Անցած տարի ամռանը Երեխաների oրը Ստեփանակերտում նշվել է գրեթե տաս օր՝ հունիսի 1-ից 9-ը: Տեղացիները գիտեն այդ սեզոնի տեղատարափ անձրեւների մասին, որից մուգ կանաչում են Սխտորաշենն ու Ցեխ ծյորը (Քոլատակ): Դրա համար էլ երկարել էր Երեխաների օրը:
Արեւիկ Բ/Կ
— Մա՛մ, մանդարին եմ ոզում…
— Բալա՛ս, ճանապարհը փակ է…
— Ինչո՞ւ…
— Չգիտեմ…
-Մի կառտոշկան չորս կտոր եմ արել` չորս անգամ ժարիտ արել: Շնից Հոլիվուդի աստղ են սարքում, իմ բալիկները մի շուն է՞լ չարժեն, քո՞ռ է աշխարհը, — կոկորդը լցված հարցնում է ինձ մանդարին ուզող երեխայի մայրը:
Պալատակից մյուս մայրիկն էլ, ում երեխան (կիսուրի գրկում) դեռ մի չորս-հինգ տարի հետո է կարողանալու «մանդարին» ասել, լացում է նրա համար, որ լվացքի փոշի չկա` շոր լվանալու համար:
Մարութ Վանյան
Նաեւ լուսանկարների հեղինակը
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: