«Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, Զինված ուժերի մասին օրենքն ասում է՝ ՀՀ Զինված ուժերում իրավունք ունեն ծառայել բացառապես ՀՀ քաղաքացիները։ Ես ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ քաղաքացի եմ, եթե ծառայել ու վիրավորվել եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում»,- Ազգային ժողովում այսօր հրավիրված քննարկման ժամանակ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հարցրեց Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։
Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի Մոսիյանի քաղաքացիության մասին։ Մոսիյանը պարզաբանեց․ «Ունեցել եմ 070 կոդով անձնագիր, մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը հաշվառված եմ եղել Արցախի Հանրապետությունում»։
«Տրամաբանորեն Լեռնային Ղարաբաղի բնակիչ եք, ով ներկայումս գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության տակ։ Զինծառայության մասով չեմ կարող մեկնաբանություններ անել, պարոն Մոսիյան, իրավասու չեմ»,- պատասխանեց Արմեն Ղազարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: