
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասաց նա:
Փաշինյանի՝ նոյեմբերին Բաքու մեկնելու եւ այնտեղ “խաղաղության պայմանագիր” ստորագրելու մասին ակնարկում են ոչ միայն Х-ում, այլեւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետներում։ Դա նույնիսկ ակնարկ չէ։