Փաշինյանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP29-ին

  • 11:45 28.04.2024

Ըստ Բաքվի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի, «Ադրբեջանի նախագահի թռիչքը Գերմանիա անմիջապես Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից պատմական նշանակություն ունի և նշանակում է ազատագրված տարածքների ինտեգրում։ Միաժամանակ օրակարգում ընդգրկված է Հայաստանի՝ Ադրբեջանից գազ գնելու հարցը, որը կարեւոր է նաեւ տնտեսական տեսանկյունից»։

Քաղաքագետը կարծում է, որ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացները մոտենում են ավարտին, և Գերմանիայի մասնակցությունն այդ գործընթացին իրատեսական չի թվում։ Բեռլինն անելիք չունի։

Ալիզադեն ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարող է մասնակցել COP29 կլիմայական գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում այս տարվա վերջին։ «Հավանականություն կա, որ ադրբեջանական կողմը հրավեր կուղարկի Փաշինյանին։ Կասկածից վեր է, որ Փաշինյանը կհամաձայնի ու կգա մասնակցելու այս միջոցառմանը։ Նրա մասնակցությունը COP29-ին չի առնչվում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվող խաղաղության շրջանակային համաձայնագրի հետ։ Որովհետև COP29-ը նույնպես խաղաղ իրադարձություն է»:

f