Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի կնքած հուշագրից երկու ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 30-ին, սկսել է աշխատել Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։
Այդ մասին արցախյան Ակնայում թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։
«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեք երկրների զինվորականներին, ովքեր հաջողությամբ կատարել են իրենց պարտքը՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական հարաբերությունները», – ասել է Իստրակովը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Իստրակովի շեֆ՝ Սերգեյ Կուժուգետ օղլու Շոյգուն ասել է, որ ռուսներն ու թուրքերը Ղարաբախում «բարդ օպերացիա» են իրականացրել, այսինքն՝ օկուպացրել են Արցախի կեսը եւ մարդկանց բռնի տեղահանել Հադրութից եւ Շուշիից։ Հիմա՝ Արցախի լիակատար օկուպացիայից եւ բնիկ հայերի արտաքսումից հետո, ռուսները ասում են, որ Թուրքիայի հետ «հաջողությամբ կատարել են պարտքը»։ Դա է պարտքը՝ ազատել տարածքը հայերից։
Շոյգուն էլ հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի զորքերն ընդհուպ մոտեցել են Ռուսաստանի սահմաններին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է առաջացրել երկրի անվտանգության համար»։ Շոյգուն, որը խնդիր ունի պահպանել պաշտոնը Ռուսաստանում նոր կառավարությունում, չի հիշատակում,որ հենց նոր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ «հաջող օպերացիա» է իրականացրել։
Դա չնկատելու են տալիս նաեւ հայ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները՝ շարունակելով իրականացնել ռուս-թուրքական ծրագրերը։
Հաջորդը՝ ռուս-ղազախ-թուրքական կենտրոն Երասխում։ Առաջ, Կուժուգետ-օղլու։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: