ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Այո’, դա ճիշտ է», – ասել է Կրեմլի խոսնակը:
Արցախից զորքերի դուրսբերմամբ ավարտվում է նոյեմբերի 9-ի Եռակողմ hայտարարությունը։ Հայկական կողմը պետք է բարձրաձայնի Քաշաթաղը, Քարվաճառը և Ակնան՝ առանց մի կրակոցի հանձնելու հարցը և Ռուսաստանի պատասխանատվությունը Արցախի օկուպացիայի և բնիկ բնակիչների տեղահանման հարցում։