Թուրքիան և Իսրայելը «վեճ» են ունենում տարբեր տարածաշրջաններում

Չնայած Էրդողանի և Նեթանյահուի միջև վերբալ սրմանը, ճակատային բախման հեռանկարը այդքան էլ իրական չի թվում, քանի որ Իսրայելի և Թուրքիայի պատմական գոյությունը պայմանավորված է նրանց միջև ամուր կապերով: Անհերքելի է այն ժամանակ նոր ի հայտ եկած սիոնիստական ​​շարժման դերը Օսմանյան կայսրության փլուզման, երիտթուրքական կառավարության և 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի կնքման, այսինքն՝ Թուրքիայի պահպանման գործում: Իր հերթին, Թուրքիան միշտ եղել է Իսրայելի դաշնակիցը Մերձավոր Արևելքում: Պատահական չէ, որ Իսրայելը դարձավ Բաքվի գլխավոր դաշնակիցը Հայաստանի դեմ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակի նախօրեին։

Այժմ, երբ տարածաշրջանը վերաֆորմատավորվում է, Թուրքիան և Իսրայելը վիճում են «մանր բաների»՝ Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի և, ամենակարևորը, Երուսաղեմի մասերի բաժանման շուրջ, սակայն պահպանում են անբաժանելի ընդհանուր շահերը։

Ermenihaber.am-ը հետևել է թուրք-իսրայելական դիմակայության մասին թուրքական մամուլում հրապարակված հղումներին և հետաքրքիր դիտարկումներ արել։

“Վերջին շրջանում Թուրքիա–Իսրայել հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը եղել է ոչ թե Գազայի շուրջ սովորական հռետորաբանությունը, այլ Սիրիայում գրեթե ուղղակի ռազմական առճակատման հասած նոր ճգնաժամը։ Այս ժամանակահատվածում հարաբերություններն անցել են 3 հաջորդական փուլով․ Անկարան շարունակել է քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում, Լիբանանում և Սիրիայում։

Այս ամենին զուգահեռ նշվում է գաղտնի, ապաէսկալացիոն շփումների մասին։

Իսրայելական կողմը Թուրքիայի գործողությունները ընկալվել է որպես տարածաշրջանային անվտանգային համակարգում ավելի մեծ դեր ստանձնելու ձգտում։

«A Haber» լրատվական կայքում հրապարակված  վարկածների համաձայն Իսրայելի «իրական վախը» Էրդողանի սպասվող այցն է Դամասկոս։ Ըստ այս մեկնաբանության՝ Էրդողան–Շարա հնարավոր հանդիպումը խորհրդանշելու էր Թուրքիայի ազդեցության վերջնական ամրապնդումը Սիրիայում։

«Haber7» լրատվակակքում նշվում է, Թուրքիա-Իսրայել բախման անխուսափելիության մասին։

Իշխանամետ լրատվամիջոցները լարվածությունը ներկայացնում են որպես «Մեծ Իսրայելի» ծրագրի և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության բախում։

Serbestiyet-ում անդրադարձել են Սիրիա–Իսրայել գաղտնի կապերին և Բաքվի միջնորդությամբ թուրք-իսրայելական շփումներին”, նկատում է Ermenihaber.am-ը։

Վերլուծաբանները Բաքվի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած բացահայտ հակամարտությունը նույնպես վերագրում են իսրայելա-թուրքական դիմակայությանը: Բաքվի լրատվամիջոցները այժմ գրում են այս դիմակայության նոր ասպարեզի՝ Լիբիայի մասին։

Լիբիան ներկայումս բաժանված է երկու մասի, որոնցից մեկը՝ գեներալ Հաֆթարի գլխավորությամբ, աջակցություն է ստանում Թուրքիայից: Կիրակի օրը Աբու Դաբի կատարած անակնկալ այցի ժամանակ Նեթանյահուն ընդլայնված հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գեներալ Հաֆթարի որդու հետ։

Իսրայելական The Jerusalem Post թերթի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական գործակալությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել «լիբիական միջանցքին» և Թուրքիայի աճող ռազմական ու դիվանագիտական ​​ազդեցությանը տարածաշրջանում՝ հիմնվելով 2019 թվականին Թուրքիայի կառավարության և «արևմտյան» լիբիական կառավարության միջև կնքված ծովային տնտեսական համաձայնագրի վրա։