«Մարտական եղբայրության» անդամները Ոսկեպարում են

  • 18:48 24.03.2024

«Մարտական եղբայրության» անդամները Ոսկեպարում են։

Գյուղի բնակչության հետ հանդիպման ժամանակ «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանն ասաց. «Մեր մի քանի անդամներին բռնելով՝ դա չի նշանակում, որ Մարտական եղբայրությունը վերջացել է։ Ունենք 300-400 անդամներ, թեկուզ եթե հիմա գան մեզ էլ տանեն, մեզանից հետո էլ էլի մարդիկ կան, որ այդ գաղափարը առաջ են տանելու։

Ինչքանո՞վ կհաջողենք մենք, մենք պատրաստ ենք այդ դիմադրությանը, եթե ոսկեպարցին ու Բաղանիսից ուզում են, մենք իրականացնելու ենք դա»։

Արմեն Պետրոսյանը հավելեց. «Եթե մենք համակարծիք ենք եւ ցանկանում ենք շարունակել պայքարը, մենք գնում ենք առաջ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ չորս էքսկլավները եւ մեկ անկլավը տալով՝ խնդիրը չի վերջանում։ Հակառակորդն ուրիշ բան է ուզում, հակառակորդն անկլավ հասնելու համար ռազմավարական անվտանգային երաշխիքները է ուզում։ Անվտանգության երաշխիքներ ապահովելու համար  իրեն անհրաժեշտ է Ոսկեպարը Բաղանիսով, այնուհետեւ վերահսկողության տակ է վերցնելու Վրաստանի հետ մայրուղին»։

Արմեն Պետրոսյանն ասաց, որ շուրջ մեկ տարի է՝ գործունեություն են իրականացնում Ոսկեպարում եւ Վերին Ոսկեպարի հատվածում. «Այնտեղ կառուցել ենք պոլիգոն՝ գյուղացիներին մարզելու համար, որպեսզի հարկ եղած դեպքում արժանի դիմադրություն ցույց տայինք հակառակորդին։ Սակայն քաղաքական իրավիճակից ելնելով՝ գիտենք, թե ինչ եզրահանգման է եկել իշխանությունը։ Մարտական եղբայրությունհ համամիտ չէ նման որոշման հետ։ Քանի որ գյուղացիների հետ միակարծիք ենք, առավոտյան որոշեցինք, որ պետք է մեծ կազմով գանք Ոսկեպար, սակայն արդեն 25 հոգու ոատիկաննորը բերման են ենթարկել։ Մենք կարողացել ենք հասնել այստեղ, քանի որ ուրիշ ճանապարհով ու ուրիշ մեքենաներով ենք այստեղ հասել»։

Արման Պետրոսյանը նշեց, որ զիջումների դեպքում թշնամին անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու։ «Սրանից չորս տարի առաջ ասում էին՝ Արցախը տանք պրծնենք, Արցախը տալով՝ սկսվում է տալու հաջորդ պրոցեսը։ Միասնական պետք է լինենք ու համախմբվենք։ Մենք Արցախում արդեն տեսել ենք զարգացումները թե ճանապարհի, թե գազատարի հետ կապված։ Այսօր գազատարը տանք, վաղը գազը փակելու են, ասեն՝ այսինքն հարցը լուծեք, գազը կբացենք»,- հավելեց նա։

Ոստիկանության ներկայացուցիչները «Մարտական եղբայրության» անդամներին վախեցրել են, որ ադրբեջանական կողմը «բայրաքթարով» կհարվածի. «Ոստիկանապետ կլինի, թե ոստիկան, ով ասում է՝ գնացիք այնտեղ, բայրաքթարը խփելու է, բայրաքթարը չի խփելու, այդ հեքիաթներով հերիք է ժողովրդին խաբեն ու վախեցնեն։ Մենք պատրաստ ենք դիմադրության, եթե գյուղացին մինչեւ վերջ կկանգնի իր գյուղի գամար։ Մենք այն տեսակը չենք, որ կզենք, ինչ ուզեն անեն։ Այս պատերազմը մենք համբերատությամբ ենք հաղթելու, քայլ առ քայլ գնալու ենք առաջ»։

f