Արցախ, 2023 սեպտեմբեր
Հայկական թերթերը գրում են, որ իշխանական թիմում սարսափում են այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:
Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարության թ․7 կետում նշվում է․ «ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»։ Քանի որ Ալիեւը “փախստականներին” հասկանալի պատճառներով չի տեղափոխում Արցախ, ակնհայտ է, որ Հայաստանը կազմաքանդելու ռուս-թուրքական պլանը ներառում է «փախստականների վերադարձ» Հայաստանի տարածք։
ՀՀ կառավարությունն արդեն բազմաթիվ նախապատրաստական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, նույնիսկ օրենք է ընդունել, ըստ որի գալիք փախստականները մեկ տարի անց իրավունք կունենան ձեւավորել սեփական ինքնակառավարման մարմինները։ Եւ հեռու չէ այն օրը, երբ ՀՀ «սուվերեն» տարածքում կհայտնվեն տարբեր «ինքնավարություններ»՝ սեփական ոստիկանությամբ, զորքով, որոնց կպաշտպանեն ռուս եւ ղազախ “խաղաղապահները”։ Դրանք կյհատննվեն ջրերի ակունքներում, հիմնական ճանապարհների, հանքերի եւ էներգառեսուրսների աղբյուրների մոտ։
ՔՊ-ն կարող է չսարսափի՝ չէ որ այս 6 տարիների ընթացքում նրանք բոլորը կարողություններ են դիզել, տներ առել, այդ թվում արտասահմանում, հիմա էլ դիվանագիտական անձնագրեր ունեն, եւ միանգամից կթռնեն։ Չէ՞ որ այս 6 տարին երկու կոնցեպտի պայքար էր՝ ապրելով եւ կռվելով հողը պահելու վճռականության եւ հողը լավ կյանքի դիմաց հանձնելու պատրաստակամության մեջ։ 30 տարի Ղարաբաղի եւ մնացյալ Հայաստանի բնակչության մի զգալի մասը առաջին կոնցեպտն էին իրականացնում։ Բայց երկրորդը հաղթեց, եւ հիմա մենք այդ հաղթանակի պտուղներն ենք համտեսում։
Եւ պատահական չէ այն, որ այսօր Անձնագրային բաժիններում երկու զուգահեռ հերթ է․ քաղաքացիություն ստանալու համար /հիմնականում պետական եւ զինվորական ծառայության անցած արցախցիներ են/ եւ քաղաքացիությունից հրաժարվելու համար/այլ երկիր գնացաղները/։ Երկրորդ հերթն ավելի մեծ է։
Երկրորդ կոնցեպտը անհամատեղելի է պետություն ունենալու հետ։ Մաքսիմում՝ խաչմերուկ, հաբ, եւ դրան է տանում ՔՊ-ն, հողը փոխարինելով վերացական ժողովրդավարությամբ եւ բարեկեցությամբ։ Չէ՞ որ ժողովրդավարութոյւն եւ բարեկեցություն հնարավոր են եւ առանց հողի։ Իսկ հողի արժեքը քոչվորները ավելի լավ գիտեն։
«Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի», գրում է հայաստանյան թերթը: Թեկուզ ի՞նչ տարբերություն՝ ՔՊ-ականներն արդեն այստեղ չեն լինի։ Միայն “սիրելի քույրերն ու եղբայրները” կման։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: