Հունիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանը ասել է․
«Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկությունները այդպիսին են: Մենք ամենակեղտոտ համակարգի դեմ ենք գործում, որը բարձրացել է մինչեւ ԱԺ ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատվածում ԱԺ ամբիոնը դարձել է պարզապես հակաքարոզչություն ասեմ, կեղտոտ քարոզչություն ասեմ, միջոց, որ մարդիկ ինքնադրսեւորվեն: Դրանցից մեկին, որը ինքն իրեն շատ երեւակայել է կյանքում եւ որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների մասով:
Գիտեք նաեւ, որ դատական գործընթաց ենք սկսել մի լրագրող հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, միլիոնավոր գումարներ ստացած մարդ: Դա էլ հերքվեց: Իրավական գործընթացները յուրաքանչյուրի մասով սկսելու ենք»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: