♂Կիևում այսօր շտապ տարհանում են Բոգատիրսկայա փողոցում գտնվող երկու հիվանդանոցներ»,- հայտնում է Կիևի քաղաքային վարչությունը։ Այդ հիվանդանոցներից մեկը մանկական է։
Հաղորդվում է, որ տարհանումը սկսվել է համացանցում տարածված տեսանյութի պատճառով, որում իրականում հայտարարվում է այդ հիվանդանոցների վրա հրթիռային հարձակման մասին, քանի որ իբր այնտեղ բուժվում են զինվորականներ։
«Սա բացարձակ սուտ է և հակառակորդի սադրանք, որով նա փորձում է հարվածել մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքներին։ Հիվանդ երեխաներին, նրանց ծնողներին և բուժանձնակազմին պաշտպանելու համար մայրաքաղաքի իշխանություններն այժմ անում են հնարավոր ամեն ինչ՝ հիվանդներին և բժիշկներին մայրաքաղաքի այլ բժշկական հաստատություններ տեղափոխելու համար»,- հայտնում է Կիևի պետական վարչությունը։
«Դեռևս չկա որևէ հաստատում, որը ցույց կտա, որ Ռուսաստանը իրականում պատրաստվում է նման հարվածներ հասցնել։ Սակայն մեզ համար մեր ժողովրդի, մեր երեխաների կյանքն ու առողջությունը ամենաբարձր արժեքն է։ Ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել տարհանել երկու հոսպիտալ»,- քիչ անց ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիևի երկու հիվանդանոցների տարհանման ստիպող տեսանյութը Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելի ելույթով տեսանյութ է, որում նա հայտարարել է, որ այդ հիվանդանոցներում իբր գտնվում էր «ահաբեկիչների որջը և նրանց հանցակիցներ»։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այս հայտարարությունն անվանել է «տեղեկատվական և հոգեբանական հատուկ գործողություն, որը խաղում է Ռուսաստանի օգտին»։
«Այժմ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նույնիսկ տեսական սպառնալիքի ցանկացած բացասական հետևանք չեզոքացնելու համար», – ասվում է ԱԱԾ-ում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: