BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ Պուտինը հայտնվեց զավեշտական իրավիճակում և չկարողացավ արտասանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը։ Նրա ելույթից առաջ երեք փորձ է պահանջվել Թուրքիայի նախագահին պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Սակայն նա չէր կարողանում ճիշտ արտասանել երեք բառ։
«Խոսքը տրամադրվում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրջագանին… Ռեջեփ Թայիփ… Էրջագա… Էրդողան»,- կակազել է Պուտինը՝ փորձելով արտասանել քաղաքական գործչի ազգանունը։
Պուտինը նույնիսկ չի թաքցնում իր ակնածանքը Էրդողանի նկատմամբ. նա հայտարարել է, որ Թուրքիան (որը ՆԱՏՕ-ի անդամ է) անկախ քաղաքականություն է վարում։
Թեև, իհարկե, լեզվի սայթակումները կարող են կապված լինել նաև Պուտինի առողջության հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: