Իսրայելը և լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել Լիբանանում հրադադարի շուրջ։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո Իսրայելի պաշտոնյաները հայտարարեցին զինադադարի հասնելու մասին։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին Իսրայելում և Լիբանանում տեղական ժամանակով ժամը 04:00-ին։ Գործարքի պայմանները ենթադրում են, որ Իսրայելի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները կլքեն Լիբանանի տարածքը առաջիկա 60 օրվա ընթացքում։
Վաշինգտոնը և Փարիզը կաշխատեն ապահովելու «հրադադարի ամբողջական իրականացումը», նշել է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների համատեղ հայտարարությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: