Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ ընդդիմադիր Microscope Media ռեսուրսի գլխավոր խմբագիր Ֆաթիմա Քարիմովան Ալիևին հարց է ուղղել Ղարաբաղում բազմամիլիարդանոց նախագծերի ոչ թափանցիկ իրականացման, գաղտնիության, այդ թվում մրցույթներին մասնակցող ընկերությունների մասին։ Ալիևի դեմքին գրված էր՝ ինչպե՞ս է նա հայտնվել այստեղ և ինչու՞ Microscope Media-ն դեռ չի լուծարվել։
Լրագրողին մեղադրելով տեղեկությունը ոչ հավաստի աղբյուրից վերցնելու համար և «Ղարաբաղի վերականգնման» համար ներդրված 7 միլիարդ դոլարի թիվը հնչեցնելով՝ Ալիևն այդպես էլ չպարզաբանեց մրցույթների թափանցիկության հարցը, բայց ավանդական պաթոսով հայտարարեց, որ մարդիկ երախտապարտ են եւ ղեկավարությունը, եւ բանակին, թեև պարզ է, որ բացի Ալիևների ընտանիքից և ՓԱՇԱ հոլդինգից, ոչ ոք չի կարող սեփական բիզնես ունենալ Ղարաբաղում։
Ի դեպ, Իլհամ Ալիևի հարազատները ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են Ադրբեջանի չորս խոշոր մասնավոր բանկերը՝ Pasha Bank-ը, Kapital Bank-ը, Xalq Bank-ը և Bank Avrasiya-ն, որոնք բիզնեսի աջակցության պետական ծրագրի շրջանակներում առաջատար վարկատուներն են:
Քսան տարիների ընթացքում, երբ Իլհամ Ալիևը ղեկավարել է Ադրբեջանը, նրա հարազատները հսկայական հարստություններ են կուտակել՝ մասամբ շահութաբեր պետական պայմանագրերի շնորհիվ տնտեսության առաջատար ոլորտներում, ներառյալ բնական ռեսուրսների արդյունահանումը, օդային ճանապարհորդությունները և շինարարությունը: Մրցույթների անթափանցիկության մեկ այլ հաստատում էլ այն տեղեկությունն էր, որ Շուշիում 4,4 մլն դոլար արժողությամբ հյուրանոցի կառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել նախագահական ընտանիքին պատկանող «Շուշա հյուրանոց» ընկերությունը։ Ընկերությունը նախատեսում է բացել ևս երկու հյուրանոց։ Դրանցից մեկը՝ «Agdam City Hotel»-ը կկառուցվի Ակնայում, իսկ մյուսը՝ «AS Hotel Tbilisi»-ը՝ Թբիլիսիում։
«Արդեն երկար տարիներ երկրի իշխող վերնախավն անընդհատ համոզում է քաղաքացիներին, իբր երկիրը հենվում է միայն Ալիևների վրա, և որ առանց նրանց Ադրբեջանը չի լինի։ Սակայն Ալիեւը, թաքնվելով ղարաբաղյան պատերազմի թիկունքում, յուրացնում է ոչ միայն հաղթանակը, այլեւ տարածքները, որոնք բաժանում է իր ընտանիքին ու իրեն մոտ կանգնած օլիգարխներին։ Եվ այստեղ ոչ մի գերբնական բան չկա, քանի որ Ալիևներն այդպես են վարվում իրենց կառավարման 30 տարիների ընթացքում»,- գրում է ընդդիմադիր կայքը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: