Հոկտեմբերի 26-ից 27-ը SEASONS այգում կանցկացվի աշնանային ցուցահանդես-վաճառք՝ AUTUMN MARKET-ը։ Միջոցառումը նպատակ ունի միավորել ստեղծագործողներին, բրենդեր ունեցողներին և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով ցուցադրել և վաճառել իրենց արտադրանքը:
Ցուցահանդես-վաճառքին կարող են մասնակցել ձեռագործ աշխատանքներ պատրաստողները, քաղցրավենիք արտադրողները, fast food և ալկոհոլային խմիչքներ ներկայացնողները, սուրճ և թեյ մատուցողները, նկարիչները, ձեռագործ տիկնիկներ և խաղալիքներ ստեղծողները, ծաղիկներ և բույսեր աճեցնողները, ինչպես նաև գրքերի հրատարակչություններն ու բազմաթիվ այլ ձեռներեցներ:
Նպատակներն ու հնարավորությունները
Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին՝ ներկայացնելու և գովազդելու իրենց բրենդերը միջոցառման այցելուներին, ստեղծելու նոր աշխատանքային կապեր,գտնելու նոր հաճախորդներ և մատակարարներ, կայացնելու նոր համագործակցություններ, իրականացնելու անմիջական վաճառքներ միջոցառման ընթացքում։
Միջոցառումը հագեցած է լինելու մշակութային և ժամանցային ծրագրերով: Այցելուներին սպասվում է ջազային երաժշտություն, սաքսոֆոնի կատարումներ, աշնանային ֆոտոզոնաներ, ազգային պարեր և խարույկի շուրջ զրույցներ։
AUTUMN MARKET-ի կազմակերպիչները նշել են, որ միջոցառումը լայնորեն գովազդվելու է սոցիալական ցանցերում, հայտնի բլոգերների, տարբեր լրատվական կայքերի և SMS հաղորդագրությունների միջոցով, որպեսզի ապահովվի թիրախավորված այցելուների մեծ հոսք։
Տաղավարների ամրագրումներն արդեն մեկնարկել են, և մասնակցության ցանկություն ունեցողները կարող են զանգահարել կազմակերպիչներին հետևյալ հեռախոսահամարով՝ 📲 +374 93 02 55 44։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: