Հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:
Հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը պատասխանել է Step1.am-ի հարցերին
-Ի՞նչ գնահատական կտաք այս ծրագրին:
-Ծրագրին գնահատական կարող եմ տալ՝ հիմնվելով հասարակության ընդհանուր տրամադրությունների, կարծիքների ու նաև տարբեր սոցիալական հարթակներում անցկացրած հարցումների վրա։
Ըստ այդմ՝ ՀՀ Կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագիրն ի սկզբանե միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից։
Տեղահանված անձանց գերակշիռ մասը այս պահի դրությամբ ծրագիրը չի համարում բավարար։
-Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է մտցվեն ծրագրի մեջ, որ այն բավարարի արցախցիների իրական կարիքները։
-Ծրագիրն ավելի կարիքահեն ու անձնակենտրոն դարձնելու նպատակով՝ ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակով ներկայացրել եմ մի շարք առաջարկներ, որոնց մի չնչին մասն է, ցավոք, ընդունվել։
Եվ միայն ամբողջական առաջարկների փաթեթի ընդունման դեպքում է, որ Ծրագիրը կարող է բավարարել տեղահանվածների մեծամասնության կարիքները։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: