Այսօրվա հանրահավաքից հետո հազարավոր մասնակիցներ ոտքով գնացին, այսպես կոչված, կառավարական ամառանոցներ, որտեղ բնակվում են Նիկոլ Փաշինյանի և մի շարք առաջին կարգի պաշտոնյաների ընտանիքները։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սա խաղաղ երթ է, և իրենք ակնկալում են հանդիպել Փաշինյանին և զրուցել նրա հետ։
Այժմ մարդիկ գտնվում են դաչաների մոտ, որտեղ մեծ ոստիկանական ուժեր են տեղակայվել։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, առավոտյան եղել է Լոռիում և Տավուշում, որոնք տուժել են սաստիկ հեղեղումներից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: