Համաշխարհային բանկը Հայաստանում տնտեսական ակտիվացման կտրուկ նվազում է արձանագրել

  • 13:02 16.07.2024

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը: Ըստ այդմ՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
  • Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
  • 2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
  • Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
  • Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը:
  • Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է մայիսին, հայտնում է news.am-ը։
  • Իսկ “Հրապարակը” գրում է․
  • “Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։

    Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից,

    Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։ Հարկահավաքման ցածր ցուցանիշները նաեւ պատճառ են դարձել, որ ՊԵԿ-ը նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին՝ տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին»:

f