Մենք պետք է խոսենք իրենց փոփոխության մասին, որ Սահմանադրությունը մնա եւ երկիրը մնա: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ցինիզմը եւ պոպուլիզմը չափ ու սահման չունի այս մարդկանց մոտ, ժողովրդի կամարտահայտությունը իրենց փոխելն է, ոչ թե Սահմանադրությունը: Իրենց Հայաստանը ֆեսբուքի Հայաստանն է, կեղծ, իրենք իրական Հայաստանը կործանելու եզրին են»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը նոր չէ, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներ է հնչեցնում։
«Որքան ժամանակ է՝ բարձրաձայնում ենք՝ Ալիևը հերթական պահանջն է ներկայացնելու, խաղաղություն չի լինելու։ Ասաց՝ սահմանադրությունը փոխիր, Փաշինյանն էլ աչքալուսանք է անում, Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին շնորհավորում է՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի սահմանադրությունը փոխեք, փոխում ենք»,- ասաց նա:
Ալիեւն, ինչպես հայտնի է, պարզ ասում է, թե ինչն է պահանջում փոխել ՀՀ Սահմանադրության մեջ։ Խոսքը 1989․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման վերաբերյալ որոշման մասին է։ Եւ իշխանական, եւ ընդդիմադիր ուժերը ընդհանուր բառեր են ասում, չպատասխանելով պարզ հարցի՝ նրանք կո՞ղմ են, որ Սահմանադրությունից հանվի 1989 թ․ որոշման հղումը։ Եւ երկրորդ հարց՝ նրանք համարո՞ւմեն, որ այդ որոշումն ուժի մեջ է։ Չեն պատասխանում, քանի որ ոչ ոք չի՞ հարցնում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: