
Երեկ Բաքվի Յասամալ շրջանի դպրոցներից մեկում հրկիզման փորձ էր կատարվել։
Ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել է հանցագործության մեջ կասկածվող Մուհամմեդ Իսմայիլովը, ինչպես նաև հինգ այլ աշակերտներ՝ բոլորն էլ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ, հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։
Դպրոցականները շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել Բաքվում՝ կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ։