Լեռնային Ղարաբաղի հարկադիր տեղահանված բնակիչները կշարունակեն ստանալ պետպատվերով նախատեսված բժշկական օգնության ողջ փաթեթը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հաջորդ տարի ոչինչ չի փոխվի, արցախցիները կմնան պետական գնումների բոլոր ծրագրերի շահառուները», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչների համար գործում է բժշկական օգնության, բուժման, այդ թվում՝ ստացիոնար բուժման, ապարատային ախտորոշման պետպատվեր։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: