետ հակամարտությամբ. Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները «մնում են լուրջ խոչընդոտ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար»: Բուլղարիայի պատգամավոր Անդրեյ Կովաչևըի, նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։

Ռազմական օգնություն Երևանին և հաստատակամ երկխոսություն Բաքվի հետ

Խորհրդարանականներն աջակցում են Բաքվի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումները խաղաղ համաձայնագրի հասնելու համար Երևանի ջանքերին և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասում է խորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզաոն։ «Դրանք ընթացքի մեջ են, բայց գնալով ձգձգվում են։ Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և մեր հույսը դրած հայ ժողովրդին»,- ասաց պատգամավորը։ Նրա կարծիքով, ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։

«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», – ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Դրա համար Եվրամիությանն ազատ ձեռք է պետք՝ ազատելով նրան ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, ասել է չեխ Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։

Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։ Փետրվարի 13-ին Բրյուսելում Բրյուսելի և Երևանի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են սկսել աշխատանքը նոր ընդլայնված գործընկերության ծրագրի վրա։

Սումգայիթի ջարդերից 36 տարի անց Ադրբեջանը շարունակեց իր ոճրագործությունները․ Արցախի ԱԺ

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գ. Բաղունցի հայտարարությունը՝ 1988թ Սումգայիթյան ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սիրելի´ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի և առ այսօր միջազգային իրավունքի ուժով դատապարտման չարժանացած Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է։ Ջարդարարների խմբերը, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը:

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 36 տարիները ևս վկայեցին, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը դարձան ձեռագիր.այսօրվա իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Հարգելի´ հայրենակիցներ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում: Իսկ կատարված ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր»:

Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հրապարակվել է տեղեկություն, որը հերքել է վարչապետի աշխատակազմը

Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

«Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։

Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,-ընդգծեց Ծառուկյանը:

Ստեփանակերտում ապամոնտաժվել է Շարլ Ազնավուրի հուշարձանը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ-ի տվյալներով, Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին:

Ստորեւ լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում:
Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:

Արդեն սկսվել է արցախցիների այդ խմբի հատուցման հատկացումը

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-20-ը Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվածները եւս հիմնադրամի շահառու են դառնում։ Նաեւ հայտարարվել է, որ վերանայել եւ ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ 2024թ․ հունվարի 1-ից բարձրացնելով այն 26%-ով։ Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքները վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնել են հարցը, որ զոհվածների ընտանիքները չեն կարողանում հիմնադրամի շահառու դառնալ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամն արդեն սկսել է հատկացնել արցախցիների հատուցման գումարները։ «Ես տարբեր շրջանակներից հետաքրքրվել եմ, կարծես թե մեխանիզմն արդեն հստակ է։ Այո, բացթողումներ եղել են, որ գործընթացն այսքան ձգձգվել է, բայց ես տեղեկություններ ունեմ, որ առաջընթաց կա, փաստաթղթերի մի զգալի մասը պատրաստել են, ուղարկում են «Զինապահ», «Զինապահն» էլ գումարները հատկացնում է։ Բայց ես չգիտեմ՝ ինչքա՞ն կտեւի գործընթացը, կարծում եմ՝ կարճ ժամկետում պետք է տրվի փոխհատուցումը»,- ասաց նա։ Միաժամանակ, Բեգլարյանը չբացառեց, որ կլինեն անհատական դեպքեր, որոնցով լրացուցիչ փաստաթղթերի հավաքագրման կարիք կլինի, ժամկետները կերկարեն։ «Այս մասով ես համարում եմ, որ պետական մարմինները ձախողել են, պատշաճ չեն արձագանքում փաստաթղթեր վերականգնելու հետ կապված հարցերին»,- ասաց նա։

Մեր հարցին, թե քաղաքական որոշո՞ւմ էր հատուցման գործընթացը ձգձգելը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Իմ տպավորությամբ՝ վարչական խնդիր էր, վարչականի հետեւում քաղաքական խնդիր էր, որ չէին կողմնորոշվում, թե ինչպես պետք է փաստաթղթերը հավաքեն, ապացույցները հիմնավոր համարեն։ Քանի որ նախկինում արցախցիների մասով դա Պաշտպանության բանակն էր անում, նորմալ ընթանում էր գործընթացը։ Այս պահին, քանի որ Պաշտպանության բանակը կազմաքանդված է, քաղաքական որոշում չէր կայացվում, թե ինչ մեխանիզմներով այդ հարցը պետք է լուծվեր։ Ես ենթադրում եմ, որ քաղաքական վախեր են եղել, բայց վերջում ինչ-որ մեխանիզմներ գտան, որ պետք է շատ արագ անեին, մտածելու տեղ չկար, եւ արդյունքում՝ հիմա արդեն լուծումներ են տրվում խնդիներին»։

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով Արցախում զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Իսկ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մահացել է 218 քաղաքացի, 120-ը վիրավորվել են։

Անդրադառնալով հարցին, թե վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրվելո՞ւ է, Արտակ Բեգլարյանն ասաց․ «Այդ ընտանիքները շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում, եւ, որքանով ես տեղյակ եմ, ՀՀ կառավարությունը որեւէ դրական ընդառաջ քայլ չի անում՝ այս ընտանիքներին օգնելու համար։ Ձեւավորված պակտիկան ու այս իրավիճակը հաշվի առնելով՝ կարիք կար, որպեսզի ֆինանսական աջակցություն ցուցաբերեին այս ընտանիքներին։ Նույնը վերաբերում է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված ու վիրավորված քաղաքացիական անձանց ընտանիքներին։ Իրենց նույնպես պետք է որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեին, բայց չեն անում։ Այնինչ, 2020 թվականին դա արել էին։ Այսինքն՝ 2020 թվականից արդեն ձեւավորված պրակտիկա կա, պետք է արդարության սկզբունքը պահել եւ նույն չափով ու նույն մեխանիզմներով ֆինանսական աջակցություն տրամարդել նաեւ այդ ընտանիքներին»,- նշեց նա։

Կան տեսակետներ, որ Հայաստանի կառավարությունը դիտավորյալ է Արցախից բռնի տեղահանված անձանց համար արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ ստեղծում, որպեսզի արցախցիները չմնան Հայաստանում։

Այս հարցին անդրադառնալով՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ «Ես ավելի շատ տպավորություն ունեմ, որ իրենք չեն ուզում լրացուցիչ պարտավորություններ ստանձնել արցախցիների մասով, որ ներքաղաքական, արտաքին քաղաքական շահարկումներ չլինեն։ Չեն ուզում պարտավորությունների տեսանկյունից արցախցիների ակնկալիքները բարձրացնել, ուզում են արցախցիներին հնարավորինս ցարծր գնով ինտեգրել ու մարսել։ Մի մասն էլ, բնականաբար, կարտագաղթեն։ Իրենց համար շատ էական չէ՝ կարտագաղթեն, թե՞ կմնան Հայաստանում։ Ավելի շատ էական է, որ արցախցիներն իրենց համար քաղաքական գլխացավանք չլինեն երկարաժամկետ հատվածում։ Եվ դրանով փորձում են փակել Արցախի պահանջատիրության ու իրավունքների էջը։ Իրենց հիմնական ռազմավարական նպատակը սա է, մնացածն այդ նպատակներին սպասարկող միջոցներ են»։

Ճակատագրի հեգնանք. ինչ է ասել Հայաստանի նախագահը իրաքցի գործընկերոջ ականջին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները։ «Ես ևս մեկ անգամ ընդգծեցի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը»,- ասել է ՀՀ նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնական այցով գտնվում է Իրաքում, որի պատմությունը մեծապես միահյուսված է Հայաստանի պատմության հետ։ Միջագետքի հյուսիսում և հարավում գտնվող Հայաստանն ու Իրաքը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը 400 տարի գտնվել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ և 20-րդ դարասկզբին հայտնվել աշխարհաքաղաքական իրադարձությունների հենց խառնարանում։ «Մեղքը» մեծ մասամբ Բաղդադի երկաթուղին էր, որը պատրաստվում էր կառուցել Գերմանիան՝ հակառակ այս տարածաշրջանում Անգլիայի, Թուրքիայի և Ռուսաստանի գերիշխանությանը։

1900 թվականին գերմանացի ականավոր աշխարհաքաղաքական գործիչ Պոլ Ռորբախն այցելեց Միջագետք և Արևմտյան Հայաստան։ Նա եկել է այն եզրակացության, որ Հյուսիսային և Արևելյան Անատոլիայում միատարր թուրք բնակչություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերի զանգվածային վերաբնակեցում իրականացնել Բաղդադի երկաթուղու կառուցման տարածքներ, ինչը կօգնի լուծել միանգամից երկու կարևոր խնդիր.

ճանապարհի կառուցումը կապահովվի անհրաժեշտ աշխատուժով

Ռուսաստանի ազդեցությունը Արեւմտյան Հայաստանում կթուլանա։

Մի շարք քաղաքագետներ Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներից մեկն են համարում անգլո-գերմանական հակամարտությունը Պարսից ծոցի տարածաշրջան Գերմանիայի ներթափանցման պատճառով։

Բաղդադի երկաթուղու շբնարաությունը այդպես էլ չի ավարտվել և այն չի դարձել աշխարհատնտեսական նախագիծ։ Իրաքի բնակչությունը՝ արաբներն ու քրդերը, հմտորեն օգտվեցին աշխարհաքաղաքական հակասություններից և թույլ չտվեցին, որ իրենց երկիրը դառնա խաչմերուկ:

Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ Հայաստանի նախագահը 2024 թվականին փորձում է Իրաքի նախագահին բացատրել «խաչմերուկի» և «պարզած ձեռքերըի» քաղաքականության առավելությունները։ Պատկերացնել կարելի է, թե ինչքան է ծիծաղել Իրաքի նախագահը։

ԱՄՆ և ԵՄ դեսպանությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություններ են տարածել Սումգայիթի դեպքերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց սիրելիներին. X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Մենք՝ բոլորս պետք է շարունակենք ամենավճռական ջանքերը գործադրել հաշտեցման, կայուն և դիմացկուն խաղաղության հասնելու համար՝ երաշխավորելու, որ նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»,-գրել է նա։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«1988 թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ:

Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։

Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների:

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։ Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման  ճանապարհին։

Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին»։

Մենք Բաքվի դեմ պատժամիջոցներ չենք կիրառի, բայց եթե նրանք ուժ գործադրեն․․․

Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

– Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասինեթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

– Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

– Որո՞նք են լինելու ԵՄի հստակ գործողություններըչէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունըբանակցությունները և այլնբայց դրանք գործիքներ չենորոնք կկանգնեցնեն ԱլիևինՄիջադեպերը շարունակվում ենՀետեւաբարի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄնքանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

– Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

– ԵՄՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեցոր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես էապա ինչո՞ւ ԵՄն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համարԽոսքըմասնավորապեսպատժամիջոցների մասին է։

– Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

– Ո՞րն է ԵՄի կարմիր գիծըե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

– Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

– Բայց չե՞ք կարծումոր պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևինև նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

– Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ  նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար:

– ԵՄն ընդլայնում է իր առաքելությունը ՀայաստանումԱյդ նույն ընթացքում Ադրբեջանի ԱԳՆն ԵՄ դեսպանին հրավիրում է նախարարություն և ասումթե իբր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը վստահություն կառուցելու փոխարեն զբաղված է հակաադրբեջանական քարոզչությամբ։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այս դիրքորոշմանը։

-Եվրամիությունը որոշել է իր առաքելությունը սկսել Հայաստանում՝ ելնելով Հայաստանի խնդրանքից, և մենք այդ առաքելությունը տեղակայել ենք Հայաստանի տարածքում, ուստի այս առաքելությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև է։ Ադրբեջանի կողմից մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի։ Առաքելության մի մասը կամ ավելի ճիշտ հավակնություններից մեկը նաև Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումների մեջ ներգրավվելն է, և այս առաջարկը գործում է: Այնպես որ, մենք ամեն առիթով Ադրբեջանին կրկնում ենք մեր առաքելությամբ զբաղվելու առաջարկը, որովհետև դա միայն օգուտ կտա։ Սա քաղաքացիական անզեն առաքելություն է, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով հետևել, թե ինչ է կատարվում և զեկուցել։ Նաեւ հանգստություն ներշնչել հայերին, որ կա ԵՄ գործընկեր, որը հետևում է նրանց անվտանգությանն ու պաշտպանությանը: Սա որևէ մեկի դեմ ուղղված առաքելություն չէ։ Կայունության ամրապնդման առաքելություն է և հուսով ենք նաև, որ ի վերջո կնպաստի վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, մեր առաջարկը՝ համագործակցելու Ադրբեջանի հետ, գործում է, բայց միևնույն ժամանակ մենք վճռականորեն մերժում ենք այս առաքելության դեմ ուղղված բոլոր անհիմն մեղադրանքներն ու քննադատությունները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի շնորհավորանքը Ալիևին և ԵԱԳԾ-ի հայտարարությունը Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ եվրոպական ընդհանուր քաղաքականության լավ օրինակ չէ։ Որոշ փորձագետներ ընդգծում են տարբերությունները այս երկու մոտեցումների միջևԻ՞նչ բացատրություն ունեք սրան։

-Եվրամիությունն ունի մեկ քաղաքականություն, խոսում է մեկ ձայնով. Ձեր նկարագրածը մեկ հարցի երկու տարբեր ասպեկտներ կամ տեսակետներ են: Եվրոպական միության համար սովորություն է շնորհավորել այն մարդկանց, որոնք ընտրվում կամ վերընտրվում են իրենց պաշտոններում՝ կա՛մ վարչապետի, կա՛մ պետության ղեկավարի մակարդակով, ուստի դա արվում է համապատասխան մակարդակով: Այսպիսով, Շառլ Միշելը, որպես Եվրոպական խորհրդի նախագահ, խոսում է իր գործընկերների հետ, նա խոսում է նախագահի և վարչապետի հետ: Հետեւաբար, նախագահը զգաց, որ պետք է շնորհավորի նախագահ Ալիևին վերընտրվելու համար եւ արեց։ Դա չի խանգարում մեզ լսելու ԵՄ դիտորդական առաքելության կողմից տեղում բարձրացված մտահոգությունները, որոնք ընդգծում էին ընտրական գործընթացում առկա խախտումները։ Եթե գնահատականը շատ ուշադիր կարդաք, ապա զեկույցը կասկածի տակ չի դնում ընտրությունների օրինականությունը կամ պարոն Ալիևի ընտրությունը, առաքելությունը մատնանշում է բոլոր խախտումներն ու խնդիրները և առաջարկություններ է անում ապագայի համար, որպեսզի գալիք ընտրություններում դրանք իրականացվեն միջազգային չափանիշներին շատ ավելի համապատասխան: Այսպիսով, սրանք միևնույն հարցի երկու փուլ են, բայց վերցված տարբեր տեսանկյուններից: Որպես Եվրամիության դիվանագիտական ծառայություն՝ մեր դերն է կենտրոնանալ այս գործընթացների վրա, կենտրոնանալ նրա վրա, ինչը պետք է բարելավվի: Մենք դա քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Մենք շարունակական երկխոսություն ունենք. մի քանի շաբաթից երկկողմ համագործակցության շրջանակներում քաղաքական հանդիպում կունենանք ամենաբարձր մակարդակով։ Այսպիսով, մենք բարձրացնում ենք այս խնդիրները, քննարկում դրանք։ Կարծում եմ՝ ընտրությունների վերջնական հաշվետվությունը դեռևս չկա։ Դա նախնական զեկույց էր, և վերջնական զեկույցը սովորաբար հրապարակվում է մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց, և այդ ժամանակ մենք, իհարկե, շատ, շատ լուրջ կվերաբերվենք այս եզրակացությանը և կզբաղվենք Ադրբեջանի հետ՝ համոզվելու համար, որ նրանք կկատարեն բոլոր պահանջները, առաջարկությունները։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել էոր Ժոզեպ Բորելը պլանավորում է Հայաստան այցելել։ Կարող ե՞ք այցի հստակ ժամկետներ նշել և ո՞րն է այցի նպատակը։

-Բարձր ներկայացուցիչը, անշուշտ, հավատարիմ է եւ ցանկանում է այցելել մեր բոլոր գործընկեր երկրներ, հատկապես այն գործընկերներին, որոնք հետաքրքրված են խորացնելու և ամրապնդելու իրենց համագործակցությունը Եվրամիության հետ։ Մյուս կողմից, Բարձր ներկայացուցիչը պատասխանատու է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համար, և այս քաղաքականությունը մեր օրերում բախվում է հսկայական մարտահրավերների, որոնք պահանջում են, որ նա շատ վայրերում գտնվի՝ բազմաթիվ իրադարձություններում, գրեթե միաժամանակ։ Այնպես որ, իհարկե, հարցը օրակարգում է, մենք աշխատում ենք հնարավոր ամսաթվի վրա։ Այս փուլում հայտարարելու ոչինչ չունենք, բայց հուսով ենք, որ հնարավոր կլինի, որ նա շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։

Դուք վստահո՞ւմ եք ռուսներին։ Ես չեմ վստահում. ԱԺ նախագահ

«Խոսքը գնում է այն մասին, որ վարչապետը փաստացի արձանագրել է՝ մեր չմասնակցությունն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Եվ, այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով՝ ո՞ր սահմանով է անդամագրվել։ Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է եւ չի աշխատում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ուզում եմ մի փոքր վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանը եւ մարտավարությանը։ Շատ բաներ կան, որոնք չեմ կարող բարձրաձայն ասել»։ Ըստ նրա՝ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է, եւ ամբողջը մեկ զամբյուղի մեջ չդնելը։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ տեղեկությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կբերվեն։ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ իրենք այնտեղից պետք է դուրս գան։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք  վստա՞հ եք, ես վստահ չեմ։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին։ Հլա էլ չեմ ասում, որ հաճախ նաեւ ձեւ արեցին, ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Հետո էլ իրադարձություններից 5 ժամ հետո հինգ հոգի մարդ ռուս խաղաղապահներից մահացան, ասացին՝ տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան։ Այսինքն՝ եկան ուղեկցեցին հայերին դուրս, դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան Զվարթնոցից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց նա։

Հարցին, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի կհանվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ եք շտապում, շատ եք գնում առաջ, կքննարկենք կհասկանանք։ Այդպես չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն գնալ»։

Հարցին՝ «ՀՀ իշխանություններն ասում են՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները, իսկ դուք ճանաչո՞ւմ եք ՀՀ սահմանները, երբ ասում եք՝ «կադաստրի թուղթ» չունենք», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛, մենք նախ ճանաչում ենք, մենք կարող ենք մետր առ մետր ցույց տալ Հայաստանի Հանրապետության սահմանը։ Եվ դրա հիմքը հանդիսանում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք մի քանի փաստաթղթով արդեն գծերը ցույց ենք տվել, ասել ենք՝ սա է։ Կա փաստաթղթավորված քարտեզ, որն ընդունվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանության կողմից»։

Անդրադառնալով ռուսական կողմի գործողություններին՝ Սիմոնյանն ասաց․ «Մշտապես պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, բայց ոչ այնքան էլ բարի մտադրությամբ գալ եւ հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում եւ օղակ գցել երկու երկրների վզին, որպեսզի իրենք որեւիցե տեղ չփախչեն»։

Հարցին, թե իրավական ի՞նչ հիմքով են ռուսները տեղակայվել Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ իրավական հիմքերի մասին, բայց այդ հարցը եւս քննարկման առարկա է․ «Ինչ-որ ժամանակահատվածում, երբ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս պատասխանատվության գոտի վստահվել է իրենց, եթե չեն սխալվում։ Կարծում եմ, որ այս իրավական հարցը մենք պետք է լուծենք»։

 

Սիմոնյան․ Արտահերթ ընտրություններ չեն լինելու, մենք մինչեւ վերջ գնալու ենք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում։

Հարցին, որ Ադրբեջանը մի շարք պահանջներ է առաջ քաշում, այս հանդիպման շրջանակներում ի՞նչ է քննարկվելու, Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր այն պահանջները, որոնք Ադրբեջանը շարունակաբար հնչեցնում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մշտապես ասել եմ, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային։ Եվ պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ, առավել եւս, երբ մի քանի օրից մենք հանդիպումներ ունենք։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիեւը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, մշապես հարձակումներ էին գործում, դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել։ Ես ձեզ խնդրում եմ՝ որպես ՀՀ ժողովուրդ, եկեք իր այն փորձերը, որպեսզի ինքը մեր երկրում օրակարգ թելադրի, թույլ չտանք, որ իրականություն դառնան։ Տեսեք, դուք միջանցքի օրինակը բերեցիք, միջանցքի օրինակը բերելով հանդերձ՝ դուք ապացուցում եք այն բանը, որ ինքը բերեց, շրջանառության մեջ դրեց միջանցքը, մենք շատ դժվարությամբ այդ միջանցքի խոսույթը հանեցինք, իրենք հիմա սկսել են ասել՝ մենք հո չենք ասում միջանցք, մենք ասում ենք՝ միջանցք էլի։ Հիմա էլ ասում են՝ դե որ դուք չեք ուզում, մենք Իրենով կանցկացնենք այդ միջանցքը։ Տեսեք՝ ոնց են խաղում։ Խնդրում եմ ձեզ՝ մի մտեք այս տրամաբանության մեջ, որն ինքը փորձում է ներդնել հայկական իրականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը երբ կորոշի, որ իր Սահմանադրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ կփոխի։ Իրենք հիմա այս ամեն ինչը նստած նայում են, վերլուծում են, թարգմանում են, քննարկում են, խաղում են այդ ամենով։ ՀՀ-ն կանի այն քայլերը, որոնք բխում են իր շահերից»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ 2020 թվականի սկզբին իրենք սահմանադրական փոփոխությունների գործընթացն սկսել են․ «Այն ժամանակ ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան»։ Հարցին, եթե Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու որոշում կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, ոչ մի որոշում չկա։ Մենք ինչո՞ւ ենք այս խոսակցությունն սկսել, մենք այս խոսակցությունն սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ մեզ հարց տան, մենք դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում»։

Նա նաեւ հարցադրում արեց․ «Ի՞նչ սահմանադրական հանրաքվե, մենք ասել ենք, որ ապագայում սահմանադրական հանրաքվե՞ է լինելու։ Կարող է այդ փոփոխությունը, ենթադրենք, լինի 2030 թվականին։ Կա քննարկում, ես կարծում եմ, որ, այո, շատ բաներ պետք է փոխվեն եւ համապատասխանեցվեն։ Այդպես էր կարծում ՔՊ թիմը նաեւ 2020 թվականի հունվարին»։

Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում․ «Նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Եվ ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում եւ չի քննարկվել։ Մենք վերցրել ենք պատասխանատվություն, մինչեւ վերջ կտանենք,  մենք առաքելություն ունենք՝ դա Հայաստանի Հանրապետությանը եւ մեր տարածաշրջան խաղաղություն բերելն է»։

Ալեն Սիմոնյան․ եթե Զելենսկին գա, դա կլինի տարածաշրջանային այց

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան այց կատարելու մասին լուրերին։

«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի։ Բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»,- ասաց նա։

Անդրադառնալով այս այցի շուրջ խոսակցություններին, Սիմոնյանն ասաց․ «Հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ տարվում է շատ վաղուց եւ շատ ինտենսիվ ու բացահայտ ձեւով։ Տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով, Հայաստանում միտինգներ ու երթեր են անոնսում ու դրա մասին խոսում։ Ուստի, հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է, որովհետեւ դա արդեն հաստատված փաստ է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը, որի հետ նորերս տհաճ պատմություն է տեղի ունեցել, փաստորեն, կրկին ձիու վրա է։ Հայտնվեց եւ լավ լուր հայտնեց․ ես նորից ուժի մեջ եմ, իսկ Վահան Քերոբյանը՝ տնային կալանքի տակ։ Չեմ ասի, ով է նրա դեմ ցուցմունք տվել եւ ազատ արձակվել։ 

Արցախցիների բնակարաններով ապահովումը կիրականացվի մի քանի տարբերակով. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։

«Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։

«Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և՛ առկա բնակարանների հետ կապված, և՛ նորերի կառուցման, և՛ վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանեց Սանոսյանը։