Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) տեղեկացնում է, որ հայկական բանկը ձեռք բերելու պայմանավորվածություն ունեն։
«Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է Խմբի համար։ «Ամերիաբանկ»-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», – հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։
«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնետերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանն է։ Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում են։
Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, բաժնեմասերը բազմաթիվ այլ ներդրումային ընկերությունների են պատկանում։
«Վրաստանի բանկը» տեղեկացնում է՝ նախատեսում են գործարքն ավարտին հասցնել հաջորդ ամիս, հայտնում է Ազատությունը։
Ռուբեն Վարդանյանի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ բանտարկումից եւ ՌԴ իշխանությունների կողմից նրանից հրաժարվելուց հետո փորձագետները խոսում էին Վարդանյանի բիզնեսը որպես փրկագին սեփականաշնորհելու հնարավորության մասին։ Քանի որ Վարդանյանը Ռուսաստանում քիչ բիզնես ունի, սկսել են Հայաստանից՝ Ամերիաբանկից։ Գործը կհասնի՞ Վարդանյանի ներդրումային եւ այլ բիզնեսներին, որոնք գործում են Արեւմուտքում։ Եւ կպարզվի՞, թե ովքեր են բանկի նոր տերերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: