Երկու տարի առաջ այս օրը Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, որի հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների հայկական կողմը 224 զոհ եւ 293 վիրավոր է ունեցել, ադրբեջանական կողմը` 79 զոհ եւ 282 վիրավոր:
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Հայաստանի հանրապետության տասնյակ հեկտարներով տարածք: Հայ-ադրբեջանական գործող շփման գծի երկայնքով Ադրբեջանը գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ:
ՀՀ ՊՆ հաղուրդագրությունը
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այդ օրերին կատարվել են սարսափելի ռազմական հանցագործություններ, որոնց համար դեռ ոչո ոք Բաքվց պատասխան չի պահանջել։
Այն ժամանակ ռուս-թուրքական ոժերին չհաջողվեց բացել Ջերմուկ-Երասխ-Մարգարա եւ Ջերմուկ-Սիսիան-Նախիջեւան ճանապարհները։ Բայց Ջերմուկի օպերացիան Բերձորի միջանցքը փակելու եւ Արցախը օկուպացնելու նախերանգ դարձավ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: