Իսրայելը գրավել է Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածը

  • 13:31 07.05.2024

DW

Երեքշաբթի լույս մայիսի 7-ի գիշերը իսրայելցի զինվորականները հայտարարեցին Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածի վրա «օպերատիվ վերահսկողություն» սահմանելու մասին։ Իսրայելական լրատվամիջոցները ցուցադրել են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես է Իսրայելի դրոշը ծածանվում անցակետի պաղեստինյան հատվածի վրայով։

Մայիսի 6-ի երեկոյան իսրայելցի զինվորականները հայտնել են Ռաֆահի արևելյան հատվածում «նպատակային հարվածներ» հասցնելու մասին, ինչի արդյունքում «Համաս» ահաբեկչական խմբավորման 20 զինյալ է սպանվել։ Զինվորները հայտնաբերել են նաև թունելի երեք հորաններ։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ խաղաղ բնակիչների ճնշող մեծամասնությունն արդեն լքել է Ռաֆահի տարհանման գոտին:

Գազա քաղաքից հարավ գտնվող Ռաֆահ անցակետը գրավել են իսրայելական զրահապատ բրիգադներից մեկի տանկիստները, հաղորդում են իսրայելական զինվորականները և պաղեստինյան կողմը։ Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ անցումը, որով անցնում էր Գազայի հատվածին մարդասիրական օգնության մեծ մասը, դադարել է աշխատել:

«Ռաֆահի ամբողջ արևմտյան հատվածը վերածվել է պատերազմի թատերաբեմի, և ռմբակոծությունները չեն դադարել», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ օգնության աշխատակիցները լքել են տարածքը՝ վախենալով հրետակոծությունից:

f