Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը նախագիծն իրականացվում է ԼՈՖԹ հասարակական կազմակերպության և ՀՀ կառավարության համատեղ ուժերով:
Ծրագրի բուն նպատակը մեր հայրենակիցների իրազեկումն է, սոցիալականացումն է և խթանումը աշխատանքի և կրթության մասով: Արդեն 2 ամսվա ընթացքում գրանցվել է բավականին դրական ցուցանիշներ, որի արդյունքում շուրջ 20 տարբեր տարատեսակ իրադարձություններ են տեղի ունեցել և ամբողջ ծրագիրն ընդհանուր քարտեզագրվում է Երևանում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակում, Գյումրիում:
Երեկ կայացավ ամենասպասված իրադարձություններից մեկը՝ արցախցի հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքն է: Վաճառվում են տարատեսակ գեղեցիկ աշխատանքներ` ժենգյալով հացից, Արցախի փախլավայից մինչև ձեռագործ մոմեր: Միտումը բնավ բիզնես անելը չէ, այլ ևս մեկ անգամ ոգեշնչել մեր հայրենակիցներին աշխատելու, ստեղծագործելու, արարելու:
Տաթև Ազիզյան
Լուսանկարները Հայկ Հարությունյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: